1. 3
  2. 2
  3. 3
  4. 2
  5. 3
  6. 1
  7. 4
  8. 4
  9. 4
  10. 1
  11. 2
  12. 1
  13. 2
  14. 3
  15. 2
  16. 4
  17. 4
  18. 2
  19. 2
  20. 3
  21. 3
  22. 3
  23. 1
  24. 2
  25. 2
  26. 4
  27. 2
  28. 2
  29. 1
  30. 1
  31. 4
  32. 2
  33. 2
  34. 3
  35. 4
  36. 3
  37. 3
  38. 4
  39. 2
  40. 1
  41. 2
  42. 4
  43. 2
  44. 3
  45. 2
  46. 3
  47. 3
  48. 3
  49. 4
  50. 4
  51. 4
  52. 2
  53. 3
  54. 2
  55. 1
  56. 2
  57. 1
  58. 3
  59. 2
  60. 3
  61. 3
  62. 3
  63. 2
  64. 4
  65. 3
  66. 1
  67. 3
  68. 4
  69. 4
  70. 4
  71. 4
  72. 3
  73. 3
  74. 3

10-րդ դասարանի պատմության առաջադրանքներ․ փետրվարի 13-17

Առանձնացրե՛ք Արշակունի արքայատոհի ամենաուժեղ արքաներին

Հիմնավորե՛ք ձեր ընտրությունը

Խոսրով 3-րդ Կոտակ:

Տրդատ Մեծի և նրա որդու՝ Խոսրով III Կոտակի (330-338 թթ.) օրոք ամրապնդվում է Հայոց աշխարհի պաշտպանական հզորությունը, տնտեսությունն ու քաղաքաշինությունը վերելք են ապրում:

 Ծոփքի վերակացու Արքեղայոսը, որը հայտնի էր բազմաթիվ անօրեն գործողություններով, նենգորեն սպանում է իրեն հանդիմանող Արիստակես կաթողիկոսին և փախչում կայսրության սահմանները: Արիստակեսի աշակերտները նրա մարմինը հանձնում են հողին Բարձր Հայքի Եկեղյաց գավառի Թիլ ավանում: Հայոց կաթողիկոս է դառնում նրա ավագ եղբայրը՝ Վրթանես Ա Պարթևը (333-341 թթ.):

 Երասխի վտակ Մեծամորի հունը փոխվելու և Արտաշատի մոտակայքում ճահիճներ առաջանալու պատճառով Խոսրովը բարեկարգում է մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Դվին քաղաքը և այնտեղկառուցում արքունի ապարանք: Նրա հրամանով Գառնի ամրոցից մինչև Դվին կաղնու ծառեր ենտնկում: Անտառի մի մասը կոչվում է <<Տաճար մայրի>>, իսկ մյուսը` <<Խոսրովակերտ>> (<<Խոսրովի անտառ>>), որը մինչև Երասխ էր հասնում: Թագավորը հրամայում է անտառները լցնել կենդանիներով և գազաններով` որսի և ժամանցի համար: Դրանք աշխարհում առաջին արհեստական անտառներից էին:

 Այս խաղաղ ու բարգավաճ վիճակն ընդհատում է իրեն Արշակունի հորջորջող մազքթաց թագավոր Սանեսանը: 335 թ. նա ներխուժում է Հայաստան և, ավերածություններ պատճառելով, հասնում Այրարատյան աշխարհ ու գրավում Վաղարշապատը: Հայոց զորավար Վաչե Մամիկոնյանը Վաղարշապատից դուրս է վտարում մազքութների խառնիճաղանջ զորքերը, այնուհետև ջախջախում Օշականի Ցլու գլուխ լեռան մոտ տեղի ունեցած ճակատամարտում: Սպանված Սանեսանի գլուխը բերում են Խոսրով Կոտակին` դրանով լուծելով Գրիգորիս եպիսկոպոսիսպանության վրեժը:

 336 թ. Սասանյանների զորքերը ներխուժում են Հայաստան: Հայոց թագավորը Բզնունիքի Դատաբեն նախարարին հանձնարարել էր դիմակայել թշնամուն: Սակայն Դատաբենն անցել էր թշնամու կողմը: Այդ օրհասական պահին հայոց թագավորի դեմ է գործում նաև Աղձնիքի բդեշխ Բակուրը: Հայոց բանակը սպարապետ Վաչե Մամիկոնյանի գլխավորությամբ ջախջախում է պարսից զորքին: Դատաբենը և Բակուրը մահապատժի են ենթարկվում: Խոսրով Կոտակի սահմանած օրենքով աշխարհատեր նախարարները պետք է մնային թագավորի մոտ, և նրանցից ոչ մեկը չպետք է մարտի գնար արքունի զորքի հետ:

 Մծբինի պայմանագրի ժամկետը չլրացած՝ 337 թ. Սասանյանների արքա Շապուհ II Երկարակյացը (309-379 թթ.) պատերազմ է սկսում Հռոմեական կայսրության դեմ: Չկարողանալով գրավել Մծբինը՝ պարսիկները հարձակվում են Հայոց աշխարհի վրա: Վաչե Մամիկոնյանի զորքը դուրս էգալիս թշնամու դեմ: Տեղի ունեցած ճակատամարտում երկու կողմերն էլ մեծ կորուստներ են կրում: Զոհվում են սպարապետ Վաչե Մամիկոնյանը և նրա մի քանի զինակիցներ: Սակայն թշնամին դուրս էր շպրտվել երկրից: Վրթանես կաթողիկոսն օրենք է սահմանում` ամեն տարի Հայոց աշխարհում Վաչե Մամիկոնյանի և նրա հետ զոհված զինակիցների հիշատակը նշելու և հայրենիքի փրկության համար մղված պայքարում իրենց կյանքը զոհաբերողներին սուրբ նահատակների շարքին դասելու մասին: Հայ եկեղեցին Վրթանես կաթողիկոսի սահմանած այսկարգով հետագայում Վարդան զորավարին և նրա հետ Ավարայրի ճակատամարտում իրենց կյանքը նվիրաբերած հայորդիներին դասեց սրբերի շարքին:

 Խոսրով թագավորը Վաչե Մամիկոնյանի որդուն՝ Արտավազդին, հանձնում է սպարապետության պաշտոնը: Բայց քանի որ Արտավազդը պատանի էր, մինչև նրա չափահաս դառնալը հայոց զորավարության գործը հանձն են առնում Շիրակի իշխան Արշավիր Կամսարականը և Անդովկ Սյունին:

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы