Ավարտական անհատական աշխատանք

Թարգմանություն ռուսերեն լեզվից։

Գիրքը՝ Յարոսլավ Գաշեկ- պատվածքների շարան

Ավստրիական մաքսատան մարմիններ

        Ինձ հետ դեպք է պատահել․ ընկել եմ գնացքի տակ։ Դա տեղի է ունեցել Դրեզդենի մոտակայքում, երբ ես, որպես զբոսաշրջիկ, ման էի գալիս դրա շրջակայքում։ Ես այնպես էի մասնատվել, որ հիվանդանոցում, երբ փորձում էին հետ կարել իմ մարմինը, ես պարկեցի մեկ ու կես տարի։ Դեպի Դրեզդեն ճանապարհորդությունից ես պլանավորում էի վերադառնալ Պրահա չորս օրից, սակայն ստացվեց այնպես, որ իմ բացակայությունը տևեց տասնութ ամիս և ավել։

        Բոլորս մենք Աստծո ձեռքում ենք, իսկ ես բացի դրանից հայտնվեցի նաև էսկուլապների ձեռքերում։

        Իմ տեսքը շատ վատն էր։ Ինչ է մնացել իմ մարմնում ինձնից, ես մինչև հիմա չգիտեմ։ Հայտնի է ինձ միայն այն, որ տասնութ բժիշկ և հիսուներկու բուժքույր արհեստականորեն հավաքում էին իմ մարմինը առանձին մասերից, ինչպես փազլ։ Բայս ի՜նչ հիանալի է։ Որպեսզի ես գոնե որպես հաշմանդամ ապրեմ, ես ստացա վկայական, թե ինչ մասերից է հավաքել իմ մարմինը և այդ վկայականը ձգվեց մինչև տասնչորս էջ։

        Ինձանից ինձ մնացել էր միայն ուղեղի մի փոքր հատված, ստամոքսի մի մաս, մոտ տասնհինգ կիլոգրամ միս, մի կես լիտր արյուն։ Մնացած մասերը իմը չեն, բացի սրտից, բայց դա էլ է կիսով չափ տավարի սրտի հետ կարված։ Բժշկական գիտությունը  իրական հաղթանակ է ապրում։

        Իմ արտաքինը ամբողջությամբ արհեստական է, որը նույնպես պատշաճ կերպով մանրամասն նշված էր վկայականում։ Դա հրաշալի օրինակ էր նրա, թե ինչպես բժիշկները, կարծես փոքրիկ երեխաներ, ովքեր քարիկներից շարում են ամրոց իրենց խաղերի համար, կարող են հրաշք գործել՝ մարմնի տարբեր մասերից նոր մարդ ստեղծել։

        Երբ ինձ դուրս գրեցին հիվանդանոցից, ես առաջին հերթին գնացի կենտրոնական գերեզմանատուն, այն բաժին, որտեղ հիվանդանոցները պահում են մարրդկային մարմնի տարբեր մասեր։ Ուզում էի տեսնել իմ  նախկին մարմնի մնացած մասերը։ Հետո ես գնացի կայարան և ուղևորվեցի դեպի Պրահա՝ հասկանալով, որ դեպի Դրեզդեն ճանապարհորդությունը ինձ տվեց ավելին, քան մնացած բոլոր զբոսաշրջիկներին, ովքեր երբևէ եղել են այդ հրաշալի քաղաքում։

        Դեչինում, Ավստրիական մաքսատանը, մենք ստիպված եղանք անցնել զզնում։ Արդեն մեր ճամպրուկները բացելուց և մանրամասն այն զննելուց հետո նրանցից մեկի հայացքը ընկավ իմ վրա։ Իմ արտասովոր արտաքինը կարծես գրավեց այդ պաշտոնյայի ուշադրությունը ։ Ինձ թվում է նա մտածեց, որ այսպիսի արտաքինով մարդը պետք է ամենաքիչը գաղտնի կեղծաշաքար անցկացնի սահմանից ներս։ Ես ունեի մաքսանենգի արտաքին, ում հենց նոր շատ լավ ծեծել են։

        —Տվեք ձեր ճամպրուկը,—հրամայեց պաշտոնյան,—  Եվ անցնենք գրասենյակ։

        Գրասենյակում բացեցին ճամպրուկս, զննեցին և չգտան ոչ մի կասկածելի բան։ Բայց հանկարծ այլ փաստաթղթերի միջից գտան վկայականը, որը ինձ հիվանդանոցն էր տվել Դրեզդենում  և ստորագրված էր տասնութ բժշկի և հիսուներկու բուժքրոջ կողմից։

  • Ստիպված ենք բարձրանալ տնօրենի մոտ, — ասեցին ինձ, նայելով վկայականի մեջ,—Այսպես մենք ձեզ Ավստրիա չենք կարող թողնել։

        Ամբողջ մաքսատան վարիչը շատ հարգված տղամարդ է։ Վկայականը կարդալուց հետո նա ասաց․

  • Նախ առաջինը, ինչպես գրված է այս վկայականի մեջ, ձեր գանգի ծոծրակային հատվածը փոխարինված է արծաթի մի տափակ կտորով։ Այդ արծաթը առանց նմուշի է, և դրա համար դուք պարտավոր եք վճարել տասներկու կռոն տուգանք հարյուր քսան գրամ արծաթի համար։ Ըստ մաքսատան կանոնադրության վեցերորդ և ութերորդ սակագների համաձայն դուք փորձում էիք գիտակցաբար Ավստրիա անցկացնեիք հարյուր քսան գրամ արծաթ առանց նմուշի, ինչի համար դուք կվճարեք տուգանքը եռակի չափով, այսինքն ընդհանուր երեսուն վեց կռոն։

        Այնուհետև մաքսատուրք այդ արծաթի համար հազար ինը հարյուր երկու թվականի  սակագնի b f և d կետերի համաձայն, որը հաստատվեց համաշխարհային կոնվենցիայի վերանայումից հետո։ Տասական գելլեր մի գրամի համար, այսինքն, հարյուր քսան գրամից տասներկու կռոն։ Այնուհետև, մենք ունենք ձիու ոսկոր, որով փոխարինված է ձեր ձախ կոնքը։ Եկեք դա համարենք ոսկորների գաղտնի տարհանում։ Այդ դրանով, հարգելիս, դուք վնաս եք հասցնում Ավստրիական ոսկորների առք ու վաճառքին։

        Ի՞նչ նպատակով եք դուք կրում ձեր մեջ արտասահմանյան ծագում ունեցող ոսկոր։ Որպեսզի քայլե՞ք։ Լավ, այդպես էլ կառձանագրենք, որ ձիու ոսկորները օգտագործվում են ձեր կողմից արհեստագործական արդյունաբերության մեջ։ Խոստովանե՛ք, խոստովանե՛ք հարգելիս։

        Արհեստագործական արդյունաբերությունը շատ եկամտաբեր գործ է, բայց այս անգամ այս ամենը ձեր վրա շատ թանկ կնստի, քանի որ գաղտնի ոսկորների փոխադրումը դեպի Ավստրիա հասնում է բարձր մաքսատուրք։ Վճարեք քսանչորս կռոն։

        —Ուրեմն, այնուհետև գրված է, որ երեք ձեր կողոսկրերը փոխարինված են պլատինե մետաղաքարերով։ Աստված իմ, դուք Ավստրիա պլատի՞ն եք անցկացնում։  Դուք գիտե՞ք ձեզ ինչ է սպասվում դրա հետևանքով։ Տուգանք եռապատիկ չափով։ Եթե այդ մետաղալարերը կշռում են քսան գրամ, ապա տուգանքը լինելու է հազար վեց հարյուր հինգ կռոն։ Ձեր կողմից դա ուղղակի հանցավոր անլրջություն է։

        Օ, ի՞նչ եմ ես տեսնում։

        Այստեղ գրված է, որ ձեր երիկամների մի մասը, իսկ ավելի կոնկրետ ձախ երիկամը, փոխված է խոզի երիկամով։

        Հարգելի՛ս, խոզերի Ավստրիա ներմուծումը արգելված է։ Այդ արգելքը գործում է նաև խոզի տարբեր հատվածների վրա, այդպես որ, եթե դուք ուզում եք մտնել Չեխիա, ձեր երիկամը պետք է մնա Գերմանիայում։

        Քանի որ ես իմ թույլտվությունը դրան չտվեցի, ես արդեն տասը տարի է ինչ ապրում եմ Սաքսոնիայում և սպասում, երբ ագրարայինները կթույլատրեն Ավստրիա խոզեր ներմուծել։ Այդ ժամանակ ես կվերադառնամ հայրենի երկիր։

Պան Ֆլորենտինը Խախոլկայի դեմ

        Պան Ֆլորենտինը Դասարանի դաստիռակն էր, իսկ Խախոլկան՝  գիմնազիայի առաջին դասարանցի։ Պան Ֆլորենտինը Խախոլկայի դասարանի դաստիառակն էր և Լատիներենի ուսուցիչը, սակայն Խախոլկան հուսահատ պայքար էր տանում Լատիներենի հետ․ Լատիներենը նրա համար նման էր ոչ միայն անհասկանալի էր, այլ նաև խոշտանգման գործիք։ Բայց նաև Պան Ֆլորենտինը նույնպես չէր սիրում Խախոլկային և նրա վախեցած դեմքի արտահայտությունը, որը իր հետ է բոլոր Լատիներենի դասերի ընթացքում։  Նա ուղիղ իմաստով դողաց ամբողջ առաջին և երկրորդ թեքումները, իսկ երրորդի ժամանակ՝ դողը դարձավ հիվանդություն։ Պան Ֆլորենտինին ուղղակի պետք էր նայել նրա դեմքին և հենց այդ պահին Խախոլկա բարձրացնում էր տխրությամբ լցված աչքերը և խնդրում դուրս գալ։ Նա ուզում էր գնալ դուրս ամեն անգամ, երբ Պան Ֆլորենտինը իրեն հարց էր տալիս, կամ երբ գալիս էր պատասխանելու իր հերթը։ Իսկ երբ սկսեցին գրավոր աշխատանքները, նա միայն այդ մտքից դող էր ընկնում․․․․

        Լատիներենի առաջին գրավոր աշխատանքն էր։ Աղոթքից հետո, երբ բաժանվեցին տետրերը և արվեց զգուշացումը, որ արտագրել չի կարելի ու եթե հանկարծ ինչ-որ մեկի մոտ միանման աշխատանք նկատվեց՝ երկուսն էլ վատ գնահատական կստանան, Խախոլկան վերցրեց փետուրը և դողացող ձեռքով սկսեց արտագրել գրատախտակից այն նախադասությունները, որոնք պետք է թարգմանել Լատիներեն։ Այդ պահին Խախոլկան միայն մտածում էր, թե ինչպես իր կողքը նստող աշակերտից արտագրելիս  ուրիշ սպալներ անել։ Եթե իմանան, որ նա արտագրել է, կա՛մ երկուսին էլ անբավարար կնշանակեն, կա՛մ Խախոլկան դի է։ Առաջին նախադասությունը գրելիս նա փորձեց թաքուն նայել Բացկայից՝  նրա կողքը նստող աշակերտից, ով նույնպես վատ սովորողի համբավ ուներ։ Երբ նա նայեց հարևանի տետրի մեջ, նա հասկացավ, որ այս օրը նրանց երկուսի վերջն է։ Բացկան սկսեց թարգմանել նույն կերպ, ինչպես Խախոլկան։ Խախոլկան վախեցավ և նրա արցունքոտ հայացքը սահեց գրատախտակից՝ այդ տխուր պատկերից, զուգարանի փրկիչ բանալու վրա։ Եվ ինչպես  Հելլենական մշակույթի ժամանակներին, երբ հետապնդվող հանցագործները ման էին գալիս ափաստարաններ տաճարներում, այդպես էլ Խախոլկան փախավ զուգարան՝ բանալին ձեռքում, հրաժարվելով սովորական կրթվածությունից և նախադասություններից, որոնք փայլում էին գրատախտակի նման։ Դրանցից են ՝ «Սեղանը ո՛չ բարձր է, ո՛չ լայն » կամ «Մայրը՝ քույր չէ», «Հռոմում շատ տներ կան» և այլ բոլորին հայտնի փաստեր։ Այդ ամեն ինչից Խախոլկան ինքն էրեն ազատեց այդ ամենից և իհարկե մտածեց, որ հանգիստ կարող է անցկացնել ամբողջ դասը զուգարանում, այդ ապաստարանում։ Նա այնպես արեց, որ ոչ մի բան չպխտորի իր գրավոր աշխատանքի զուլալ մաքրությունը, ոչ մի քերականական սխալ չփչացնի այն։ Իսկ եթե ուսուցիչը կհարցնի, թե ինչու է իր տետրը դատարկ, նա հանգիստ կասի, որ ամբողջ դասի ընթացքում զուգարանում է եղել։ Իսկ եթե նա չհավատա, Խախոլկան կբերի իր դասղեին այստեղ և նա կտեսնի, որ զուգարանի պատին գրված է․ «Վացլավ Խախոլկա, 1-Ա, 16․11»։ Նա գրեց դա և շարունակեց հանգիստ նստել այդ նեղ զուգարանում, իհարկե արդեն ոչ այդքան հանգիստ, բայց նա որոշեց վստահել ճակատագրին։

        Ինչ-որ մեկը վազեց միջանցքով և դուռը կոտրելով ասաց․

  • Խախոլկա, արագացրու՛։
  •  Չեմ կարող — պատասխանե նա, հասկանալով, որ նա այդ աշակերտի միջոցով խոսում է ուսուցչի հետ։

        Չնայաց նրան, որ արդեն տասնչորսերորդ աշակերտն էր վազում հետ դասարան զուգարանից, որպեսզի հասնցի ավարտել գրավոր աշխատանքը, սակայն խախոլկան լուրջ տեսքով շարունակում էր նստած մնալ և հասկանում էր, ար այն «չեմ կարող» նախադասությամբ նա ըմբոսատնում է իր դասղեկի հեղինակության դեմ։ Պատերազմը հայտարարված է։ Հինգ րոպեից տասնչորսերորդ աշակերտը երկրորդ անգամ եկավ Խախոլկայի ապաստարան և կոտրելով դուռը հայտնեց․

  • Նա ասում է, որ անհապաղ դուրս գաս։
  • Չեմ կարող—պատասխանեց Խախոլկան, բայց այս անգամ ավելի խրոխտ ու համարձակ,

քան Լեոնիդի պատասխանները Պերսիդական դեսպաններին Թերմոպիլներում։

        Գիմնազիայի մութ միջանցքում, որտեղ զրնգուն լսվում է ամեն քայլը, նորից լռություն տիրեց։ Խախոլկան հաշվում էր վայրկյանները, րոպեները և կամաց-կամաց մոտիկանում էր վեց հարյուրին։ Դա նշանակում է, որ անցել է մոտավորապես տասը րոպե այն ժամանակից, երբ Պան Ֆլորենտինի ուղղարկած հերթական աշակերտը հետ գնաց դասարան։

        Հետո լսվեցին ծանր քայլեր և դռան բարձր թակոցները խուճապահարեցին Խախոլկային։

  • Խախոլկա, դուրս եկեք արդեն, դուք չեք հասցնի ավարտել ձեր գրավոր աշխատանքը։

Դա Խախոլկայի դասղեկ պարոն Պան Ֆլորենտինի ձայնն էր, խիստ և ահեղ ձայնը, այն բռնակալի ձայնը, ով ուզում է անմեղ մանկական արյուն։

  • Չեմ կարող, պարոն Պան Ֆլորենտին։— Լսվեց Խախոլկայի վախեցած և դողացող ձայնը։
  • Հրամայում եմ ձեզ դուրս գալ։

Ահեղ մղձավանջ սկկսվեց Խախոլկայի հոգում, բայց ապստամբ մասը Խախոլկայի հաղթեց։

  • Չե՛մ կարող։— արդեն կոշտ ձայնով մրմնջում էր նա։
  • Ուրեմն դուք չե՞ք պատրաստվում դուրս գալ։
  • Ես չեմ կարող։

Պան Ֆլորենտինը ուղևորվեց դեմի տնօրեն։

  • Պարոն տնօրեն, մեկ գիմնազիստ, ում ազգանունը Խախոլկա է, ժամանակը, որը հատկացված էր գրավոր աշխատանքի համար ծախսում է զուգարանում և հրաժավում է դուրս գալ։

        Տնօրենը կանգնեց իր աթոռից, իր հայացքը լցվեց բարկությամբ և երկուսը միասին լուրջ տեսքով քայլեցին դեպի Խախոլկայի ապաստարան։

        Առաջինը Պան Ֆլորենտինը թակեց դուռը․

  • Խախոլկա, մտափոխվեք, այստեղ է պարոն տնօրենը, արագ դուրս եկեք։
  • Լսեք, դուրս եկեք— ձայն հանեց տնօրենը,— եթե դուրս չգաք, կփոշմանեք։ Որտե՞ղ եք դուք ապրում։
  • Ռազմական փողոց հինգ պարոն տնօրեն։
  • Նրա մայրը աղախին է պարոն։— նշեց դասղեկը։
  • Տեսնում եք Խախոլկա,— սկսեց խոսել տնօրենը,— ձեր մայրը՝ աղախին է, իսկ դուք փոխանակ նրան ուրախացնեք լավ գնահատականով Լատիներենի գրավոր աշխատանքից, փակվել եք զուգարանում  և դուրս չեք գալիս։ Ընդհանրապես չեք խղճում ձեր մայրիկին։ Բայց ինչ խոսակցություններ կարող են լինել, հրամայու՛մ եմ ձեզ անհապաղ դուրս գալ և վերադառնա՛լ ձեր պարտականություններին։
  • Չե՛մ կարող, դեռ  չե՛մ կարող։
  • Մեզ մի փորձեք հիմարացնել, մենք ձեզ դասարանական մատյանի մեջ կգրանցենք։
  • Չե՛մ կարող։
  • Ես ձեզ կհեռացնեմ գիմնազիայից։
  • Չե՛մ կա՛-րո՛ղ։

        Իրոք որ ամբոխի հոգին խավար է։ Ուսուցչի աչքերը փայլեցին, իսկ տնօրենը ճչաց, կարծես հունից դւրս եկած առյուծ։ Եվ երկուսը, միասնական ուժերով, հարցակվեցին զուգարանի դռան վրա։ Այդ հարձակումը ահ էր ներշնչում։ Խախոլկան, ով զգաց նրանց ներս մտնելու ցանկության ուժը, անցավ ինքնապաշտպանության և ամբողջ իր ուժով հենվեց դռանը։ Բայց նրա տանջանքները ապարդյուն էին։ Պան Ֆլոչրենտինը և տնօրենը ամբողջ իրենց ուժով հարձակվել էին ամրոցի դռանը։ Դուռը ենթարկվեց և նրանք ներխուժեցին զուգարան։

        Բայց ամրոցը դատարկ էր։ Որպեսզի նա չնկնի նրանց ձեռքը և չգրի այդ գրավորը, Խախոլկան, դռան ձայնը լսելուց անմիջապես հետո, դուրս թռավ զուգարանի վերևով և փախավ։

  • Այդպես նրա համար ավելի լավ կլինի,— ասաց ուսուցիչ Ֆլորենտինը,— հակառակ դեպքում նա շատ-շատ սխալներ թույլ կտար։

         Բայց տնօրենը, հասցեագրելով Խախոլկային, գոռաց․

  • Վեց ժամ պատժախցում։   

Բիբլիոֆիլների շրջապատում

Չկա ավելի վատ բան,  քան  գրականության համար խելագարվող կնոջ ձեռքը ընկնել, ով հավաքում է բիբլիոֆիլներին և կազմակերպում գրականության հավաքույթներ, որտեղ կարելի է հյուրասիրվել թեյ և ամեն գրականության սիրահարին հասնում է երկուական փոքր թխվածքաբլիթ։

        Իհարկե, ես կարիք չունեի գնալ օրիորդ Գերզանովայի կազմակերպած հավաքույթներին, սակայն միփոքր ամոթ կլինի չընթունել ընկերոջ հրավերը, ում ես մի օր պատահական ասացի, իբրև ես ունեմ Խաֆիզի իրական Պերսիդական բանաստեղծությունները, մարդու մաշկի կազմով։ Այդ ընկերը հայտարարեց տվյալ նորությունը բոլոր բիբլիոֆիլներին և գրականության սիրահարներին և պարզվեց, որ դա բավարար է․ իրենց բարրերարը՝ օրիորդ Գերզանովան, ցանկություն հայտնեց ներկայացնել ինձ բոլորին։

        Սրահում գտա տասներկու պարզ դեմքեր, որոնցից ինձ էր նայում ողջ համաշխարհային գրականությունը։ Իմ ներկայությունը ընդունեցին շատ լավ։ Մարդ, ով ուներ Խաֆիզի իրական բանաստեղծությունները, կազմված մարդու մաշկից, իրավունք ուներ վերցնել նույնիսկ չորս թխվածքաբլիթ։

        Ես վերցրեցի չորս թխվածքաբլիթ, ինչի պատճառով իմ կողքի նստած ակնոցավոր կնոջը չհասավ ոչ մի հատ։ Նա այդ պատճառով շատ տխրեց և սկսեց խոսել Գյոթեի «ընտրովի մերձավորություն» գրքի մասին։

  • Ճանաչու՞մ եք Գյոթեի գրականությունը։
  • Շա՛տ լավ,— պատասխանեցի ես, ձայնի շատ լուրջ տոնայնությամբ,— նա կրում է դեղին կոշիկներ ժանյակներով, իսկ գլխին՝ շագանակագույն ֆետրե գլխարկ։ Նա մթերային հարկի հետևողն է և ապրում է Կարմելիտ փողոցի վրա։

        Բիբլիոֆիլները ինձ վրա նայեցին տխրությամբ։ Երեկոյի տիրուհին, որպեսզի թաքցնի հավաքվածների շփոթությունը, հարցրեց․

  • Դուք շա՞տ եք հետաքրքրվում գրականությամբ։
  • Հրաշալի օրիորդ,— սկսեցի ես իմ խոսքը,— կային ժամանակներ, երբ ես շատ էի կարդում։ Ես կարդացել եմ «Երեք հրացանակիրները», «Սիրո դիմակը», «Բասկերվիլական շունը» և այլ վեպեր։ Հարևանները ինձ համար կողք էին դնում տարբեր գրականության գլուխ- գործոցներ և այնուհետև ես մի շնչով կարդում էի այդ բոլոր գրքերը։ Կարդալը ինձ շատ էր զբաղեցնում։ Օրինակ՝ ես չէի կարող համբերել, որ իմանայի, թե արդյոք կոմսուհի Լեոնիյան կամուսնանա թզուկ Րիխարդի հետ, ով նրա պատճառով դարձավ իր սեփական հոր մարդասպանը, դրանից առաջ գնդակահարված լինելով խանդի պատճառով։ Այո, այո, հարգելիներս, գրքերը հրաշքներ են գործում։ Երբ ես ինձ շատ վատ էի զգում, ես կարդում էի «Մեսսինական երիտասարդը»։ Տասնինը տարեկան այդ երիտասարդը գող էր դարձել։ Իրա անունը Լորենցո էր։ Օ, այո, այդ ժամանակ ես կարդում էի։ Իսկ հիմա շատ ավելի քիչ եմ կարդում։ Դա ինձ էլ չի հետաքրքրում։
  • Զոլյան ձեզ հետաքրքրու՞մ է։
  • Նրա մասին ես շատ քիչ գիտեմ։— ասացի ես,— Միայն լսել եմ, որ նա մահացել է Ֆրանկո-պրուսական պատերազմում Փարիզի պաշարման ժամանակ։
  • Իսկ Մոպասսանին գիտե՞ք։— հարցրեց նույն մարդը, ինչ-որ անհասկանալի ձայնի տոնայնությամբ։
  • Կարդացել եմ  նրա «Սիբիրական պատմվածքները»։
  • Դուք սխալվու՛մ եք։— հունից դուրս գալով բացականչեց կողքիս նստած ակնոց կրող կինը։— «Սիբիրական պատմվածքները» գրել են Կոռոլենկոն և Սերոշեվսկին։ Ախր Մոպասսանը ֆրանսիացի՛ է։
  • Օ, իրո՞ք, Ես մտածում էի Հոլանդացի։— հանգիստ ասացի ես։— Այ եթե ֆրասիացի է, թող «Սիբիրական պատմվածքները» ֆրանսերեն թարգմանի։
  • Իսկ Տոլստոյին գիտե՞ք։— հարցրեց երեկոյի տիրուհին։
  • Տեսել եմ նրա թաղումը ֆիլմի տեսքով։ Բայց այդպիսի քիմիկոս, ինչպիսին էր Տոլստոյը, արժանի էր ավելի լավ թաղման։

        Մի պահ բոլորը լռեցին։ Գրականության պատմագետը, ով նստած էր իմ դիմաց, նայեց ինձ վրա  արյունով լցված աչքերով և հարցրեց․

  • Բայց Չեխ գրականությունը, դուք իհարկե, փայլուն գիտեք։
  • Ես ունեմ «Ջունգլիների գիրքը», ձեզ հերի՞ք է։
  • Բայց ախր այդ Կիպլինգը անգլիացի է։ — ձայն հանեց մի լուռ երիտասարդ և ձեռքերով փակեց դեմքը, կարծես լացելիս։
  • Ես Կիպլինգի մասին ոչ մի բան չեմ ասել։— Վիրավորված բացականչեցի ես,— Ես խոսում եմ «Ջունգլիների գրքի» մասին։

Այդ պահին ես լսեցի, թե ինչպես երկու պարոն բարձր, հատուկ այնպես, որ ես լսեմ, փսփսացին, որ ես կենդանի եմ։

        Մի գունատ, երկարահեր երիտասարդ, ձեռքերը խաչելով, հանգիստ ձայնով ասաց․

  • Դուք չեք հասկանում, թե ինչ հրաշք է գրականությունը և իհարկե դուք չեք կարող գնահատել ոչ վանկ, ոչ էլ արտահայտության կառուցվածքի նրբագեղությունը, ձեզ չեն ոգեշնչում նույնիսկ բանաստեղծությունները։ Հիշում եք Լիլիենկրոնի այն հատվածը, որտեղ բառերի ետևում զգացվում և գուշակվում է բնության հրաշքը․ «Ամպերը քշվում են, թռնում են, կապույտ ամպերը թռնում և թռնում են։ Սարերի՞, հովիտների՞ վրայով, կանաչ անտառների՞ գծով։

Բարձրացնելով ձայնը և հենվելով կողքին նստած գրականության երկրպագույի ուսին՝ երիտասարդը շարունակեց․

  • Իսկ Դ՛ Աննունցիոյի «Կրակը»։ Ա՜խ, եթե դուք կարդացած լինեիք վենետիկյան տոնախմբության հիանալի ստույգ նկարագրությունը։ Մանավանդ, որ դա սիրավեպ է․․․

               Իմ պատասխանին սպասելով՝ նա նետեց իր հայացքը գազատարին և ձեռքով սրբեց ճակատը։

  • Ես ձեզ այդքան էլ չհասկացա, — ասացի ես․ — Ինչու՞ այդ Դ՛Աննունցիոն ինչ-որ տոնախմբությունների ժամանակ հրդեհ կազմակերպեց ու քանի՞ տարի նրան դրա համար տվեցին բանտում։
  • Դ՛Աննունցիո՝ հանրաճանաչ իտալացի պոետ է, — անվերջ տեղեկացնում էր ինձ ակնոցներով աղջիկը։
  • Զարմանալի է, — անմիջական ձայնով ասացի ես։
  • Ի՞նչն է այդտեղ զարմանալի, — բառացիորեն մռնչաց պարոնը, ով մինչ այդ ոչ մի ձայն չէր հանել։ — Դուք գեթ մեկ իտալացի պոետ գիտե՞ք։

Իմ պատասխանը լի էր արժանապատվությամբ։

  • Իհարկե։ Ռոբինզոն Կրուզոին։

Այս բառեռից հետո ես նայեցի շուրջբոլորս։

Գրականության տասներկու երկրպագուների և գրականագետների մազերը ճերմակեցին նույն ակնթարթում։ Եվ նույն ակնթարթում ճերմակած տասներկու  երկրպագուներ և գրականագետներ ինձ դուրս նետեցին առաջին հարկի պատուհանից։

Հայոց լեզու. Ապրիլի 25

1. Տրված տեքստերը փոխադրի՛ր՝ ընդհահուր վերնագիր և հետևություն գրելով:

Ա. Վերջին հինգ հագար տարիների ընթացքում մարդկությունը ստեղծել ու կառուցել է արվեստի շատ գործեր: Դրանցից ո՞րն են համարում հրաշալիք: Հավանաբար այն, ինչը մտահղացման և կատարման տեսակետից նշանակալից ու նույնիսկ եզակի է այն կերտող ժողովրդի մշակույթում և, միաժամանակ արժեքավոր է Երկրագնդի ողջ բնակչության պատմության և մշակույթի համար: Բայց նույնիսկ այդքան խիստ չափանիշները հնարավորություն չեն տալիս մարդկային մշակույթի բոլոր հիասքանչ հուշարձանների պատմությունն ու նկարագրությունը մի գրքում ընդգրկելու համար:

Բ. Շատ վայրերում «որս» բառն ստացել է «սպանդ», «բնաջնջում» բառերին հավասար նշանակություն: Ուրիշ ի՞նչ անուն կարելի է տալ, օրինակ, 1954 թվականին Ֆրանսիայի Իզեր դեպարտամենտում տեղի ունեցած որսին, որին մասնակցում էին ոստիկանական հինգ բրիգադ, երեք հազար որսորդ ու մեկ ուղղաթիռ: Եվ դա կազմակերպվել էր մեկ էգ գայլի ու նրա երկու ձագերի դեմ: 1800 տարում երկրի երեսից վերացել է կաթնասուն կենդանիների 33 ձև, իսկ ընդամենը հարյուր հիսուն տարում` յոթանասուներեք: Եթե կենդանիների ոչնչացումն այդքան արագ ընթանա նաև հետագայում, մենք շուտով մենակ կմնանք աշխարհում: Այդ վտանգը միանգամայն իրական է:

2. Սկզբից տասը-տասներկու նախադասություն ավելացրո՛ւ, որ ամբողջական տեքստ դառնա:

Վերադարձս բոլորի համար անսպսաելի էր: Բայց նրանք մի պահ քարացան ու հանգիստ շարունակեցին պարել:

3. Մայրամուտ և արշալույս բառերը գործածի՛ր նախադասություններում ուղիղ և փոխաբերական իմաստներով:

Մայրամուտին ես գնացի տուն:
Ընկերս մայրամուտ ապրեց:
Արթնացա արշալույսին:
Իմ առաջին գործը արշալույս տեսավ:

Լրացուցիչ կրթություն

1. Ուղի և ուղիղ բառերից կազմի՛ր նոր բառեր:

ուղի – ծառուղի, ուղարկել
ուղիղ – ուղղանկյուն, ուղղություն

2. Կազմի՛ր բառեր օրեն(ք) արմատով և -որեն ածանցով:

օրեն(ք) – տնօրեն, անօրեն
որեն – արագորեն, դանդաղորեն, մեղմորեն

Հայոց լեզու․ Ապրիլի 18

1. Նախադասությունների մեջ անհարկի կրկնվող բառերն ու բառակապակցությունները փոխարինիր կա՛մ համապատասխան դերանուններով, կա՛մ հոմանիշենրով, կա՛մ էլ  դո՛ւրս հանիր: Տրված և ստացված նախադասությունները համեմատի՛ր:

Նա արդեն պատկերացնում էր հոյակապ, մեծ գազանին, գազանի հետքից դատելով, պետք է որ մեծ գազան լիներ:
Ըստ հնդկական հավատալիքների՝ մեհյանի շենքը համապատասխանում է մարդու մարմնին: Եվ եթե մեհյանի կառուցումը չի ավարտվել, կամ մեհյանի որևէ մասը վատ է կառուցվել, ապա կառուցողի մարմնի համապատասխան մասերը կհիվանդանան:
Այդ սալերը, սալերից ամեն մեկը մի քանի տասնյակ տոննա է կշոում, դասավորված են կողք կողքի: Կարծես թե մի քանի տոննայանոց սալերը ոչ թե գահավիժել են վիթխարի բարձունքից, այլ ինչ-որ մեկի կողմից են շարվել: Սալերը նույնիսկ ավազի մեջ չեն թաղվել և նույնիսկ քերծվածքներ չունեն:

Նա արդեն պատկերացնում էր հոյակապ, մեծ գազանին, որի հետքից դատելով, պետք է որ մեծ լիներ:
Ըստ հնդկական հավատալիքների՝ մեհյանի շենքը համապատասխանում է մարդու մարմնին: Եվ եթե մեհյանի կառուցումը չի ավարտվել, կամ նրա որևէ մասը վատ է կառուցվել, ապա կառուցողի մարմնի համապատասխան մասերը կհիվանդանան:
Այդ սալերը, որոնցից ամեն մեկը մի քանի տասնյակ տոննա է կշոում, դասավորված են կողք կողքի: Կարծես թե մի քանի տոննայանոց սալերը ոչ թե գահավիժել են վիթխարի բարձունքից, այլ ինչ-որ մեկի կողմից են շարվել: Սալերը ավազի մեջ չեն թաղվել և նույնիսկ քերծվածքներ չունեն:

2. Տեքստի մեջ անհարկի կրկնվող բառերն ու բառակապակցությունները փոխարինի՛ր կա՛մ համապատասխան դերանուններով, կա՛մ հոմանիշներով, կա՛մ էլ դուրս հանիր: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Տիեզերքում կան գերծանր նյութեր և գերթեթև նյութեր:
Պարզվում է` ամենածանր նյութի խտությունից միլիարդ անգամ մեծ է Սիրիուսի (Լուսաստղի) արբանյակը կազմող գերծանր նյութի խտությունր: Արբանյակը ամենահանելուկային աստղերից մեկն է: Այդ աստղի վրա մակերևույթի ջերմությունը մոտ տասնհինգ հազար աստիճան է: Այդ աստղի ձգողական ուժը չափազանց մեծ է: Եթե այդ աստղը կազմող նյութից վերարկուի կոճակի մեծության կշռաքար պատրաստեն, կշռաքարը կշեռքի նժարի վրա երկաթուղային ամբողջ գնացքին կհավասարակշռի:

Տիեզերքում կան գերծանր և գերթեթև նյութեր:
Պարզվում է՝ ամենածանր նյութի խտությունից միլիարդ անգամ մեծ է Սիրիուսի (Լուսաստղի) արբանյակը կազմող գերծանր նյութի խտությունը: Արբանյակը ամենահանելուկային աստղերից մեկն է: Այդ աստղի վրա մակերևույթի ջերմությունը մոտ տասնհինգ հազար աստիճան է: Այդ աստղի ձգողական ուժը չափազանց մեծ է: Եթե այդ աստղը կազմող նյութից վերարկուի կոճակի մեծության կշռաքար պատրաստեն, այն կշեռքի նժարի վրա երկաթուղային ամբողջ գնացքին կհավասարակշռի:

Հայոց լեզու․ Ապրիլի 8

1. Գրում ենք բառեր, որոնք վերջից ընթերցելիս ստացվեն նոր բառեր (օր.՝ դրամ-մարդ):

նուշ – շուն
թույն – նյութ
իմ – մի
միս – սիմ

2. Գրում ենք հինգ հավաքական գոյական:

ժողովուրդ, խումբ, ընթանիք, ընկուզեղեն, նամականի

3. Կազմել նախադասություններ գործածելով տեղի տալ, տեղիք տալ արտահայտությունները, վերաբերել, վերաբերվել, հրապարակել, հրատարակել, ցուցում, ցուցմունք բառերը:

Ես տեղի տվեցի նրան իմ աթոռը:
Նա է այս վեճի տեղիքը տվել:
Իմ խոսքերը վերաբերում են քեզ:
Նա ինձ լավ է վերաբերվում:
Հոդվածը հրապարակվել էր երկու տարի առաջ:
Բանաստեղծը վերջապես հրատարակեց իր գիրքը:
Ուսուցչի ցուցումները հաշվի չէին առնում:
Վերջին մեղադրյալը ցուցմունք տվեց:

4. Գրել բայեր, որոնք կազմված են ածականներից, գոյականներից:

կապել, փայտանալ, զարկել, սրել, գրել, բռնել, հետաքրքրել, թագավորել, ծռել, տխրել, վախենալ

Նախադասության անդամներ

Հաճի աղայի ընտանիքում ավանդույթ կար, որ հենց Հաճի աղան մտնում էր տուն, ընտանիքի կանայք պետք է նրա համար սուրճ պատրաստեին, հանեին նրա կոշիկները…

Հաճի – որոշիչ
աղայի – հատկացուցիչ
ընտանիքում – տեղ պարագա
ավանդույթ – ենթակա
կար – ստորոգյալ
հենց – ժամանակի պարագ
Հաճի – որոշիչ
աղան – ենթակ
մտնում էր – ստորոգյալ
տուն – տեղի պարագ
ընտանիքի – հատկացուցիչ
կանայք – ենթակ
պետք է պատրաստեին – ստորոգյալ
նրա համար – վերաբերության խնդիր
սուրճ – ուղիղ խնդիր
հանեին – ստորոգյալ
նրա – հատկացուցիչ
կոշիկները – ուղիղ խնդիր

Գծիկով, անջատ, միասին գրվող բառեր

1. Տրված բառերով և ածանցներով կազմել նոր բառեր:

տրտում, որս, դև, բույս, մարդ, պոչ, ձև, զեկույց, գիր, խոսք
-ատ, -որդ, -ան, -տ, -ի, -ություն, -ում, -ավոր, -ական, -ային

տրտմություն, տրտմական, տրտմավոր, որսորդ, դիվային, բույսային, բուսական, մարդկություն, մարդկային, պոչավոր, պոչատ, ձևական, ձևավոր, ձևում, ձևորդ, զեկուցում, գրություն, գրավոր, գրական, խոսույուն, խոսքային

2. Տրված բաղադրյալ բառերի միջև դնել գծիկ, որտեղ անհրաժեշտ է:

մանր մունր, հասարակական քաղաքական, գոռում գոչյուն, ուս ուսի, երեսուն երեսունհինգ, երեսունից երեսունհինգ, վերից վար, աղմուկ աղաղակ, ալ կարմիր, քաղաքից քաղաք

մանր-մունր, հասարակական-քաղաքական, գոռում-գոչյուն, ուս ուսի, երեսուն-երեսունհինգ, երեսունից երեսունհինգ, վերից վար, աղմուկ-աղաղակ, ալ կարմիր, քաղաքից քաղաք:

3. Աստիճան և մոլախոտ բառերը նախադասություններում գործածել ուղիղ և փոխաբերական իմաստներով:

Երկար ժամանակ խլեց այդ աստիճանը հաղթահարելը:
Առաջին անկյունը երեք աստիճանով մեծ է երկրորդից:

Տատիկիս այգին մոլախոտով էր պատվել:
Աճել ես գլխիս՝ ինչպես մոլախոտ:

Ինքնաստուգում

1․ Երբ մտավ շուկա, փորձված աչքերով չափեց հրապարակը և զինվորների ու խանութպանների եռուզեռում մի անկարգություն նկատեց, որ նրան դուր չեկավ։

երբ- դերանուն, ժամանակի պարագա

մտավ-բայ, ստորոգյալ

շուկա- գոյական, տեղի պարագա

չափեց- բայ, ստորոգյալ

աչքերով-գոյական, ձևի պարագա

փորձված- ածական, որոշիչ

հրապարակ-գոյական, ուղիղ խնդիր

նկատեց-բայ, ստորոգյալ

անկարգություն-գոյական, ուղիղ խնդիր

մի- դերանուն, որոշիչ

եռուզեռում- գոյական, տեղի պարագա

զինվորների-գոյական, հատկացուցիչ

խանութպանների-գոյական, հատկացուցիչ

դուր չեկավ- բայ, ստորոգյալ

նրան- գոյական, հանգման անուղղակի խնդիր

որ- դերանուն, ենթակա

2․ Գեր ու կլոր տղամարդ էր նա և հևում էր փուքսի պես. քրտնքի կաթիլները շարվել էին նրա չեչոտ, կարմիր երեսին։

տղամարդ էր- գոյական, ստորոգյալ

նա- գոյական, ենթակա

գեր ու կլոր- ածական, ձևի պարագա

հևում էր-բայ, ստորոգյալ

փուքսի-գոյական, ձևի պարագա

պես- կապ

շատ էին- մակբայ, ստորոգյալ

կաթիլները- գոյական, ենթակա

քրտնքի- գոյական, հատկացուցիչ

երեսին- գոյական, տեղի պարագա

չեչոտ, կարմիր- ածական, որոշիչ

նրա- դերանուն, հատկացուցիչ

3․ Տարօրինակ թվաց մի վայրկյան այն խռովությունը, որ ընկել էր իր սիրտը, և պատուհաններում հանգիստ դրած այն ծաղկի փայտե թաղարները, որ հաճախ լվանալուց ճերմակել՝ փայլում էին, կամ սենյակի երեք պատերի տակով փռած մինդարներն ու պատերին կպցրած երկար բարձերը անվրդով պատմում էին խաղաղ հրավերքների, ուրախ հարսանիքների, անխռով օրերի մասին։

որ- դերանուն, ենթակա

ընկել էր- բայ, ստորոգյալ

սիրտը- գոյական, տեղի պարագա

իր- դերանուն, հատկացուցիչ

տարօրինակ թվաց- մակբայ, ստոոգյալ

խռովությունը- գոյական, ենթակա

մի վայրկյան- ժամանակի պարագա

փայլում էին- բայ, ստորոգյալ

թաղարները- գոյական, ենթակա

պատուհաններում- գոյական, տեղի պարագա

հանգիստ դրաց- բայ, որոշիչ

փայտե- ածական, որոշիչ

ծաղկի- գոյական, հատկացուցիչ

լվանալուց- բայ, պատճառի պարագա

հաճախ- մակբայ, ժամանակի պարագա

ճերմակել- բայ, ստորոգյալ

կամ- կապ

պատմում էին- բայ, ստորոգյալ

մինդարները և բարձերը- գոյական, ենթակա

սենյակի- գոյական, հատկացուցիչ

պատերի- գոյական, հատկացուցիչ

երեք- թվական, որոշիչ

տակով- գոյական, տեղի պարագա

փռած- բայ, ստորոգյալ

պատերին- գոյական, տեղի պարագա

կպցրած- բայ, ստորոգյալ

երկար- ածական, որոշիչ

անվրդով- ածական, ձևի պարագա

հրավերքների-գոյական, հանգման անուղղակի խնդիր

հարսանիքնեիր-գոյական, հանգման անուղղակի խնդիր

օրերի-գոյական, հանգման անուղղակի խնդիր

խաղաղ-ածական, որոշիչ

ուրախ-ածական, որոշիչ

անխռով-ածական, որոշիչ

Հանրային աուդիտի նախագիծ

Ինձ պետք էր ստւգել 9-2 դասարանի այս աշակերտների բլոգերը՝

https://sedhovhannisyanblog.wordpress.com/

https://nareserobyan.wordpress.com/

https://edurardblog.wordpress.com/

Սեդա Հովհաննիսյան՝

Նրա բլոգում շատ էին ճամփորդությունների և ճամբարների մասին գրառումները։ Շատ մանրամասն և գեղեցիկ է ներկայացված։ Հետաքրքիր նկարներով և տեսանյութերով լի։ Կա ամեն օրվա նկարագրությունն։

Ես չգտա մասնագիտական կողմորոշման մասին գրառումներ։

Ունի իր բլոգում թարգմանություններ տարբեր լեզուներով։ Ունի անհատական նախագծեր, մեկ տեսանյութ TV-ռադիոի հաղորդումներից։

Ունի իր բլոգում բանաստեղծություններ, շատ գրառումեր Իսպաներեն լեզվով։

Նարե Սերոբյան՝

Բլոգում ճանապարհորդությունների մասին քիչ գրառումներ կան, բայց այդ 2 գրառումները գրված են մանրամասն և համալրված են գեղեցիկ նկարներով։ Կան Իտալերեն լեզվով գրառումներ։

Մասնագիտական կողմորոշան բաժին նրա բլոգում նույնպես չկա։ Չկան նույնպես թարգմանություններ, TV-ռադիոի հաղորդումներ, ստեղծագործություններ։ Լրացված չէր ընդհանրապես <<Իմ մասին>> բաճինը։

Էդուարդ Սարգսյան՝

Բլոգում կան ճամփորդությունների և ճամբարների լուսաբանումներ։ Բլոգում նկատել եմ շատ քերականական սխալներ և բլոգը լավ կազմված չէ։ Ինչպես և մյուս 2 աշակերտների մոտ, այդպես էլ այս աշակերտի մոտ չկա մասնագիտական կողմորոշման բաժին։

Կան գրառումներ Ֆրանսերենով, կան ուսումնական շրջանների ամփոփումներ։ Կան հեղինակային ծրագրեր։

Չկան թարգմանություններ, TV-ռադիոի հաղորդումներ, ստեղծագործություններ։

Հայոց լեզու

  • Բացատրել հետևյալ բառերի իմաստները՝ ապաքինվել-բուճվել, կարկամել-պապանձվել, ընդվզել-ըմբոստանալ, դրվատել-գովաբանել, աստանդական-թափառական, գանահարություն-ծեծել, դալուկ-գունատ, լլկել-տանջել, մելամաղձոտ-մռայլ, հեղձուցիչ-խեղդող:
  • Ճիշտ գրել հետևյալ բաղադրյալ հատուկ անունները՝ փոքրատառերը ըստ անհրաժեշտության փոխարինելով մեծատառերով.Հայրենական Մեծ պատերազմ, աղբյուր Սերոբ, Տիգրան երկրորդ, արևելյան Եփրատ, միջին Ասիա, Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս, Հող Եվ Ազատություն կուսակցություն, միավորված ազգերի կազմակերպություն?, միջին Արևելք:

Ձևի պարագա

  • Ձևի պարագան բայական անդամի այն լրացումն է, որը ցույց է տալիս գործողության կատարման ձևը:
  • Այն արտահայտվում է ձևի մակբայներով, գոյականի տարբեր հոլովաձևերով, որակական ածականներով, կապային կապակցություններով, դերանուններով, դերբայական ձևերով:
  • Օրինակներ՝
    • Այնպես (ինչպե՞ս) ես փոխվել:
    • Վազելով (ինչպե՞ս) կգնաս նրա մոտ:
    • Անցորդներին ժպտում էր մեղմորեն (ինչպե՞ս):
    • Գեղեցիկ (ինչպե՞ս) երգում էր:

Լրացուցիչ կրթություն

Անահիտը

Մի ժամանակ Աղվանից աշխարհի թագավորանիստ քաղաքը Պարտավն էր, որ այժմ
ավերակ է և ասվում է Բարդա։ Դա գտնվում էր այժմյան Գանձակի և Շուշվա մեջտեղը՝
Թարթառ գետի վրա։ Այդտեղ էր Վաչե թագավորի հոյակապ ապարանքը՝ իր ընդարձակ
ծառաստանով, որ երկարումեկ ձգված էր Թարթառի ափովը։ Այդ հինօրյա արհեստական
անտառը բնականից գերազանցում էր իր հսկայական չինարներով ու բարդիներով,
որոնց բարձրության ստվերի տակ ծածկվում էին քաղաքի նույնիսկ ամենաբարձր
աշտարակները։ Նրա չորս կողմով քաշված ամուր պարիսպը վանդակի պաշտոն չէր
կատարում բնավ այն թեթևաշարժ ու արագավազ այծյամների ու եղջերուների համար,
որոնք այնտեղ խմբերով զբոսնելու և խաղալու ազատ ասպարեզ ունեին։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы