Լատինական կայսրություն

Լատինական կայսրությունը միջնադարյան կայսրություն է, որը կազմավորվել է Խաչակրաց չորրորդ արշավանքից և Բյուզանդական կայսրության ժամանակավոր վերացումից հետո: Լատիներեն լեզվով կայսրությունը անվանում էին Ռոմանիա: Լատինական կայսրության մայրաքաղաքը Կոնստանդնուպոլիսն էր, պետական կարգը միապետական էր, իսկ պետության գլուխը՝ կասրը:

Խաչակրաց չորրորդ արշավանքը ավարտից հետո՝ 1204 թվականի ապրիլի 13-ին, խաչակիրներիը գրավել էին Կոստանդնուպոլիսը: Այն մատնում են անողոք ավերածությունների մեջ: Որոշ չափով վերականգնելով կարգ ու կանոնը քաղաքում՝ սկվեց նվաճված երկրի բաժանումն ու կազմակերպումը: Որոշվեց որ ընտրված կայսրը կստանա Կոստանդնուպոլիսի մի մասը և կայսրության ամբողջ հողերի մեկ քառորդը, իսկ մնացած երեք քառորդը հավասարապես կկիսվեն վենետիկցիների և խաչակիրների միջև:
1260 թվականին Կոստանդնուպոլիսը պահպանվում էր միայն վենետիկցիների աննշան օգնությամբ: 1261 թվականի հուլիսի 25-ին, երբ վենետիկյան ջոկատիը բացակայում էր, Կոստանդնուպոլիսը գրավում են հույները: Օգոստոսի 15-ին կայսր Միքայել VIII Պալեոլոգոսը հանդիսավորապես մտնում է հնագույն մայրաքաղաք: Այդպես կործանվում է Լատինական կայսրությունը:

Աղբյուրը՝ Լատինական կայսրություն

Մոնղոլական կայսրություն

Մոնղոլական կայսրությունը պատմության մեջ խոշորագույն միասնական կայսրությունն է: Մոնղոլական կայսրությունը գոյություն է ունեցել 13-14-րդ դարերում: Ձևավորվել է Կենտրոնական Ասիայի տափաստաններում 1206 թվականին, երբ խորհուրդը որոշել է Չինգիզ խանին հռչակել բոլոր մողոլների ղեկավար:

Դրանից առաջ Մոնղոլիայն մեծ պատմական կամ մշակութային դեր չէր ունեցել: Այնտեղ բնակվում էին ցեղային հինգ միություններ՝ քերայիդներ, խամագ մոնղոլներ, նայմաններ, մերքիթներ և թաթարներ, որոնք անընդհատ թշնամություն էին անում: Չինգիզ խանը միավորել էր քոչվոր ցեղերին և կազմել հզոր կայսրություն:
Չինգիզ խանը իր զորքը կազմակերպելու համար տարբեր նորարարական մեթոդներ է կիրառել, օրինակ՝ այն բաժանել է տասական ենթաբաժինների, որոնցից փոքրերը կազմել է ծանոթներից ու ընտանիքի անդամներից, որ զինվորները պաշտպանեն միմյանց: Նաև Չինգիզ խանը փորձում էր ինչքան հնարավոր է քիչ զոհեր տալ գրվված տարածքներով, որ ողջ մնացածները միանան իրեն:

1227 թվականի օգոստոսի 18-ին Չինգիզ խանի մահից հետո Մոնղոլական կայսրությունը բաժանվեց իր որդիների ու ազգականների միջև: Հաջորդ խանը դրաձավ Չինգիզ խանըի երրորդ որդին՝ Ուգեդեյը: Նա շատ արշավանքներ կազմակերպեց, բայց նրա մահից հետո կայսրությունը սկսեց թուլանալ և վերջապես 1368 թվականին կործանվեց:

Ամփոփիչ հարցեր

Ինչպե՞ս ստեղծվեց Ռուսական պետությունը (ոչ կայսրույթյունը, այլ պետությունը)։

Ռուսական պետությունը ստեղծվել է` 1917թ. ,Սեպտեմբերի 14-ին։Ռուսաստանի ներկայիս տարածքում մարդիկ բնակություն են հաստատել շուրջ 700 հազար տարի առաջ, և դրա հետքերը հայտնաբերվել են Հյուսիսային Կովկասում ու Մերձկուբանում, ուր մարդիկ եկել են Հարավային Կովկասից։ Անտիկ ժամանակաշրջանում Պոնտոկասպյան երկրամասում և հարակից շրջաններում ձգվում էր ընդարձակ Սկյութների թագավորությունը, որը զբաղեցնում էր մերօրյա Ռուսաստանի տարածքի մի մասը։

Ե՞րբ է Քրիստոնեությունը ընդունվել Ռուսաստանում։

Հին Ռուսիայում քրիստոնեության ընդունում որպես պետական կրոն, իրականացված X դարի վերջին իշխան Վլադիմիր Սվյատոսլավիչի կողմից։ Աղբյուրները տալիս են հակասական տեղեկություններ քրիստոնեության ընդունման ճիշտ ժամանակաշրջանի վերաբերյալ։ Ավանդաբար հետևելով մատենագրության ժամանակագրությանը այդ իրադարձությունը տեղի է ունեցել 988 թ., որը և համարվում է Ռուս Եկեղեցու պաշտոնական պատմության սկիզբը (որոշ հետազոտողներ կարծում են, որ Ռուսաստանի քրիստոնեության ընդունումը տեղի է ունեցել ավելի ուշ՝ 990 թ. կամ 991 թ.)։

Ինչպե՞ս ստեղծվեց Ռուսական կայսրությունը։ Մանրամսասնել կայսրության հիմնադրի մասին։

Ռուսական կայսրություն, կայսրություն, որը հիմնադրվել է 1721 թվականին և գործել է մինչև Ռուսաստանի հանրապետության հռչակումը Ժամանակավոր կառավարության կողմից, որը իշխանության եկավ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո։

Պետրոս Մեծը գլխավոր դերակատարում ունեցավ Ռուսաստանը եվրոպական կառավարման համակարգով պետության վերափոխելու մեջ։ Այնուամենայնիվ, այս հսկայական տարածքում ապրում էր ընդամենը 14 միլիոն մարդ։ Ցորենի արտերը մշակվում էին հիմնականում արևմտյան հատվածում, և համարվում էր բնակչության հիմնական եկամտի աղբյուրը։ Բնակչության միայն փոքր մասն էր ապրում քաղաքներում։

Պետրոս I, Մոսկովյան պետության թագավոր Ռոմանովների հարստությունից, համայն Ռուսիո առաջին կայսր։ Ռուսական պատմագրության կողմից համարվում է 18-րդ դարում Ռուսաստանի զարգացման ուղղությունը կանխորոշած նշանավոր պետական գործիչներից մեկը։

Ի՞նչ վիճակ էր Արցախում 19-րդ դարի առաջին կեսին։

1918 թվականի սեպտեմբերի 15-ին անգլ. ուժերի՝ դիրքերը լքելուց հետո թուրքերը ներխուժել են Բաքու և կազմակերպել եռօրյա «խրախճանք»՝ կոտորելով 30 հազար անզեն հայերի։ Բաքվի և Ելիգավետպոլի նահանգներում ավերվել ու ոչնչացվել են հարյուրավոր հայկական գյուղեր։ Թուրքական զորքերի հրամանատարությունը դարձյալ վերջնագիր է հղել Ղարաբաղի կառավարությանը՝ պահանջելով զինաթափվել ու թույլատրել թուրք-ադրբեջանական զորքերի մուտքը Շուշի և ճանաչել ԱՀ-ի իշխանությունը։ 1918 թվականի սեպտեմբերի 17-ին հրավիրված Արցախահայության 3-րդ համագումարը դարձյալ մերժել է թուրքերին։ Թուրքական հրամանատարությունն ստիպված հրաժարվել է ժողովրդի ընդհանուր զինաթափման պահանջից, չի պնդել Ադրբեջանի իշխանության ճանաչումը և խոստացել է պահպանել Ղարաբաղի ստատուս քվոն, պնդել է միայն զորքերը Շուշի մտցնելու պահանջը։

Ի՞նչ վիճակ էր Սյունիքում 19-րդ դարի առաջին կեսին։

Զանգեզուրի բնակչության զբաղմունքի բնույթի մեջ որակական փոփոխություն է կատարվում 1840-ական թվականներից, երբ երկար ընդմիջումից հետո Կապանում սկսվում է պղնձի հանույթը: Կապանի պղնձահանքերի մասին տեղյակ էր գեներալ Վ. Մադաթովը: Այդ մասին նա գրում է Երմոլովին 1823 թ. հղած իր նամակում:

Կապանի հանքերում աշխատելու համար գալիս էին Պարսկաստանից, իսկ 19-րդ դարի երկրորդ կեսին այստեղ բնակություն հաստատեցին հույն հմուտ պղնձագործներ: Հույն հանքագործները հիմնեցին Բաշքենդ գյուղը, ուր 1861 թ. կառուցեցին ուղղափառ եկեղեցի: 1845-67 թթ. Զանգեզուրում գործել են պղնձի ձուլման յոթ փոքր գործարաններ: 1886 թ. ձուլվել է 8000 փութ պղինձ, 1887 թ.՝ 16000, 1888 թ.՝ 24000: Մինչև 1917թ. այնտեղ ձուլվել է 33000 տ մաքուր պղինձ:

Նոր տետրակ,որ կոչի հորդորակ

«Նոր տետրակ,որ կոչի հորդորակ»-ը յուրօրինակ մատյան-համապատում է հայ ժողովրդի անցյալի ու ներկայի մասին։ Հիմնական բովանդակությունն են կազմում Հայաստանի պատմության համառոտ շարադրանքը, աշխարհագրությունը, հայկական «Նոր տետրակ որ կոչի հորդորակ»-ի տիտղոսաթերթը պետականության կործանման պատճառները, օտարներին հայերի վճարած հարկերի տեսակներն ու չափերը։

Հայաստանի պատմության և աշխարհագրության մասին գլուխների համար աղբյուր են ծառայել Հայոց քերթողահայր Մովսես Խորենացու «Հայոց պատմություն»-ը, Ղազար Ա Ջահկեցու «Դիրք աստուածաբանական որ կոչի Դրախտ ցանկալի» գրքի 20-րդ գլուխը և «Բառգիրք հայկազեան լեզուի» 2-րդ հատորը, որոնցից անհրաժեշտ նյութը բանաքաղված է համարյա անփոփոխ՝ որոշակի համակարգմամբ։

5-րդ գլխում արժեքավոր է Արցախի հայ մելիքներին վերաբերող հատվածը։ Աշխատությունը արտահայտում է 18-րդ դարի 2-րդ կեսի հայ ազատագրական շարժման գաղափարախոսությունը։ Այն տոգորված է ազատասիրությամբ և հայրենասիրությամբ, հայ ժողովրդին կոչ է անում սթափվել, զինված պայքարով թոթափել մուսուլմանական՝ պարսկական ու թուրքական լուծը։

Հայրենիքի Փրկության ծրագիրը հիմնավորված է ու պատճառաբանված, հաշվի են առնված հաղթանակի համար անհրաժեշտ հնարավորությունները (տնտեսական վիճակը, նյութական կարողությունները, քաղաքական դրությունը, աշխարհագրական դիրքը և այլն)։

«Նոր տետրակ որ կոչի հորդորակ»-ի նպատակն էր հայ ժողովրդին հավատ և վստահություն ներշնչել սեփական ուժերի նկատմամբ, համախմբել ու միասնական պայքարի մղել նրան՝ վերականգնելու հայկական պետականությունը։ Կրելով եվրոպական լուսավորական փիլիսոփայության ազդեցությունը՝ աշխատությունը քննադատում է բացարձակ միապետական կարգերը, անհրաժեշտ գտնում վերականգնվելիք հայկական նոր պետությունը կազմակերպել սահմանադրական հիմքերի վրա։ 

Կիլիկյան Հայաստանի թագավորներ և թագուհիներ

Կիլիկյան Հայաստանի թագավորների և թագուհիների գահացանկը սա է՝

ԱնունԿյանքի
ժամանակաշրջան
Գահակալման
սկիզբ
Գահակալման
ավարտ
Հարստություն
Լևոն Բ1150-121911871219Ռուբինյաններ
Զաբել1215-125212221252Ռուբինյաններ
Հեթում Ա1213-127012261270Հեթումյաններ
Լևոն Գ1236-128912701289Հեթումյաններ
Հեթում Բանհայտ-130712891294Հեթումյաններ
Թորոս Գ1271-129812931298Հեթումյաններ
Հեթում Բանհայտ-130712951296Հեթումյաններ
Սմբատ1276-131112961298Հեթումյաններ
Կոստանդին Բանհայտ12981299Հեթումյաններ
Հեթում Բանհայտ-130712991303Հեթումյաններ
Լևոն Դանհայտ-130713031307Հեթումյաններ
Օշին Աանհայտ-132013071320Հեթումյաններ
Լևոն Ե13201341Հեթումյաններ
Կոստանդին Գանհայտ-134513431345Հեթումյաններ
Կոստանդին Դ13441362Հեթումյաններ
Կոստանդին Եանհայտ-137313621373Հեթումյաններ
Լևոն Զ1340-139913741375Լուսինյաններ

Կիլիկիայի հայկական պետություն

Կիլիկիայի հայկական պետութունը միջնադարյան ավատատիրական պետություն էր 1080–1375 թթ-ին` Փոքր Ասիայի հարավ-արևելքում՝ Միջերկրական ծովափի հյուսիսարևելյան անկյունում: Անվանվել է նաև Կիլիկիա, Կիլիկյան Հայաստան, Հայոց Կիլիկիա, Սիսուան, Հայաստան Փոքր, Հայոց աշխարհ: 

Ապրել է զարգացման 2 փուլ՝ Մեծ իշխանապետություն (1080–1198 թթ.) և թագավորություն (1198–1375 թթ.): Կիլիկիայի բնաշխարհը բաժանվում է Դաշտային Կիլիկիա և Լեռնային Կիլիկիա հատվածների: Հայկական աղբյուրներում Կիլիկյան Հայաստանի հյուսիսարևելյան շրջանը կոչվում է Լեռնային Կիլիկիա կամ Գահ Կիլիկիո, հարավարևելյան ծովամերձ շրջանը՝ Դաշտային Կիլիկիա, արևմտյան շրջանը՝ Քարուտ Կիլիկիա: Տավրոսի լեռնաշղթան, հյուսիս-արևմուտքից ձգվելով հարավ-արևելք՝ մինչև Անտիտավրոսի ճյուղերը, Կիլիկիան պատնեշում էր փոքրասիական երկրներից: Միջերկրականի ջրերը շուրջ 500 կմ երկարությամբ հարավից ողողում են Կիլիկիայի ափերը: Կիլիկիայով հոսող բազմաթիվ գետերից նշանավոր են Պիռամոսը (Ջահան, Ջիհուն), Սարոսը (Սիհուն), Կյուդնոսը (Տարսուսչայ), Կալիկադնոսը (Սելևկիա), Լամոսը (Լամաս): Սկզբնավորվելով լեռներից և ոռոգելով երկրի դաշտերն ու անդաստանները՝ այդ գետերը թափվում են Միջերկրական ծովը:Հռոմեացի Յուստինոս պատմիչը վկայում է, որ մ. թ. ա. 83 թ-ին Հայոց Տիգրան Բ Մեծ թագավորը Դաշտային Կիլիկիան միացրել է իր տերությանը, իսկ Լեռնային Կիլիկիան անցել է նրա դաշնակից Միհրդատ VI Պոնտացուն: Մ. թ. ա. I դարից Կիլիկիայում ասորիների, հրեաների, հույների հետ միասին մեծ թվով հայեր են ապրել: IV դարի պատմիչ Ամմիանոս Մարկեղինոսը հաղորդում է, որ Իսոսի կամ Ալեքսանդրետի ծոցը կոչվում էր Հայոց ծոց:X դարում երկրամասում հայ բնակչությունն այնքան է ստվարացել, որ Ամենայն հայոց կաթողիկոս Խաչիկ Ա Արշարունին (973–992 թթ.), նրանց բյուզանդական եկեղեցու ոտնձգություններից զերծ պահելու նպատակով, Անտիոքում, Տարսոնում, Իսավրիայում և այլուր նշանակել է եպիսկոպոսներ: Հայերի համար Կիլիկիայում բարենպաստ պայմաններ են ստեղծվել, երբ Բյուզանդիան 1071 թ-ի Մանազկերտի ճակատամարտում պարտություն է կրել սելջուկ-թյուրքերից: Ստեղծվել են հայկական իշխանություններ (Փիլարտոս Վարաժնունու, Գող Վասիլի, Լամբրոնի և այլն), որոնք XI դարի վերջին – XII դարի սկզբին կործանվել են:
Կիլիկյան Հայաստանը Մեծ իշխանապետության ժամանակաշրջանում
Իշխանապետության հիմնադիր-իշխանը Ռուբեն Ա-ն (1080–95 թթ.)  է: Նրա անունով իշխանապետությունը պատմագիտության մեջ կոչվում է Ռուբինյանների: Անիի Բագրատունյաց թագավորության անկումից (1045 թ.) մի քանի տասնամյակ անց Բագրատունի վերջին թագակիր Գագիկ Բ-ի (1042–45 թթ.) թիկնապահ Ռուբեն իշխանը հայոց նոր պետականություն ստեղծեց Կիլիկիայում: Տեղի հայերի աջակցությամբ տիրանալով Լեռնային Կիլիկիայի Բարձրբերդ, Կոպիտառ ու Կոռոմոզոլ (Կոլիմոզոլ) բերդերին՝ նա 1080 թ-ին թոթափեց Բյուզանդիայի գերիշխանությունը և հիմնեց անկախ ու ընդարձակ  իշխանություն: Ռուբենի ավագ որդի Կոստանդին Ա-ն (1095– 1100 թթ.) սելջուկյան թյուրքերից և բյուզանդացիներից ազատագրեց մի շարք հայաբնակ գավառներ, քաղաքներ ու բերդեր: 1098 թ-ին գրավեց ռազմավարական կարևոր նշանակության Վահկա բերդը և դարձրեց իշխանանիստ կենտրոն: Թորոս Ա իշխանը (1100–29 թթ.), շարունակելով  հոր՝ Կոստանդին Ա-ի` պետության սահմաններն ընդարձակելու քաղաքականությունը, 1104 թ-ին, պարտության մատնելով բյուզանդական զորքերին, ազատագրեց Սիս, Անարզաբա քաղաքները, իր իշխանությանը միացրեց Դաշտային Կիլիկիայի զգալի մասը: 1107 թ-ին  Թորոս Ա-ի և Գող Վասիլի զորքերը Բերդուսի մատույցներում ջախջախեցին Կիլիկիա ներխուժած սելջուկներին: Թորոս Ա-ն Սիս քաղաքի մոտ հիմնեց Դրազարկի և Մաշկևորի հռչակավոր վանքերը, որոնք վերածվեցին կրթության և գրչության կենտրոնների: Դրազարկն այնուհետև դարձավ նաև Ռուբինյանների տոհմական դամբարանը: Թորոս Ա-ի եղբորը՝ Լևոն Ա-ին (1129–37 թթ.), հաջողվեց գահակալման սկզբին անխախտ պահել երկրի սահմանները: 1132 թ-ին բյուզանդական տիրապետությունից ազատագրեց Մամեստիա,  Ադանա, Տարսոն քաղաքները և ծովեզրյա հայաշատ գավառները: 1135–36 թթ-ին, կռվելով Անտիոքի դքսության ու Երուսաղեմի թագավորության դեմ, հաջողությամբ ազատագրեց Կիլիկիայի հարավարևելյան հայաբնակ շրջանները: 1137 թ-ին Բյուզանդիայի Հովհաննես Կոմնենոս կայսրը Միջերկրական ծովով ներխուժեց Կիլիկիա, գրավեց ողջ Կիլիկիան և գերեվարեց Լևոն Ա-ին ու նրա 2 որդիներին: 1143 թ-ին Լևոն Ա-ի որդի Թորոս Բ իշխանը (1145–69 թթ.) կարողացավ փախչել գերությունից և, եղբայրների՝ Ստեփանեի ու Մլեհի օգնությամբ համախմբելով հայկական ուժերը, ազատագրեց երկիրը բյուզանդական և սելջուկ-թյուրքական զավթիչներից, վերականգնեց 1137 թ-ից ընդհատված Հայոց պետականությունը: 1152 թ-ին վերստին Կիլիկիա ներխուժեցին բյուզանդական զորքերը՝ Անդրանիկոս Կոմնենոսի հրամանատարությամբ: Հայկական բանակը հանկարծակի գրոհով ջախջախեց թշնամուն: Լքելով բանակը՝ Կոմնենոսն ապաստանեց Անտիոքի դքսի մոտ: Բյուզանդական զորքերի հետագա արշավանքները ձախողվեցին, և կայսրը ստիպված եղավ Թորոս Բ-ին պատվել Պան Սեբաստոս բարձրագույն տիտղոսով և հաշտություն կնքել նրա հետ: Իշխանության սահմանները պաշտպանելու համար Թորոս Բ-ն պահում էր 30-հզ-անոց բանակ: Նրա գործունեությունը նշանավորվեց Կիլիկիայի հայկական հողերի միավորման և պետականության ամրապնդման հետևողական քաղաքականությամբ:Թորոս Բ-ին հաջորդած Մլեհ իշխանը (1169–75 թթ.) բյուզանդացիներից և խաչակիրներից ազատագրեց երկրի ծովեզրյա շրջաններն ու Տարսոն, Ադանա, Պոմպեապոլիս քաղաքները: 1173 թ-ին պետության մայրաքաղաքը Վահկայից տեղափոխեց Սիս (հնում՝ Փլավիոպոլիս), որը դարձավ Կիլիկյան Հայաստանի քաղաքական, տնտեսական և մշակութային գլխավոր կենտրոնը: Դավադրության զոհ դարձած Մլեհին հաջորդեց նրա եղբայր Ստեփանեի ավագ որդին՝ Ռուբեն Գ իշխանը (1175–81 թթ.): Վերջինիս գահակից եղբայր Լևոնը 1180-ական թվականներին օտարազգիներից մաքրեց ծովեզերքը՝ Ալեքսանդրետից Սելևկիա, որը կարևոր նշանակություն ունեցավ երկրի տնտեսական և քաղաքական զարգացման համար:Արտաքին թշնամիներին հաղթելուց հետո Ռուբեն Գ-ն, փորձելով սանձել անջատամետ որոշ իշխանների, 1182 թ-ին պաշարեց Լամբրոնը՝ Հեթումյան հզոր իշխանության կենտրոնը, սակայն գրավել չկարողացավ: Կենտրոնական իշխանության դեմ պայքարում Հեթումյաններն օգնություն խնդրեցին Անտիոքի դուքս Բոհեմունդից: 1185 թ-ին վերջինս խաբեությամբ Ռուբեն Գ-ին հրավիրեց Անտիոք և ձերբակալեց: Լևոն Բ-ի ջանքերով գերեդարձ Ռուբեն Գ-ն 1187 թ-ին իշխանությունը կամովին հանձնեց նրան: Լևոն Բ-ի իշխանապետության տարիներին (1187–98 թթ.) պետությունը հզորացել է, բարձրացել է նրա միջազգային հեղինակությունը, և նախադրյալներ են ստեղծվել թագավորություն հիմնադրելու համար:Կիլիկիան թագավորության ժամանակաշրջանումԹագավորության և Ռուբինյան արքայատան հիմնադիրը Լևոն Բ Մեծագործն է (1198–1219 թթ.): 1196 թ-ին խաչակրաց նոր արշավանքի ժամանակ Գերմանիայի զորքերի առաջնորդ Լյուբեցկի Կոնրադ արքեպիսկոպոս ծիրանավորը Հայնրիխ VI կայսեր հանձնարարությամբ Լևոն Բ-ին օծել է Հայոց թագավոր: Լևոն Բ-ի թագադրումը (1198 թ.) դիտվել է որպես քաղաքական մեծ իրադարձություն՝ Հայոց կործանված թագավորության վերականգնում: Նրա օրոք թագավորության սահմանները տարածվել են Սելևկիայից մինչև Անտիոք, Միջերկրական ծովեզերքից հասել Տավրոսի ու Անտիտավրոսի լեռները: Բուն Կիլիկիայից բացի՝ թագավորության մեջ մտել են Պամփիլիան, Իսավրիան, Լիկանիան, Կադառնիան ու Գերմանիկեն: Լևոն Բ-ն Հայոց գահաժառանգ է հռչակել իր մանկահասակ դուստր Զաբելին (Հայոց թագուհի՝ 1219–22 թթ-ին), իսկ մահից առաջ պետության խնամակալներ է կարգել Կոստանդին սպարապետին, Գաստոնի տեր Ադանին և Հովհաննես Զ Սսեցի կաթողիկոսին: 1222 թ-ին Զաբելին ամուսնացրել են Անտիոքի դուքս Բոհեմունդի 16-ամյա որդի Ֆիլիպի հետ և նրան հանձնել գահը, պայմանով, որ  հարգի հայ իշխանների իրավունքները, հայոց հավատն ու սովորույթները: Սակայն Ֆիլիպը հոր սադրանքով չի կատարել խոստումը, որի համար Կոստանդինը 1225 թ-ին ձերբակալել և մահապատժի է ենթարկել նրան: Իշխանությունն իր ձեռքում կենտրոնացրած Կոստանդինը 1226 թ-ին ավելի քան 60 իշխանների հետ գումարել է խորհրդակցություն, որոշել իր 13-ամյա որդի Հեթումին պսակել Զաբելի հետ և հռչակել Հայոց թագավոր: Մինչև որդու չափահաս դառնալը ինքն է վարել երկրի գործերը, եղել թագավորության խնամակալ: Հեթում Ա-ն (1226–69 թթ.) դարձավ նոր արքայատոհմի` Հեթումյանների հիմնադիրը: Նրա գահակալման ժամանակ մոնղոլ-թաթարները սկսել են սպառնալ Կիլիկիայի թագավորությանը: 1254 թ-ին Հեթում Ա-ն մեկնել է Կարակորում՝ մոնղոլների մայրաքաղաքը, արքունիքի հետ փոխօգնության պայմանագիր կնքել, որն ամրապնդել է Կիլիկիայի միջազգային հեղինակությունը: 1256–62 թթ-ին Իկոնիայի սուլթանությունից ազատագրվել են Հերակլեա և Մանիոն սահմանային բերդերը, Կապադովկիայի հարավային շրջանները, ինչպես նաև Մարաշ, Այնթապ, Բեհեստ քաղաքներն ու դրանց շրջակայքը: Նոր վերելք ապրող Եգիպտոսի սուլթանությունը 1266 թ-ին մեծ ուժերով ներխուժել է Կիլիկիա.  Մառիի ճակատամարտում հայկական զորամասի պարտությունից հետո թշնամին գրավել ու կողոպտել է Սիսը և այլ քաղաքներ, գերեվարել բազմահազար հայերի: Հեթում Ա-ն, որոշ բերդեր զիջելով Եգիպտոսի սուլթանությանը, 1268 թ-ի հուլիսին հաշտություն է կնքել և գերությունից ազատել գահաժառանգ Լևոնին: 1269 թ-ին Տարսոն քաղաքում Լևոն Գ-ին օծելով թագավոր (1269–89 թթ.)՝ ծերացած Հեթումը մտել է Դրազարկի վանքը: Լևոն Գ-ի գահակալման սկզբնական տարիներին հայոց թագավորությանն արևելքից սպառնացել է Եգիպտոսի սուլթանությունը, հյուսիսից՝ Իկոնիայի թյուրքերը, երկրի ներսում սրվել են ավատատիրական երկպառակությունները: 1275 թ-ին Եգիպտոսի սուլթանության զորքերը ներխուժել են Կիլիկիա, ավերել ու կողոպտել են մի շարք բնակավայրեր: Սակայն Սիս քաղաքի մոտ հայկական բանակը Սմբատ Սպարապետի գլխավորությամբ ջախջախել է թշնամուն և ազատագրել երկիրը: Ապա Լևոն Գ-ն հաղթել է  Իկոնիայի սուլթանին և թաթար-մոնղոլական օժանդակ ուժերով արշավել Ասորիք: Փոփոխակի հաջողություններով կռիվները շարունակվել են շուրջ 1 տասնամյակ: 1285 թ-ին Լևոն Գ-ն և Եգիպտոսի սուլթանը ստորագրել են 10-ամյա հաշտության պայմանագիր: 1271 թ-ին վերանորոգվել են վենետիկցիների, 1288 թ-ին՝ ջենովացիների հետ կնքված առևտրական պայմանագրերը, հատել են ոսկե, արծաթե և պղնձե դրամներ: Լևոն Գ-ի հովանավորությանն են արժանացել հայ մշակույթի նշանավոր գործիչներ Վարդան Մեծը, Ստեփանոս Օրբելյանը, Հովհաննես Երզնկացին, Վահրամ Րաբունին և ուրիշներ:Լևոն Գ-ին հաջորդած Հեթում Բ թագավորը (1289–1303 թթ.), հիասթափվելով թուլացած և մահմեդականացած մոնղոլների հետ դաշինքից, դիմել է Հռոմի պապի և Արևմուտքի պետությունների օգնությանը՝ ավելի սրելով մահմեդական հարևանների  թշնամանքը: 1292 թ-ին եգիպտական զորքերը գրավել են Հռոմկլան և գերել Ստեփանոս Դ Հռոմկլայեցի կաթողիկոսին: Նոր կաթողիկոս Գրիգոր Է Անավարզեցին (1293–1307 թթ.) հարկադրված էր աթոռը տեղափոխել Սիս: Դժգոհ  Հեթում Բ-ի ապաշնորհ քաղաքականությունից՝ նրա եղբայր Սմբատը գրավել է գահը և բանտարկել Հեթումին: Իսկ 1288 թ-ին գահը նրանից խլել է մյուս եղբայրը՝ Կոստանդինը: Օգտվելով երկրում բռնկած գահակալական կռիվներից՝ նույն թվականի գարնանը Եգիպտոսի սուլթանության և հարևան ամիրությունների զորքերն ավերել ու կողոպտել են երկրի արևելյան շրջանները, նվաճել Ջահան գետից հարավ ընկած հողերը՝ Հումուս, Թիլ, Համդուն, Կվայրան, Նողայր, Մարաշ և այլ բերդաքաղաքներ: 1299 թ-ին վերստին գահ բարձրացած Հեթում Բ-ն մոնղոլների օգնությամբ վերագրավել է դրանք: 1301 թ-ին Հեթում Բ-ն թագավոր է  օծել մանկահասակ եղբորորդուն՝ Լևոն Դ-ին (1301–08 թթ.), դարձել նրա խնամակալը՝ «թագավորահայրը», և շարունակել լատինամետ քաղաքականությունը:  Արևմուտքի պետություններն օգնության փոխարեն պահանջել են, որ Հայ առաքելական եկեղեցին ընդունի կաթոլիկություն և ենթարկվի Հռոմի պապին: 1307 թ-ին մայրաքաղաք Սսի Սբ Սոփիա մայր տաճարում Լևոն Դ-ն քննել է կաթոլիկ եկեղեցուն միանալու առաջարկը: Թեև արքունիքի ճնշմամբ ժողովն ընդունել է եկեղեցիների միավորման պահանջը, սակայն ժողովուրդը մերժել է այն և պայքարել լատինասեր հոսանքի՝ ունիթորների դեմ, որի հետևանքով խախտվել է երկրի հասարակական-քաղաքական միասնությունը: Լևոն Դ-ի քայլը դիտելով որպես խաչակիրներին Արևելք հրավիրելու նոր փորձ՝ մոնղոլ զորավար Փիլարղուն Անարզաբա քաղաքում դավադրաբար սպանել է թագավորին և նրան ուղեկցող 40 հայ իշխաններին: Հայկական զորքերը` Հեթում Բ-ի եղբայրներ Օշինի և Ալինախի գլխավորությամբ, սպանել են Փիլարղուին ու ոչնչացրել նրա ջոկատը, որով փաստորեն վերջ է դրվել հայ-մոնղոլական զինակցությանը: Լևոն Դ-ին հաջորդած Օշին Ա-ն (1308–20 թթ.) Հռոմի պապի պահանջով 1309 թ-ին հրավիրել է նոր ժողով՝ Սսի ժողովի որոշումները վերաքննելու և կենսագործելու հորդորով: Հանդիպելով ազգային ուժերի համառ դիմադրությանը՝ Օշին Ա-ն առժամանակ դադարեցրել է  կրոնական վեճերը: 1316 թ-ին Ադանայում գումարված նոր ժողովում կաթոլիկ եկեղեցուն միանալու որոշումը կրկին չի իրականացվել ժողովրդի դիմակայության շնորհիվ: 1318 թ-ին Եգիպտոսի մամլուքներն ու Իկոնիայի թուրքմեն կարամանները ներխուժել են Կիլիկիա և ասպատակել Տարսոնի շրջակայքը: Հայկական զորքերը՝ Կոռիկոսի տեր Օշին պայլի առաջնորդությամբ, զգալի կորուստների գնով հետ են մղել թշնամուն: Օշին Ա-ին հաջորդել է նրա 10-ամյա որդի Լևոն Ե-ն (1320–42 թթ.): Սկզբում երկիրը կառավարել են նրա խնամակալ իշխանները, հատկապես Կոռիկոս բերդի տեր Օշին Ա-ն, որը ճնշել է ունիթորների խռովությունը, կանխել Եգիպտոսի սուլթանության և թուրքմեն կարամանների առաջխաղացումը, դրացիների հետ վարել է խաղաղ գոյակցության քաղաքականություն: Սակայն չափահաս դառնալուց հետո Լևոն Ե-ն խաչակրաց նոր արշավանքի  հորդորով դիմել է եվրոպացիներին: Եգիպտոսի սուլթանության և Հալեպի ամիրի զորքերը  1335  և 1336 թթ-ին վերստին ասպատակել են Կիլիկիան: 1337 թ-ին Լևոն Ե-ն ծանր պայմաններով  հաշտություն է կնքել, որով երկրի հարավարևելյան շրջանները (Սև լեռներից մինչև Ջահան գետ) և Այաս նավահանգստային քաղաքն անցել են Եգիպտոսին, իսկ ինքը պարտավորվել է չդաշնակցել Արևմուտքի պետությունների հետ: Լևոն Ե-ի մահով (1342 թ.) ընդհատվել է Ռուբինյան-Հեթումյան տոհմի արական ճյուղը: Ունիթորները հայոց գահը հանձնել են Կիպրոսի Լուսինյանների արքայատան ներկայացուցիչ Գվիդոնին (Կի), որը 1310 թ-ին հոր՝ Ամորի Բ-ի դավադիր սպանությունից հետո 4 եղբայրների և մոր՝ Զաբելի (Լևոն Գ Հեթումյանի դուստրը) հետ փախել էր Կիլիկիա և ապրել Լևոն Ե-ի արքունիքում: 1343 թ-ին Գվիդոնը 300 ֆրանկ զինվորների ուղեկցությամբ վերադարձել է Կիլիկիա և հայկական ծեսով օծվել Հայոց թագավոր՝ Կոստանդին Գ անունով: Նրա լատինամետ քաղաքականությունը բորբոքել է ժողովրդի դժգոհությունը: 1344 թ-ին հայրենասեր ուժերը` իշխան Օշին Բակուրանի գլխավորությամբ, ապստամբել և Ադանայում սրատել են Կոստանդին Գ-ին ու նրա ֆրանկ պալատականներին: Իշխանների խորհուրդը թագավոր է ընտրել Հեթումյանների ազգական, Նղրի տեր մեծ մարաջախտ Բաղդինի որդի Կոստանդին Դ-ին (1345–63 թթ.): Մահմեդական ամիրությունների հարձակումները պարբերաբար կրկնվել են 1340–50-ական թվականներին: 1360 թ-ին մամլուքները նվաճել են Դաշտային Կիլիկիան՝ Տարսոն և Ադանա քաղաքներով: 1369 թ-ին Եգիպտոսի 60-հզ-անոց բանակը պաշարել է Սիսը, սակայն,  չկարողանալով գրավել միջնաբերդը, նահանջել է: 1373 թ-ին ունիթորները դավադրաբար սպանել են Կոստանդին Ե թագավորին և գահը հանձնել Ջիվան Լուսինյանի որդի Լևոն Զ-ին, որն իր լատինամետ քաղաքականությամբ հարուցել էր հայերի և շրջակա մահմեդական պետությունների դժգոհությունը: Եգիպտոսի սուլթան Մելիք-Աշրաֆի զորքերը ներխուժել են Կիլիկիա և 1375 թ-ի հունվարի 5-ին պաշարել Սիսը: Փետրվարի 24-ին նրանց միացել են Հալեպի ամիրության զորքերը: Հայկական սակավաթիվ ուժերը, ամրանալով Սսի միջնաբերդում, շուրջ 3 ամիս հերոսաբար դիմադրել են թշնամուն: Ապրիլի 22-ին Լևոն Զ-ն հաշտություն է խնդրել և, իր անձի ապահովության երաշխիք ստանալով, բերդը հանձնել թշնամուն: Սսի անկումը հայ պատմիչները գնահատել են որպես հայոց պետականության կործանում: Ներքին երկպառակությունները և արտաքին հարձակումներն ի վերջո հանգեցրին Կիլիկիայի հայկական պետության կործանմանը:  Լևոն Զ-ն իր ընտանիքի, կաթողիկոսի և շուրջ 20 հայ մեծամեծների հետ գերեվարվել է Կահիրե: 1382 թ-ի սեպտեմբերին թագավորն ազատվել է գերությունից և մեկնել Եվրոպա:
Կիլիկյան Հայաստանի պետական կարգը,  գիտությունը, գրականությունը և մշակույթը
Կիլիկյան Հայաստանն ավատատիրական միապետություն էր: Պետական կարգը գերազանցապես ձևավորվել է ավատատիրական Հայաստանի ավանդույթների հիման վրա՝ Մերձավոր Արևելքում հաստատված խաչակիր ասպետների իշխանությունների և եվրոպական պետությունների կառավարող մարմինների  ազդեցությամբ: Թագավորը՝ որպես պետության գլուխ և երկրի գերագույն տեր, օժտված էր բացառիկ իրավունքներով ու առանձնաշնորհումներով: Նա իր մշտական դեսպաններն է ունեցել Հռոմում, Նեապոլում, Կոստանդնուպոլսում, Ֆրանսիայում, Անգլիայում, Եգիպտոսում, Մոնղոլիայում և այլուր:Թագավորությունը կառավարվում էր արքունիքի գործակալությունների և Վերին  ատյանի միջոցով: Ատյանի նիստերին մասնակցում էին խոշոր իշխանները՝ բերդատեր պարոնները: Վերին ատյանը խորհրդատուի իրավասություն ուներ, նիստերը վարում էր թագավորը: Պետության ազդեցիկ գործակալություններից էր պայլությունը կամ խնամակալությունը: Պայլը  թագավորի առաջին խորհրդականը և գահաժառանգի դաստիարակն էր, իսկ գահակալի անչափահասության դեպքում՝ նրա խնամակալն ու պետության կառավարիչը: Նա պետությունը կառավարել է նաև երկրից թագավորի բացակայության ժամանակ: Սպարապետության գործակալը՝ սպարապետը կամ գունդստաբլը, ռազմական ուժերի հրամանատարն էր, թագավորի առաջին տեղակալը. գլխավորել է ինչպես արքունի, այնպես էլ իշխանական զորամիավորումները: Բանակի սպառազինման և պարենավորման գծով սպարապետի տեղակալը կոչվել է մարաջախտ: Արքունի դպրապետության (քարտուղարություն) գործակալը՝ ջանցլերը (կանցլեր) կամ ատենադպիրը, վարել է արտաքին գործերը, կազմել և թագավորի հետ ստորագրել է պետական հրովարտակները, շնորհագրերը: Նա է պահել պետական կնիքը, ղեկավարել դիվանագիտական հարաբերությունները, թագավորի անունից բանակցություններ  վարել օտարերկրյա պետությունների հետ: Այդ պաշտոնը սովորաբար վարել է Սսի ընտրված արքեպիսկոպոսը, երբեմն՝ օտար լեզուների գիտակ, տաղանդավոր անձ (օրինակ՝ Վահրամ Րաբունի վարդապետը): Սեղանապետության գործակալը ղեկավարել է արքունի տան եկամուտներն ու ծախսերը, պալատի տնտեսությունը, համարվել թագավորի խորհրդական և «հավատարիմն տանն արքայի»: Մաքսապետության գործակալը ղեկավարել է պետական եկամուտները, մաքսային ու տուրքային գործերը, ներքին և արտաքին առևտրական հարաբերությունները: Նրան են ենթարկվել քաղաքների, նավահանգիստների ու մաքսատների վերակացուները և մյուս պաշտոնյաները: Արքունիքում գործել են նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ իշխանաց իշխանը, թագադիր իշխանը, սուրհանդակապետը (պետական փոստի գործակալ) և այլն: Մեծ հեղինակություն է վայելել տիկնանց տիկինը՝ թագուհին: Նա մասնակցել է արքունի և իշխանական խորհրդի նիստերին, քաղաքական մեծ դեր խաղացել հատկապես թագավորի բացակայության կամ մահվան դեպքում:Կիլիկիայում առաջընթաց է ապրել հայ պատմագիտությունը: XIII դարից պատմագրությամբ զբաղվել են նաև աշխարհիկ պետական գործիչները՝ Սմբատ Սպարապետը, Հեթում Բ թագավորը, Հեթում Պատմիչը և ուրիշներ:Սմբատ Սպարապետի (Գունդստաբլ) «Տարեգիրքն» ընդգրկում է 952–1272 թթ-ի պատմությունը: Նախորդ ժամանակաշրջանի պատմությունը նա շարադրել է գլխավորապես Մատթեոս Ուռհայեցու, Միքայել Ասորու, Գուլիելմոս Տյուրոսացու տեղեկությունների հիման վրա: Իսկ իր սպարապետության ժամանակաշրջանը (1226–76 թթ.) շարադրել է որպես պատմական դեպքերին ու իրադարձություններին մասնակից և ականատես: Կոռիկոսի բերդատեր իշխան Հեթում Պատմիչը XIII դարի վերջին եղել է Հեթում Բ թագավորի դեսպանը մոնղոլական իշխանության արքունիքում և, որպես հայկական զորքերի հրամանատար, հայ-մոնղոլական բանակում մասնակցել է Եգիպիոսի ու Իկոնիայի սուլթանությունների դեմ պատերազմներին: Հեթումի գրչին է պատկանում նաև մի ժամանակագրություն, որն սկսվում է վերջին հայ Բագրատունի թագավոր Գագիկ Բ-ի սպանության թվականից (1079 թ.) և ավարտվում Հեթում Բ-ի, նրա որդի Լևոն Դ-ի ու բազմաթիվ հայ իշխանների եղերական կոտորածով (1307 թ.):Լևոն Զ Լուսինյանի քարտուղար և խոստովանահայր Հովհաննես Դարդելն իր «Ժամանակագրություն Հայոց» երկը գրել է Լևոն Զ-ի թելադրությամբ. ընդարձակ  շարադրել Է Կիլիկյան Հայաստանի պատմությունը, համառոտակի տեղեկություններ հաղորդել Հայաստանում քրիստոնեական դարձի և «Դաշանց թղթի» հաստատման ու հայ Բագրատունիների անկման մասին: XI–XIII դարերի Կիլիկիայի  քաղաքական իրադարձություններին իրենց երկերում անդրադարձել են Մատթեոս Ուռհայեցին, Գրիգոր Երեց Քեսունեցին, Սամուել Անեցին, Կիրակոս Գանձակեցին, Վարդան Արևելցին, Մաղաքիա Աբեղան և ուրիշներ:Կիլիկիայում հասարակական-քաղաքական հարաբերությունները կարգավորելիս սկզբնական շրջանում առաջնորդվել են «Կանոնագիրք Հայոց»-ով և ժողովների կանոնական որոշումներով: XII դարի վերջին Ներսես Լամբրոնացին, պակասը որոշ չափով լրացնելու համար, թարգմանել է բյուզանդական «Զինվորական օրենքները», իսկ XIII դարի կեսին Սմբատ Սպարապետը՝ «Անտիոքի ասիզները»: Սակայն այդ օրենքները հայերի համար օտար էին, ուստի Սմբատ Սպարապետը, օգտագործելով հայ միջնադարյան իրավագիտության նվաճումները, 1265 թ-ին կազմել է «Դատաստանագիրքը»` ազգային օրենսգիրքը: XII–XIV դարերում Կիլիկյան Հայաստանում նորովի դրսևորվեցին հայ գրական ավանդույթները, արմատավորվեցին ու զարգացան գրական նոր ժանրեր: Առանձնահատուկ տեղ ունի Ներսես Շնորհալու (Ներսես Դ Կլայեցի Ամենայն հայոց կաթողիկոս, XII դար) ստեղծագործությունը: Բարսեղ Քեսունեցին (XII դար) հայտնի է Մարաշի և Քեսունի լատին իշխան Պաղտուինի հիշատակին նվիրված վարքավկայաբանական մի գրվածքով, որը վարքի, վկայաբանության, աղոթքի, խոստովանության, քրիստոնեական քարոզի տարրերից հյուսված ինքնատիպ երկ է: Նշանավոր դեմքերից են առակագիր Վարդան Այգեկցին, բանաստեղծ, մատենագիր Գրիգոր Սկևռացին,  Գևորգ Սկևռացին (XIII դար, Գրիգոր Սկևռացու քեռորդին ու աշակերտը, գրել է մեկնություններ, ներբողներ, խրատներ, գանձեր, տաղեր), պատմիչ, աշխարհագետ Վարդան Արևելցին (XIII դար) և ուրիշներ:Կիլիկյան Հայաստանի գեղարվեստական ժառանգությունը հիմնականում ներկայացված է մանրանկարչությամբ, որմնանկարչությամբ ու քանդակագործությամբ, իսկ կիրառական արվեստը՝ ոսկերչության և արծաթագործության նմուշներով: Հռչակավոր է Կիլիկիայի մանրանկարչության դպրոցը, որի նշանավոր ներկայացուցիչներից են Սարգիս Պիծակը և Թորոս Ռոսլինը: Վերջինս ձեռագրեր է նկարազարդել նաև հայոց կաթողիկոսի և Հեթումյան թագավորների համար:Կիլիկյան Հայաստանի ճարտարապետությունը շարունակել է հայոց  շինարարական ավանդույթները: Երկրի բնաշխարհը,  աշխարհագրական դիրքը և զարգացման յուրահատուկ պայմանները մեծապես նպաստել են քաղաքների ու հատկապես բերդերի շինարարությանը:Կիլիկիայում զարգացում են ապրել նաև բժշկագիտությունն ու առողջապահական համակարգը: Այնտեղ են գործել նշանավոր բժշկապետներ Մխիթար Հերացին, Գրիգորիսը և ուրիշներ:XI–XIV դարերի Կիլիկիայի մշակույթը զարգացել է բուն Հայաստանի հետ փոխադարձ ու սերտ կապերի մեջ, հայ բազմադարյան մշակույթի ավանդույթների հիման վրա:Տես նաև Թորոս ՌոսլինԼևոն Բ,  Խաչակրաց արշավանքներՀայաստանյայց առաքելական եկեղեցիՀեթում Ա,  ՄանրանկարչությունՄխիթար Հերացի (I/2), Ներսես ՇնորհալիՍարգիս ՊիծակՎարդան Այգեկցի:

Օսմանյան կայսրություն

Օսմանյան կայսրությունը սուլթանական Թուրքիայի պաշտոնական անվանումն է: Այն ստեղծվել է XV–XVI դարերում: Օսմանյան Թուրքիան կազմավորվել է Փոքր Ասիայի հյուսիս-արևմուտքում: Դրա հիմքը եղել են թյուրքական քոչվոր օղուզ ցեղի մի ճյուղի ձևավորած փոքր իշխանությունները: Օսման բեյը (1281–1324 թթ.)՝ ցեղի առաջնորդի որդին, 1299 թ․-ից անկախ է գործել Ռումի սուլթանությունից: Օսման բեյի նորաստեղծ նրա անունով է կոչվել իշխանությունը՝ Օսմանլը (Օսմանյան), և բնակիչները՝ թուրք-օսմաններ: Կայսրությունը փլուզվել է 1918 թ-ին՝ Առաջին համաշխարհային պատերազմում պարտվելուց հետո: 

Օսմանյան կայսրության մայրաքաղաքները․
Սողութ՝ 1299-1335 թթ․
Բուրսա՝ 1335-1413 թթ․
Ադրիանապոլիս՝ 1413-1453 թթ․
Կոստանդնուպոլիս՝ 1453-1922 թթ․

Մակերես (1683 թ․) – 5.200.000 կմ2
Բնակչություն (1856 թ․) – 35.350.000
Մակերես (1914 թ․) – 1.800.000 կմ2
Բնակչություն (1912 թ․) – 24.000.000
Լեզու – օսմաներեն
Կրոն – Իսլամ, Քրիստոնեություն

Բեռլինի վեհաժողովի արդյունքները

Բեռլինի վեհաժողովը տեղի է ունեցել 1878 թ-ի հունիսի 13-ից հուլիսի 13-ը: Բեռլինի վեհաժողովը հրավիրվել է Ավստրո-Հունգարիայի, Անգլիայի ու Գերմանիայի կողմից՝ ռուս-թուրքական պատերազմի վերջում կնքված Սան Ստեֆանոյի պայմանագիրը վերանայելու համար: Բեռլինի վեհաժողովը ավարտվեց Բեռլինի պայմանագրով:

Դրանով Բուլղարիան հռչակվում էր ինքնավար պետություն, բայց մեծ տերությունների համաձայնությամբ ընտրված և թուրքական սուլթանի կողմից հաստատված իշխանով: Թրակիան, Մակեդոնիան և Ալբանիան մնում էին Թուրքիային, իսկ Ալաշկերտի հովիտն ու Բայազետը վերադարձվում: Չեռնոգորիան, Սերբիան և Ռումինիան անկախ էին ճանաչվում: Ավստրո-Հունգարիային թույլատրվեց ժամանակավորապես գրավել Բոսնիան ու Հերցեգովինան: Կարսը, Արդահանը և Բաթումին միանում էին Ռուսաստանին: Բաթումին հայտարարվում էր ազատ նավահանգիստ:

Թուրքիան պարտավորվում էր բարենորոգումներ իրականացնել հայերով բնակեցված տարածքներում և քաղաքացիական իրավունքների հավասարություն ապահովել կայսրության բոլոր հպատակների համար:

Բեռլինի պայմանագիրը չլուծված թողնելով մի շարք հարցեր՝ սրեց ռուս-ավստրիական ու սերբա-բուլղարական մրցակցությունը և նախադրյալներ ստեղծեց Առաջին համաշխարհային պատերազմի համար:

Կոստանդնուպոլսի հայ քաղաքական շրջանակները Բեռլին ուղարկեցին ազգային պատվիրակություն՝ Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ, որ եվրոպական տերությունների ուշադրությունը գրավիրեն Հայկական հարցին: Բայց պատվիրակությանը թույլ չտրվեց մասնակցել վեհաժողովի աշխատանքներին: Պատվիրակությունը վեհաժողովին ներկայացրեց Արևմտյան Հայաստանի ինքնավարության նախագիծն ու պետություններին հասցեագրված հուշագիրը, որոնք նույնպես անուշադրության մատնվեցին:

Բեռլինի վեհաժողովում Հայկական հարցի շուրջ քննարկվեցին երկու տեսակետներ. ռուսական պատվիրակությունը պահանջում էր բարենորոգումներն անցկացնել մինչև ռուսական զորքերի դուրս բերելը Արևմտյան Հայաստանից, իսկ անգլիական պատվիրակությունն փորձում էր այդ հարցը չպայմանավորել ռուսական զորքի ներկայությամբ:

Ի վերջո վեհաժողովին ընդունվեց Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի անգլիական տարբերակը, որ, մտավ Բեռլինի պայմանագրի մեջ՝ որպես 61-րդ հոդված․ Ահա դրա ձևակերպումը. «Բարձր դուռը պարտավորվում է առանց հետագա հապաղման իրագործել հայաբնակ մարզերում տեղական կարիքներից հարուցված բարելավումներն ու բարենորոգումները և ապահովել հայերի անվտանգությունը չերքեզներից ու քրդերից: Բարձր դուռը տերություններին պարբերաբար կհաղորդի այն միջոցների մասին, որոնք ինքը ձեռք է առել այդ նպատակի համար, իսկ տերությունները կհսկեն դրանց կիրառմանը»:

Այսպիսով հայերի բարելավման հարցը տրվում էր Անգլիային, Ֆրանսիային, Գերմանիային, Ռուսաստանին, Ավստրո-Հունգարիային և Իտալիային: Դրանով Արևմտյան Հայաստանի հարցը մտնում էր խոշոր պետությունների հակասությունների ոլորտ և չէր լուծվում:

10 փաստ Հնդկաստանի և Չինաստանի մասին

Հնդկաստանի մասին փաստեր

1. Հնդկաստանն աշխարհի ամենախոնավ վայրն է: Այստեղ միջինում տարեկան 12 մետր անձրև է տեղում:

2. Հնդկաստանում է ստեղծվել ամենաառաջին համալսարանը, մ.թ.ա. 700 տարի առաջ: Այն ունեցել է մոտ 10.5 հազար ուսանող:

3. Հնդկաստանում կա 18 պաշտոնական լեզու, բայց կառավարական են համարվում երկուսը՝ անգլերենն ու հնդկերենը:

4. Հնդկաստանն ունի աշխարհի ամենամեծ երիտասարդական բնակչությունը:

5. Շախմատն առաջին անգամ ստեղծվել է Հնդկաստանում:

Չինաստանի մասին փաստեր

1. Չինաստանի ոստիկանությունը հաճախ շների փոխարեն օգտագործում է բադերին: Այս թռչունները ոչ միայն հիանալի տեսողություն ունեն, այլև բավականին ագրեսիվ են:

2. Չինաստանում հայտնաբերել են մի գյուղ, որի բոլոր բնակիչները կապուտաչյա շիկահերներ են: Գենետիկական հետազոտությունները պարզել են, որ նրանց 90%-ի գեները եվրոպական են և սկիզբ են առնում Հռոմեական կայսրության ժամանակաշրջանից:

3. Չինաստանում 35 մլն մարդ ապրում է քարանձավ տներում` յաոդուններում:

4. Աշխարհի ամենաերկար խցանումն արձանագրվել է չինական Շանհայ քաղաքում: Այն տևել է 12 օր՝ ձգվելով 99 կմ:

5. Չինաստանում ավելի շատ անգլերեն խոսողներ կան, քան Միացյալ Նահանգներում:

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы