Եղիշե Չարենց

ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ 

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր: 
Երկինքներ, որպես երազներ հոգու: 
Երկինքներ, որպես մանկական աչեր: 
Մենակ էի ես: Ինձ հետ էիր դու: 
Երբ լսում էի մրմունջը լճի 
Ու նայում էի թափանցիկ հեռուն — 
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի 
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն: 
Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում 
Մեկը կարոտի իրիկնամուտին: 
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն 
Խառնելով հոգիս աստղային մութին …

ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ

Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը, 
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը, 
Պայտերը խփում են, խփում են հողին.- 
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին: 
նո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը, 
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը, 
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա.- 
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ…

ԿՅԱՆՔԸ

Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …

ԻՆՉՊԵՍ ՆՈՐՈԳԵԼ ԱՇԽԱՐՀԸ

Մի գիտնական, որ ապրում էր աշխարհի խնդիրներով մտահոգ, վճռել էր գտնել ուղիներ դրանք նվազեցնելու համար: Օրեր էր անցկացնում իր լաբորատորիայում` փնտրելով իրեն հուզող հարցերի պատասխանները:
Մի օր յոթամյա որդին ներխուժեց նրա սրբավայրը և որոշեց օգնել հորն աշխատել: Գիտնականը նյարդայնացած, որ իրեն ընդհատել են, խնդրեց տղային ուրիշ տեղ խաղալ: Տեսնելով, որ անհնար է նրան դուրս հրավիրել, հայրը մտածեց մի բանով շեղել որդու ուշադրությունը: Պատահաբար գտավ մի ամսագիր` աշխարհի քարտեզի պատկերով. այն է, ինչ անհրաժեշտ էր:
Մկրատով կտրտեց քարտեզը տարբեր մասերի և կպչուն ժապավենի հետ միասին հանձնեց որդուն` ասելով.
– Քանի որ սիրում ես գլուխկոտրուկներ, քեզ կտամ աշխարհը բոլորովին կոտրված, որ այն նորոգես առանց որևէ մեկի օգնության:
Հաշվարկեց, որ փոքրիկից կպահանջվի տասը օր` քարտեզն ի մի բերելու համար, սակայն այդպես չեղավ: Մի քանի ժամ անց նա լսեց երեխայի ձայնը, որ հանգիստ կանչում էր.
– Հայրի՜կ, հայրի՜կ, ամեն ինչ արեցի, ավարտեցի:
Սկզբում հայրը չհավատաց: Մտածեց, որ անհնար է նրա տարիքում վերստանալ ամբողջական մի քարտեզ, որը նախկինում երբեք չի տեսել: Կասկածամիտ, հայացքը բարձրացրեց գրառումներից այն վստահությամբ, որ կտեսնի երեխայի տարիքին համապատասխան աշխատանք. քարտեզն ավարտուն էր: Բոլոր կտորները տեղադրված էին իրենց համապատասխան տեղերում: Ինչպե՞ս էր հնարավոր: Ինչպե՞ս էր երեխան կարողացել: Զարմանքով հարցրեց որդուն.
– Որդյա՛կս, դու չգիտեիր ինչպիսի՞ն է աշխարհը, ինչպե՞ս ես արել:
– Հայրի՛կ, պատասխանեց որդին,- Ես չգիտեի, թե ինչպիսին է աշխարհը, բայց երբ դու հանեցիր ամսագրից քարտեզը, այն կտրտելու համար, տեսա, որ մյուս կողմում մարդ է պատկերված: Այնպես որ, շրջեցի կտորներն ու սկսեցի «հավաքել» այդ մարդուն, որ, այո´, գիտեի թե ինչպիսին էր:
– Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:

1. Ստեղծագործության ո՞ր տողերում էր խտացված ստեղծագործության գլխավոր գաղափարը:

Ստեղծագործության վերջին տողերում էր խտացված դրա գլխավոր գաղափարը։
– Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:

2. Ինչպե՞ս կմեկնաբանես դու այն:

– Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:
Այստեղ ասվում է, որ աշխարհը վերականգնելու համար նախ պետք է վերականգնել մարդ արարածին: Հիմա աշխարհը կառուցվում ու քանդվում է մարդու կողմից, Երկրին գերիշխում է մարդը: Եվ աշխարհը փոխելու համար պետք է փոխվի մարդը: Բայց դա անելը անհնար է, համենայն դեպս՝ շատ ու շատ դժվար է:

3. Դու է՜լ շարադրիր մտքերդ հետևյալ թեմայով. Ինչպես վերանորոգել աշխարհը

Ինչպես վերանորոգել աշխարհը
Մարդը՝ որպես գերիշխող կենդանի էակ, բնութագրվում է չորս հատկանիշներով․ հետաքրքրասեր, ագահ, մրցակցող, ընդլայնվող: Այս չորս հատկանիշների շնորհիվ մարդը կարողանում է ամեն ինչ իր կառավարության տակ պահել: Եթե մարդը ուզում է, որ աշխարհը փոխվի, նա պետք է ազատվի այդ չորս հատկանիշներից: Բայց եթե դա տեղի ունենա, ապա մարդը այլևս չի լինի գերիշխող:

Հերման Հեսսե, Դժվար ճանապարհ

Վերջերս ընթերցեցի Հերման Հեսսեյի «Դժվար ճանապարհը» ստեղծագործությունը։ավելի մանրամասն «Դժվար ճանապարհի» մասին։ Ստեղծագործությունը ինքնին մի փոքր անհասկանալի և խճճված է, չնայած նրան, որ ունի հստակ սյուժե և հերոսներ։ Հենց ի սկզբանե մենք ծանոթանում ենք մի մարդու հետ (ի դեպ բոլոր կերպարները անանուն են), որին չենք ճանաչում, նույնիսկ չգիտենք կին է թե տղամարդ, որը նկարագրում է իր շուրջը, նշելով տաքությունը, ջերմությունը և այն հաճելի զգացողությունները, որոնք նա ապրում էր այնտեղ։ Ըստ սյուժեի մեր գլխավոր հերոսին դիպչում է ոմն մեկը, որին նա անվանում է Առաջնորդ, որը նրան ստիպում է շարժվել և բարձրանալ մի դժվարանցանելի ժայռեր։ Այսպես հերոսը սկսում է բարձրանալ ժայռը նկարագրելով, թե որքան տհաճ էր նրա համար այդ ամենը։ Կային պահեր, երբ Առաջնորդը առաջ էր ընկնում և հակառակը, երբ նրան մոտ էր և մենակ չէր թողնում։ Այսպես գնալով ճանապարհը բարձրանում էր և դժվարանում, բայց ամբողջ ճանապարհին Առաջնորդը կրկնում էր նույն երգը՝ «Ես ուզում եմ, ես ուզում եմ, ուզում եմ»։ Այսպես ի վերջո նրանք հասնում են ժայռի գագաթին, որտեղ մի ծառ է լինում, որի վրա նստած մի թռչյուն շարունակ երգում էր «Հավերժություն, հավերժությո՜ւն»։ ԵՎ ստեղծագործությունը ավարտվում է հետևյալ խոսեքերով՝
«Հանկարծ թռչունը ճոճվեց ճյուղի վրա և նետվեց անդունդը։
Ապա առաջնորդս ցատկեց դեպի կապույտը ու, վայր ընկնելով վառվռուն երկնքում, թռավ-հեռացավ․․․
Այժմ բարձունքում ճակատագրի ալիքն էր, այժմ այն հոշոտում էր իմ սիրտը, անձայն պատառ-պատառ անում։
Վերջապես ես նույնպես ցատկեցի, վայր ընկա, կրկին վեր թռա ու․․․ ես սավառնեցի։ Օդի սառը հորձանքով կապկպված՝ երանությամբ սլացա ու, բերկրանքի ցավից ճառագելով, երկնասլաց մխրճվեցի Անհունի մեջ, ես հանգիստ առա իմ Մոր կրծքին։»
Այսպես ավարտվում է մի արտասովոր պատմություն, որի շատ մասերը ուղղակիորեն մութ են մնում ընթերցողի համար։ Բայց դա նման է Հեսսեյին և նրա գրիչին։ Հիմա մի փոքր ավելի գաղափարի մասին։ Ըստ իս ամբողջ ստեղծագործությունը դա մարդու կյանքն էր, մարդու կյանքի ճանապարհը, որը անցնում են մեզանից բոլորը։ Առաջնորդը կարծես մեր նպատակը լինի, որը անդադար տանում է մեզ և հեռացնում մեզ համար հաճելի և կոնֆորտ շրջապատից։ Ընթացքում մեր կյանքի ժայռերին մենք հանդիպում ենք անանցանելի խոչընդոտներին, որոնց սակայն նույնպես ստացվում է հաղթահարել։ Ի վերջո Առաջնորդի երգը հենց դրա մասին էր, որ մենք ուզում ենք հասնել մեր նպատակին, որոշ ժամանակ հետո մենք ինքներս էլ սկսում ենք երգել, որ մեզ դա պետք է և որ մենք ուզում ենք։ Եվ ամենախորհրդավորը այս ամբողջ պատմբածքի մեջ նրա ավարտն է։ Ստեղծագործությունը ավարտվում է նրանով, որ մենք հասնում ենք նպատակին, հասնում ենք հավերժությանը և ցատկում ժայռից, զգալով իսկական ազատությունը, ազատությունը հոգսերից, խոչընդոտներից։

Լևոնի ողբերգության պատճառները

Լևոնը շատ դժբաղտ մարդ էր։ Նա չուներ ընկերներ, հարազատներ, անգամ հարմարավետ տուն։ Նրա կյանքը անհետաքրքիր և միապաղաղ։ Անգամ այն ժամանակ, երբ նա հույս ուներ, որ կարողացավ գտնալ սերը և մի լուսավոր կետ այտնվեց իր կյանքում, ամենինչ ավարտվեց շատ արագ։ Նրա դճբաղտությունը նա խեղդում էր ալկոհոլում։ Նրա կյանքին վերջ տալու պատճառները շատ էին, բայց վերջնական կետը դարցավ նրա սիրելի կնոջ՝ Լուիզայի ամուսնությունը։ Նա մինչև Լուիզային հանդիպելը ապրում էր իր միապաղաղ կյանքը, բայց Լուիզայի հետ ապրաց երջանիկ օրերից հետո, նա չէր կարող հետ գնալ իր անհետաքրքիր և մոխրագույն կյանքին։ Լուիզայից հետո նրա կյանքը առանց Լուիզա դարձավ էլ ավելի տխուր և դժգույն։

Արտիստը և կյանքը

Այս գրառումում ուզում եմ խոսել արտիստերի մասին։ Արտիստը իր կյանքը անցկացնում է բեմի վրա մանկուց։ Նա չի հոգնում անվերջ փորձերից։ Արտիստները աշխարհին նայում են ուրիշ անկյան տակ։ Ամբողջ աշխարհը բեմ է և ամեն մարդ իր դերն է խաղում։ Ես էլ եմ այդ կարծիքին, բայց արտիստները պատկերացնում և ավելի վառ են տեսնում այս խոսքերը մեր առօրյաում։ Ես պատկանում եմ արտիստների շարգին, որովհետը երկար ժամանակ է երգում եմ։ Բեմը փորձություն է, որը դժվար է հաղթահարելը։ Իսկական արտիստը՝նա, ով ծնվել է արտիստ լինելու համար, բեմի վրա իրեն զգում է ինչպես ձուկը ջրում։ Սիրում է բեմը և կատարում իր աշխատանքը բեմի վրա, հազարավոր մարդկանց մոտ այնպես, ինչպես կկատարեր տանը՝ հայլու դիմաց։

Շիրվանզադե, Արտիստը

  • Դուրս գրի՛ր Լևոնին բնութագրող տողերը:
  • Մոտ 16—17 տարեկան մի պատանի էր, նիհար, գունատ դեմքով, կուրծքը փոքր—ինչ ներս ընկած: Հագած էր մուգ կապտագույն գոտևոր, կարճ բաճկոն, որի կուրծքը զարդարված էր ասրյա խաչաձև ծոպերով և նույն գույնի նեղ վարտիք: Ձեռքին բռնած էր մի կակուղ կանաչագույն գլխարկ` փետուրով զարդարված, նման այն գլխարկներին, որ դնում են թափառաշրջիկ հույն անդրիավաճառները կամ իտալացի երաժիշտները: Նրա դեմքի գծերը կանոնավոր էին ու նուրբ, աչքերն. ունեին ինչ—որ մելամաղձիկ արտահայտություն: Դա այն երջանիկ դեմքերից էր, որոնք հենց առաջին հայացքով մարդու սրտում շարժում են համակրության զգացում: Ինչո՞ւ էի… …
  • Պատմվածքից գտի՛ր և դուրս գրի՛ր ոչ հայերեն բառերն ու արտահայտությունները, գրի՛ր հայերեն տարբերակները:
  • Արտիստ- դերասան, երաժիշտ և այլն
  • սինյորա-տիկին
  • սինյորինա-օրիորդ
  • բոն-ջուրնո- բարև ձեզ
  • աֆիշա-ազդաթերթ
  • բարիտոն- տղամարդու ձայնային տոնայնություն
  • վալս- զույգային երեկոյան պար
  • գիմնազիստ- գիմնազիայի աշակերտ
  • ջենտլմեն- Բարեկիրթ, շարժուձևերի գեղեցկությամբ ու հագնվածքի անթերիությամբ աչքի ընկնող տղամարդ
  • Ինչո՞ւ էին Լևոնին արտիստ ասում: Ինչպիսի՞ մարդուն կհամարեիր արտիստ:
  • Նա ուզում էր արտիստ դառնալ և միշտ ուներ իր երազանքին հասնելու բոլոր շանսերը։ Հարազատների համար նա իրոք նման էր արտիստի։
  • Արտիստը ինձ համար բեմին նվիրված և բեմին տրված մարդ։ Ով բեմի վրա զգում է իրեն որպես ձուկը ջրում և ուրիշներնել են դա տեսնում։ Իմ կարծիքով արտիստ ոչ թե դառնում են, այլ ծնվում են։
  • Բնութագրի՛ր Լևոնին:
  • Ներկայացրո՛ւ Լևոնի հոգեվիճակը՝ օգտագործելով պատմվածքի բառերն ու արտահայտությունները:
  • Լևոնը սկսել էր հարբել, նրա բերանից սկսել էր օղու հոտ գալ: նա գումար վաստակելու համար պանդոկներում նվագում էր, և այնտեղ նրան ստիպում էին օղի խմել: Երբ Լևոնը իմացավ Լուիզայի մասին, ներքուստ շատ տխրեց, բայց նա իր տխրությունը ցույց չէր տալիս:
  • Լևոնին համեմատի՛ր  Նար-Դոսի «Ես և նա» պատմվածքի հերոսի հետ: 
  • Պատմվածքից դուրս գրի՛ր փոխաբերական իմաստ ունեցող նախադասությունները և

 բացատրի՛ր:

Վագրերը՝ տասներորդ օրը

Այս ստեղծագործությունը այլաբանություն էր։ Ես այս ստեղծագործությունը սիրում եմ այսպես։ Վագրը՝ ըստ տեքստի վերջի, քաղաքացի է, իսկ վադակը քաղաքը։ Իսկ ովքեր են վարժեցնողը և աշակերտները։ Ինձ թվում է վարժեցնողը նախագահն է կամ մեր դեպքում վարչապետը։ Աշակերտները իմ համար անհասկանալի են։ Ես չեմ հասկանում նրանց դերը։ Վանդակը իմ կարծիքով փակի տակ է պահում քաղաքացու կարծիքը։ Վագրը անհույսությունից սովորել է իր անկարողությանը և նրան, որ նրա կարծիքը հհաշվի չեն առնում։ Վերջնամասում հեղինակը փորձեց մի փոքր պարզաբանել, գցել մեր մտքերը ճիշտ ուղղի վրա, որպեսզի մենք հասկանանք իր գրածը ճիշտ։ Նա գրել է այս տողերը՝ Տասներորդ օրը անհետացավ վարժեցնողը, աշակերտները, վագրը, վանդակը․ վագրը դարձավ քաղաքացի, իսկը վանդակը՝ քաղաք։

Հովհաննես Թումանյան

«Մեծ ցավը»

mec cav!@

Մտածում ենք. ի՜նչ մեծ պակասություն է դատարկ աշխարհագրական էն տգիտությունը, որ մեր երկիրը չգիտենք: Չենք հասկանում, թե էդ չգիտենալով` ինչքան բան չգիտենք:

Չէ՞ որ երկիրն է իր առանձնահատկություններով, որ պայմանավորում է ու բացատրում և պատմություն, և գրականություն, և գեղարվեստ, և տնտեսական վիճակ, և մարդկային հայտնի տիպ ու հոգի: Նա է որոշում ազգերի ճակատագիրը. առանց նրա բնավորությունը հասկանալու ոչ կարող ես անցյալդ ըմբռնել, ոչ ներկադ հասկանալ, ոչ ապագադ տնօրինել:

Պատմություն ունենք―տգետ ենք: Եվ, դժբախտաբար, դեռ մի կարգին պատմության գիրք էլ չունենք, թեև քիչ ժողովուրդ կունենա էնքան նյութ իր պատմության համար, ինչքան մենք ունենք: Նախնական մշուշի մեջ թաղված դարերի մասին չեմ ասում, այլ էն ժամանակների ու անցքերի, որոնց վրա ընկնում է ճշմարիտ պատմության լույսը: Չգիտենք: Չգիտենք մենք ինչ ենք եղել, ինչ ենք արել, ինչու և ինչպես, ինչ օրով, ինչ ճանապարհով ենք էստեղ հասել:

Եվ ինչ զարմանք, որ էս դրության մեջ գտնվող մարդը, իր անհատական խեղճությունն ու դատարկությունը հեշտ կտարածի իր ամբողջ ցեղի ու նրա անցյալի վրա, կարհամարհի իր ցեղը, իր անունից կամաչի, կուրանա, իրեն թույլ կտա իր ցեղին վերաբերյալ ամեն ստորություն, և շատ-շատ կդառնա մի միջազգային ոչնչություն, որ աշխարհքում ոչինչ չի հարգում` սկսած իրենից: Կամ թե չէ կընկնի մյուս ծայրը, իր ցեղը կհամարի Աստծո ընտրյալ ժողովուրդը, «12 խաչապաշտի, եթմիշիքի միլլեթի գլուխը», և կույր ազգասիրական տենչով բռնված` չեղած մեծություններ ու փառքեր կզառանցի` հասկացողություններ, ժամանակներ ու դեպքեր իրար խառնելով, մի վիճակ, որ հաջող քառյակով ծաղրել է հանգուցյալ Ռ․ Պատկանյանը, թեև ինքն էլ ազատ չէր էդ պակասությունից։

«Հայկ ու Նապոլեոն մի գռոշի համար
Սաստիկ թունդ խոսքեր ասացին իրար․
Հայկն ուներ հրացան, Նապոլեոնն աղեղ․
― Ո՞վ հաղթեց․― անշուշտ մեր Հայկը ահեղ»։

Հիմի ժողովրդից հարցրեք: Մինը երգում է, թե նահապետական պարզ ժողովուրդ է, մյուսը հայհոյում է, թե փչացած խալխ է, մինը հավատացնում է, թե ազատամիտ մշակական է ու ամեն հարցում իրեն հետ ու համաձայն, մյուսը պնդում է, թե տիրացու ազգ է, եկեղեցուց ու հոգևորականից դուրս ոչինչ չի հարգում, այնինչ երրոդը ասում է սոցիալիստ է․․․

Եվ մինչև էսօր չիմացանք ու չգիտենք, թե ինչ բան է էդ խորհրդավոր սֆինքսը, որ տխուր նստած է Ուրարտուի հին արձանագրությունների կողքին` աչքերն արցունքով ու վշտով լիքը:

Հապա գրականությո՞ւնը:

Հայոց ամբողջ նոր գրականությունը հազիվ թե մի քանի ամսվա ընթերցանության նյութ լինի․ և, սակայն քանի՞ հոգի կգտնենք, որ ծանոթ լինեն իրենց մայրենի գրականությանը: Միշտ կտեսնենք բերան արած կրկնում են էս կամ էն գրողի անունը, գովում, երկինք են հանում կամ պախարակում, ցեխն են կոխում: Հետաքրքրվեցեք, հարց ու փորձ արեք, կտեսնեք ծանոթ չի, կարդացել չի. էստեղից մի կտոր, էնտեղից մի բրթուջ, հաճախ ծուռն ու սխալ: Եվ որքա՜ն գրական տգիտություն, ի՜նչ կոպիտ ճաշակ, ի՜նչ գռեհիկ վերաբերմունք դեպի գրականությունն ու գրողները: Ի՛նչ վիրավորանք քննադատելիս, վիճելիս, օգնելիս, հոբելյանը կատարելիս, մինչև գերեզմանի եզերքը, մինչև թաղման օրը: Իսկ գծծիությո՞ւնը․․․ Ամբողջ նոր գրականության արժեքն ի՞նչ է, գիտե՞ք։ Անշուշտ չգիտեք,― մի 100 ռուբլուց էլ պակաս։ Ամբողջ գրականության արժեքը․․․ Եվ քանի՞ մարդու տան կգտնեք ամբողջ ժողովրդի մեջ․․․ Հայը սովորաբար ցավում է փողը ծախսելիս, բայց գրքի տալի՛ս― էդ ծախսը ուղղակի չի հասկանում, մանավանդ երբ գրքի գինն էլ մի ռուբլուց ավել է։

Լեզուն հո․․․ գրականության մեջ անկազմ ու անկերպարան, մամուլի մեջ աղքատ, ողորմելի մի երկու երեք հարյուր բառերի չոր ու ցամաք շարան, շատ անգամ էն էլ ծուռն ու սխալ։ Մի քիչ կրթված տուն ենք մտնում, ներողություն են խնդրում, որ հայերեն չգիտեն, կամ թե չէ ամենալավ դեպքում, եթե գիտեն, շարունակ լսում եք «նրա մոտ ձայն չկա․․․ հրացանից արձակեցին․․․ Ձեզ կարելի՞ է ուտել․․․ (Вам можно кушать?)» ու նման մարգարիտներ։

Էսպես է դրությունը, և եթե ճշմարիտ էսպես է, սրանից հետո էլ ինչ ուղիղ ճանապարհի կարող է լինել էս դրության մեջ գտնվող ժողովուրդը, ինչ արժանապատվության զգացմունք կարող է ունենալ և ինչ հարգանք հենց դեպի իրեն: Եվ ինչպես կարող է պատահել, որ մեզ սիրեն ու հարգեն օտարները, երբ պարզ տեսնում են, որ մենք, որպես առանձին ժողովուրդ, չունենք ինքնուրույն պատկեր ու բովանդակություն և հանդիսանում ենք միմիայն իր աղավաղումը։

Թումանյան

«Մի՞թե դժվար է»

mi te djvar

Հայոց Գրական Ընկերության առաջին երեկույթի բացմանը մեր գրեթե ամեն մի ուղղության ու ամեն հոսանքի մարդիկ միասին հավաքվեցին, միևնույն զգացմունքով, միևնույն անկեղծությամբ խոսեցին միևնույն առարկայի վրա հաշտ ու համերաշխ։ Էս երևույթը էնքան լավ էր ազդել մերոնցից շատերի վրա, որ չէին իմանում ինչպես արտահայտեն իրենց ուրախությունը, իսկ նրանց ուրախությունը էնքան ծանր է ազդել ինձ վրա, որ չեմ իմանում ինչպես հայտնեմ իմ վիշտը։

Մի՞թե հիրավի, միտք եմ անում ես, մենք էնքան ենք զուրկ առաքինություններից, որ մի լավ գործի մեջ էլ իրար կողքի կանգնելն ու միասին ուրախանալը պետք է էսքան մեզ զարմացնի ու էսքան ուրախացնի։

Եվ հեռու է տանում ինձ էս մտածմունքն ու ավելի մեծ է վիշտը։

Կյանքն՝ իր ամբողջության մեջ՝ մեծ է, շատ է մեծ։ Կյանքը— տիեզերական կյանքն է, և մարդու կյանքի ամբողջ վեհությունն ու քաղցրությունն էլ հենց էն է, որ իր շրջապատի միջոցով ապրի էն մեծ կյանքով։ Բայց մարդը սովորաբար չի կարողանում ապրել էն մեծ կյանքով, ապրում է միայն նրա մի մասով― մարդկության կյանքով։ Սակայն նույնիսկ դրանով― մարդկության կյանքով ապրելու էլ քչերն են ընդունակ։ Չէ՞ որ կյանքն ինչպես անսահման մեծ է, էնպես էլ փոքր է անսահման։ Եվ ահա ընդհանրապես ապրում են ավելի նեղ ու փոքրիկ կյանքերով։ Կա ազգային կյանք, պետական կյանք, դասակարգային կյանք, կուսակցական կյանք, ավելի ― նեղ թայֆայական կյանք ― թշնամու բանակների պես կանգնած իրար դեմ մինչև էն պստլիկ ես-ը… Էսպես էլ գնալով, գնալով էնքան է նեղանում ու նեղսոտանում, մինչև կտրում է մարդ արարածի ազատ շունչը ու բանն էնտեղ է հասնում, որ նույնիսկ իրար հարազատ մարդիկ զարմանում են, որ կարող են իրար կողքի կանգնել ու միասին ուրախանալ։

Ո՜վ ողորմելի ուրախություն, ի՜նչքան ցավալի բաներ ես ասում դու…

Բայց մի՞թե ճշմարիտ է, էդքանն էլ չկա մեր մեջը։ Մի՞թե անկարելի է լինել առանձին կարծիքի ու համոզմունքի և հարգել իրար ու նույնիսկ միասին ուրախանալ։ Մի՞թե դեռ ժամանակը չի հասել, որ կարողանանք լինել ավելի լայն սիրտ, ավելի համբերատար, ավելի ներող ու սիրող, քան թե ենք։ Մենք շատ ենք քարացել չկամության ու չարակամության մեջ, շատ ենք ընտելացել ատելության մաղձի դառնությանը ու դարձել ենք ատելի. մի՞թե խորթ ու անմատչելի պիտի մնա մեզ սիրո պայծառ զգացմունքը, մի՞թե չենք կարող իրար մոտենալ, բարության աչքերով նայել իրար ու տեսնել իրար մեջ մեր լավ կողմերը, քանզի մարդ չկա, որ լավ կողմեր չունենա, ու էսպեսով էլ կյանքը դարձնել քաղցր ու սիրելի։

Մի՞թե դժվար է։

Հովհաննես Թումանյան

«Իմ սերը»

Ես սիրել եմ վարդը տըժգույն
Սիրուց տանջված այտերի,
Մելամաղձոտ խաղաղություն
Զույգ սևորակ աչքերի։

Ես պահել եմ սրտիս խորքում
Մի լուռ գաղտնիք սիրային,
Եվ այն երբե՜ք, ոչ մի երգում
Հայտնելու չեմ աշխարհին։

Բայց և պահել անկարող եմ,
Օ՜, դրժվար է համբերել,
Չասել՝ ինչով բախտավոր եմ,
Չասել՝ ինչպե՜ս եմ սիրել։

Քուն թե արթուն` օրիս շատը երազ եղավ, անցկացավ,
Երազն էլ, նուրբ ու խուսափուկ, վռազ եղավ, անցկացավ.
Վռազ անցան երազ, մուրազ, ու չհասա ոչ մեկին,
Կյանքս թեթև տանուլ տված գրազ եղավ, անցկացավ:

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы