Բարու և չարի,պարտքի ու խղճի հասարակական ընկալումները

Հստակեցնենք մեր պատկերացումները բարու և չարի մասին:

  1. Արդյոք մարդը կարող է միաժամանակ լինել և՛ բարի և՛ չար:

Ինձ թվում է, այո։ Բարին ու չարը նման են գույների, որոնք ունեն հազարավոր երանգներ։ Մարդը, իմ կարծիքով, չի կարող լինել ամբողջությամբ բարի, կամ ամբողջությամբ չար։

  1. Ով իմաստուն է նա բարի է-Սոկրատես,համաձայն եք հին հույն մեծ փիլիսփոայի հետ

Ես մասամբ կարող եմ համաձայնվել։ Ինձ դժվար է բարուն տալ կոնկրետ նշանակություն, բայց իմաստուն մարդը նա է, ով հասկանում է, ինչն է ճիշտ, իսկ ինչը սխալ։

  1. Արդյոք բարին իմաստալից է դառնում այն պատճառով,որ կա չարը

Ես այն կարծիքին եմ, որ աշխարհում շատ կարևոր է հավասարակշռությունը։ Առանց հակասությունների այս աշխարհը չէր կարողանա գոյություն ունենալ։ Դրանք են, որ ստեղծում են աշխարհի օրինաչափությունը։

  1. Որքան մարդ բարի է այնքան ավելի շատ է ուրիշների մեջ բարություն տեսնում-Բլեզ Պասկալ,համաձայն եք ֆրանսիացի փիլիսոփայի հետ:

Այո, համաձայն եմ։ Բայց այդքան էլ չեմ կարծում, որ դա շատ դրական երևույթ է։ Կան մարդիկ, ովքեր շատ բարի են այս աշխխարհի համար։ Իրենց կարող են ուրիշներին դատել իրենցով և վնասվել այս աշխարհի սև կողմերից։

  1. Շատ բարոյագետներ այն կարծիքին են,որ անհնար է արմատախիլ անել չարը:

Ես համաձայն եմ, որովհետև ինչպես նշեցի, հավատում եմ, որ աշխարհը գոյություն ունի հակասությունների շնորհիվ։

Պետք է մարդկությանը պարտքի և խղճի զգացումը

  1. Ինչ է նշանակում մաքուր խիղճ,հնարավոր է ունենալ մաքուր խիղճ

Մաքուր խիղճը այն է, երբ մարդը չունի մեղքի զգացում իր արված ոչ մի քայլի համար։ Դա կարող է լինել, որովհետև մարդը շատ արդար կյանք է ապրում, կամ որովհետև այդ մարդու բարոյական գիծը շատ երկար։

  1. Սահմանել պարտք,պարտականություն,պարտավորություն բառերի սահմանումները

Պարտքը դա պարտավորվածության տեսակ է, երբ պետք է փոխհատուցես ինչ-ոչ մեկին ինչ-որ օգնության համար։ Պարտականություն է կոչվում այն ամենը, ինչ որ մարդ պարտավոր է կատարել հասարակական պահանջներին, սովորույթներին կամ իր ներքին մղումներին, համոզմունքներին ևն համապատասխան։

  1. ՈՒրիշների հանդեպ պարտք ունեմ ես թե ոչ
  2. Խիղճը ներքին դատավոր է թե ինքնամաքրման միջոց

Մտորումներ խղճի,ամոթի,պարտքի,բարու և չարի մասին

  • Ամոթն արգելում է այն,ինչն արգելված չէ օրենքով-Սենեկա
  • Բարոյական է այն արարքը,երբ մարդը լիարժեք հիմքեր ունի որևէ մեկին չարությամբ վերաբերվելու,բայց այդպես չի վարվում՝ հիմնվելով բարոյական պարտքի վրա-Իմանուիլ Կանտ
  • Արտահայտեք ձեր տեսակետը բոլոր մարդիկ խիղճ ունեն արտահայտության վերաբերյալ
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы