Չինական Նոր Տարի․ հետազոտական աշխատանք․ ուսումնական ձմեռ。春节。

Չինական Նոր Տարվա ընթացքը

Չինական Նոր Տարին նշվում է ամեն տարի տարբեր օրերի։ Այն տևում է 16 օր։ Այս տարի այն կնշվի Հունվարի 22ին։ Օրը, թե երբ կնշվի Չինական Նոր Տարին որոշվում է ըստ չինական լուսնային օրացույցի։ Ամեն տարին ասոցացվում է ինչ-որ մի կենդանու հետ, և այս ավանդույթն էլ է եկել Չինաստանից։ Այդ կենդանին նույնպես որոշվում է ըստ չինական լուսնային օրացույցի։ Այս տարին լինելու է նապաստակի տարի։


Տոնից 1 շաբաթ առաջ Չինաստանում մարդիկ սկսում են իրենց տները պատրաստել Նոր Տարվա համար։ Նրանք ամբողջությամբ մաքրում են իրենց բնակարանները։ Դա խորհրդանշում է այն, որ նրանք մագրում են իրենց տնից անհաջողությունները և վատ մթնոլորտը։

Նաև նրանք այդ ժամանակահատվածում անում են իրենց բոլոր գնումները։ Այդ ժամանակահատվածը կոչվում է ՍյաոՆիեն-小年, որը թարգմանաբար նշանակում է փոքր տարի։

Նաև նրանք զարդարում են իրենց բնակարանները կարմիր զարդարանքներով։ Ես արդե խոսել եմ նրա մասին, թե ինչու են նրանք օգտագործում կարմիր գույնը, Նոր Տարին նշելիս։Նրանք պատրաստի


Նոր Տարվա նախօրեին Չինաստանում ընտանիքը վերամիավորվում է մի տան մեջ։ Նրանք համեղ ուտեստներ ե վայելում, ուրախանում են միմյանց հետ, նվիրում երեխաներին <<Կարմիր ծրարները>> և լավ ժամանակ անցկացնում։ Այդ օրը նրանք մնում են մինչև ուշ գիշեր միմյանց հետ։ Այդ օրը կոչվում է ՉուՍի-除夕:


Հենց Նոր Տարվա օրը դա չինական լուսնային օրացույցի տասներկուերորդ ամսվա 31երորդ օրն է։ Այդ օրը Չինական Նոր Տարվա առաջին օրն է։ Այդ օրը կոչվում է ՉուՅի-初一: Այդ օրը նրանք կազմակերպում են հրավառություններ, զոհեր մատուցում իրենց նախնիներին: Այդ օրվա կեսգիշերին Չինաստանը իրոք փայլում է և վառվում հրավառությունների տարբեր գույներով։ Ամեն ընտանիք անպայման բաց է թողում հրավարություններ դեպի օդ։


Չինական Նոր Տարվա 2-7 օրերը տոնում են, ինչպես և տարբեր երկրներում։ Մարդիկ հավաքվում են միմյանց տներում, հաց են ուտում, խոսում և ուրախանում իրար հետ։


Չինական Նոր Տարվա 8երորդ օրից սկսած մարդիկ սկսում են վերադառնալ իրենց սեփական տները։ Շատ հանրային կառույցներ վերսկսում են իրենց աշխատանքները։ Քաղաքները սկսում են պատրաստվել երկրի համար ամենաշքեղ ու ամենամեծ տոներից մեկին՝ Լապտերների փառատոնին։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы