Ֆրանսիական Մեծ հեղափոխություն

Ֆրանսիական Մեծ Հեղափոխությունը սկսվեց դրա համար սովորակ պատճառից, ինչչպես դրա նախորդ և հաջորդ հեղափոխությունները։ թագավորական ուժերի կամայական պահվացքի, աներևակայելի մեծ հարկերի, ֆինանսական ճգնաժամի և նաև բերքի ձախողման և սովի պատճառով 1788-1789 թվականներին։  Անփույթ կռավարության սովորական հետևանքներ։

Այդ տասնամյակի ընթացքում շատ բաներ տեղի ունեցան, իսկ պետական կազմավորությունը փոխվում էր շատ արագ։ Եթե համառոտ, ապա առաջին փուլում Ֆրանսիացիները տապալեցին տոտալ միապետությունը  և գլխատեցին Լյուդովիկոս  16րդ թագավորին։ Երկրորդ փուլում՝ ցրեցին դիրեկտորիան հռչակեցին հյուպատոսություն, իսկ Նապոլեոնը դարձավ դիկտատոր։

Բացի այդ, հեղափոխության ընթացքում Ֆրանսիան հաղթահարեց շատ ապստամբություններ, ժողովրդական ընդվզումներ և ահաբեկչական ժամանակաշրջան։ Նաև հաղթեց Ավստրիական բանակին, պատերազմեց Անգլիայի, հակաֆրանսական կոալիցիայի, Իսպանիայի, Եգիպտոսի և Սիրիայի հետ։

Այս ամենի հետևանքով Ֆրանսիայի կորուստները շատ մեջ էին։ Ամենամեծ գնահատմամբ մահացավ մինչև 4 մլն․մարդ, մոտ 7,5 տոկոս Ֆրանսիայի ամբողջ բնակչության և դա եթե չհաշվենք սովից և համաճարակից մահացած մարդկանց։ Այս հեղափոխությունը համարվում է ամենաարյունոտներից մեկը։

Հանդուրժողականություն

Հանդուրժողականությունը այլ աշխարհայացքի հետ համակերպվելու  և խաղաղանալու կարողությունն է: Պատմության մեջ առաջին անգամ Բուդդան էր հռչակել հանդուրժողականության սկզբունքը որպես կրոնական հանդուրժողականություն: Ըստ դրա ոչ ոք չէր կարող պարտադրել կրոնական գաղափարներ, որքան էլ ճիշտ ու ազնիվ նրանք լինեն:

Հանդուրժողականության օգնությամբ կարելի է լուծել խնդիրներ, կռիվներ ու վեճեր: Բայց եթե տիտի անհանդուրժողականության, նույնիսկ հասարակություն չի լինի, քանի որ ամեն մարդ կմտածի միայն իր մասին ու ամեն մեկի հետ կվիճի:

Ուրիշների հետ հանդուրժողական լինելու համար պետք է նախ հանդուրժող լինել ինքդ քեզ հետ:

Դասի ժամանակ մենք քննարկեցինք մի քանի դպրոցական երևույթ․

1) Դպրոցում միմյանց հետ խոսելիս վիրավորական բառեր օգտագործել
2) Միասնական դասարան համարվել
3) Դասընկերներից ճնշում ստանալ կամ պատճառել այն
4) Ձեռք առնել դասընկերներին կամ զգալ դա նրանցից


1) Մեր դասարանում հաճախ են օգտագործում վիրավորական բառեր, բայց դա անում են առանց վիրավորել ուզելու:
2) Չեմ կարող ասել, որ մեր դասարանը միասնական է: Ավելի ճիշտ՝ մեր դասարանում կան ընկերական խմբեր, բայց ընդհանուր դասարանը միասնական չէ:
3) Մեր դասարանում չկա ճնշում: Նույնիսկ եթե դասընկերները քիչ են շփվում, նրանք չեն ճնշի միմյանց:
4) Մեր դասարանում ոչ ոք մյուսին ձեռք չի առնում: Նույնիսկ եթե դասընկերները քիչ են շփվում, նրանք ձեռք չեն առնի միմյանց:

Բացի դրանից մենք քննարկեցինք խորհուրդ տալու խնդիրը: Մեկ-մեկ երբ մի մարդ զբաղված է ինչ-որ գործով, իսկ ուրիշը գալիս է ու խորհուրդներ է տալիս դրա վերաբերյալ, դա ավելորդ է լինում և կարող է դուր չգալ գործով զբաղված մարդուն:

Կոռուպցիա

«Թրանսպարենսի ինտերնաշնալ»-ի՝ միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության սահմանման համաձայն` կոռուպցիան ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահումն է` անձնական կամ այլ օգուտ ստանալու նպատակով: Կոռուպցիայի հիմնական մասը կազմում են կաշառակերությունը, «ծանոթով» աշխատանք ստանալն ու բարձր պաշտոն գրավելը:

Այդպիսի օրինակներ.

  • Ուսուցիչ են դառնում ծանոթի օգնությամբ, բայց առանց գիտելիքների ու աշխատանքի փորձի:
  • Կաշառքի օգնությամբ ազատվում են քննադատություններից:
  • Արտադրանք տալով չեն վճարում այդ արտադրանքի (ավելի մեծ ծավալ ունեցող) հարկերը:
  • Վճարելով ստանում են վարելու իրավունք, մասնակգիտական կամ այլ վկայական:

Դասարանում մենք նույնպես գտնաք մի օրինակ Ագաթա Քրիստիի «Սպանություն Արևելյան ճեպընթացում» գրքում: Այնտեղ կոռուպցիան զգացվում էր, երբ որ պարոն Բուկը Պուարոյին տեղավորեց Արևելյան ճեպընթացում, քանի որ Պուարոն Բուկի ընկերն էր:

Դասարանում մենք քննարկեցինք ստորև գրված արտահայտությունների ճշտությունը և եկանք հետևյալ եզրահանգումներին:

Կոռուպցիան ավելացնում է պետական բյուջեի ծախսերը:
Ոչ, չի ավելացնում, կոռուպցիան մեծ ազդեցություն ունի պետության վրա, բայց հիմնականում պետության ծախսերը պակասաում են:

Առաջ են մղվում այն ծրագրերը, որոնցից եկամուտ են ակընկալում:
Այո, այն ծրագրերը, որոնք օգուտ են բերում պետության բյուջեին, պետությունը առաջ է տանում:

Կոռուպցիայի տարածվածության ցուցանիշ

«Թրանսպարենսի ինտերնաշնալ»-ը Պասսաուի Յոհան Գրաֆ Լամբսդորֆ համալսարանին հանձնարարեց ստեղծել կոռուպցիայի տարածվածության գործակիցը, որով չափվում էր երկրներում կոռուպցիայի տարածվածությունը: Սկզբնական շրջանում կեռուպցիայի տարածվածության գործակիցը հիմնականում հիմնված էր հարցումների վրա, որոնց միջոցով պարզ էր դառնում հասարակության կարծիքը:

Ահա 5 ամենակոռուպցիոն երկրները (2021 թվականի հաշվարկով).

  1. Հարավային Սուդան
  2. Սոմալի
  3. Սիրիա
  4. Վենեսուելա
  5. Եմեն

Ահա 5 ամենաոչկոռուպցիոն երկրները (2021 թվականի հաշվարկով).

  1. Դանիա
  2. Նոր Զելանդիա
  3. Ֆինլանդիա
  4. Սինգապուր
  5. Շվեդիա

Հայաստանը ամենաոչկոռուպցիոն երկրների ցուցակում գտնվում է 58-րդ տեղում:

Իսկ ավելի մանրամասն տեղեկությունները՝ այստեղ։

Ինքնություն և մշակույթ

Ինքնություն

Ինքնությունը մարդու ինքը լինելն է։ Ինքնությունը նկարագրում է մարդուն և մարդու անձը։ Մարդու ինքնությունը կարելի է բացահայտել տարբեր ձևերով։ Պետք է պարզել մարդու նախասիրությունները, ապրելակերպը, սոցիալական կազմը և այլն։

Դասի ընթացքում մենք կատարեցինք մի առաջադրանք։ Նրա պահանջը այսպիսին էր․ Արդյո՞ք անցկացնեիք գնացքում մի քանի օր հետևյալ մարդկանց հետ՝ առանձին-առանձին․

  • Գեր բանկիր
  • Իտալացի երգասեր հարբեցող
  • Սևամորթ աֆրիկացի
  • Բանտից նոր դուրս եկած գնչու
  • Շատ աղքատ փախստական
  • Զինված ոստիկան
  • Միայն իսպաներեն խոսող երիտասարդ կին
  • Մտավոր հետամնաց երիտասարդ

Մենք որոշ ենթադրություններ արեցինք այս մարդկանց մասին և հիմնավորեցինք մեր պատասխանները։ Ահա իմ պատասխանը․

  • Գեր բանկիր ✓
  • Իտալացի երգասեր հարբեցող
  • Սևամորթ աֆրիկացի ✓
  • Բանտից նոր դուրս եկած գնչու
  • Շատ աղքատ փախստական ✓
  • Զինված ոստիկան ✓
  • Միայն իսպաներեն խոսող երիտասարդ կին ✓
  • Մտավոր հետամնաց երիտասարդ

Մշակույթ

Առաջ մշակույթ էին կոչում հողագործներին՝ քալչր։ Հիմա մշակույթը նշանակում է նաև հոգու մշակում։ Այն լինում է երևացող և չերևացող։ Երևացողը, օրինակ, երգերն ու պարերն են, իսկ չերևացողը, օրինակ՝ զգացմունքները։

Դասարանում մենք քննարկեցինք ներքևի արտահայտությունները և մեր կարծիքը դրանց մասին։

1. Լռակյաց մարդիկ ամաչկոտ են։
Դա ոչ միշտ է այդպես, հնարավոր է, որ մարդը ուղղակի չի ուզում շփվել։

2. Աղքատ մարդիկ ծույլ են։
Ոմանք այո, բայց կան մարդիկ, որոնք աշխատում են, բայց մնում են աղքատ։ Այդպես կարող է լինել, օրինակ, եթե հարազատի բուժման համար գումար է պետք։ Իսկ անցյալում մարդիկ շատ էին աշխատում, բայց ամբողջ աշատանքի գումարը տրվում էր հարկերը վճարելու համար։

3. Քաղաքականությամբ զբաղվող մարդիկ ազնիվ չեն։
Մարդիկ ասում են այդպես, քանի որ դա ավելի հեշտ է, քան մարդու արարքի իրական պատճառը հասկանալը։ Իհարկե կան քաղաքականությամբ զբաղվող անազնիվ մարդիկ, բայց բոլորը չեն այդպիսին։

4. Հայերը աշխատասեր են։
Ոչ բոլոր հայերն են աշխատասեր, բայց եթե հայ ազգը համեմատենք այլ ազգերի հետ, այն բավականին աշխատսեր է։

5. Բարձրահասակ մարդիկ լավ բասկետբոլիսներ են։
Դա միշտ չէ այդպես։ Կան բարձրահասակ մարդիկ, որոնք չեն կարողանում բասկետբոլ խաղալ։ Կան բասկետբոլիստներ, որոնք կարճահասակ են։

Կոնֆլիկտներ, համագործակցություն

1. Որո՞նք են կոնֆլիկտի պատճառները։

Պատճառները միշտ տարբեր են։ Օրինակ ես ու քույրս հաճախ վիճում ենք, թե ով կգնա խանութ։

2. Ինչպե՞ս եք ձեզ դրսևորում  կոնֆլիկտային իրավիճակներում։

Ես փորձում եմ չպատասխանել ագրեսիային ագրեսիայով և լինել հանգիստ, բայց լինում են դեպքեր, երբ ես դուրս եմ գալիս ինքնատիրապետումից։

3. Ինչպիսի՞ն կլիներ մեր հասարակությունը, եթե կոնֆլիկտներ չլինեին։

Չեին լինի պատերազմներ, չեին բաժանվի հազարավոր զույգեր։ Իհարկե կլինեն և վատ կողմեր։

4.  Մարդկային բնավորության ո՞ր գծերն են նպաստում կոնֆլիկտների առաջացմանը։

Ագրեսիվությունը, անհավատարմությունը, անվստահությունը։ Նաև անհամբերությունն անինքնատիրապետումը։

5. Որո՞նք են համագործակցության առավելությունները։

Այդպես երկու կողմնել շահույթի մեջ են։

6. Կարելի է ասել, որ չհամագործակցող մարդը վատ մարդ է։

Ոչ, կան մարդիկ ովքեր սիրում և սովոր են ամեն ինչ անել մենակով առանց հավելյալ օգնության, որը իմ կարծիքով երբեք չի խանգառի։

7. Արդյո՞ք ճիշտ է մարդուն ստիպել որպեսզի համագործակցի։

Ոչ, դա ամեն մեկի որոշելունն է։ Եթե մարդը պատրաստ է, ունի ցանկություն կամ անհրաժեշտություն, ապա այդ դեպքում նա կհամագործակցի։

8. Արդյո՞ք միշտ ճիշտ համագործակցելը։

Միայն այն դեպքում, երբ քեզ առաջարկում են քո ծառայությունների կամ անելիքի դիմաց քեզ հարկավոր հատուցում, կամ իր դիմաց քեզ հարկավոր ծառայություն։

9. Մեկ փչացած խնձորը կարող է փչացնել մեկ դույլ խնձոր։ Արդյո՞ք այս արտահայտությունը կապ ունի համագործակցության հետ։

Ինձ թվում է այո։ Ես այս կերպ հասկացա այս արտահայտությունը․ Մի սխալ արարքի պատճառով, կարող է կորել վստահությունն, որը շատ կարևոր է համագործակցության մեջ։

Թրաֆիքինգ

Հիմա բավականին տարածված երևույթ է թրաֆիքինգը։ Թրաֆիքինգը մարդկանց հետ ստրկական վերաբերմունքն ու խաբեության միջոցով աշխատեցնելն է։ Այդ երևույթը արվում է մի քանի փուլով։ Ահա թե ինչպես է դա լինում։

Պատկերացնենք, որ մի մարդու համար պետք են աշխատողներ, որոնք մի գործ կանեն և իր համար գումար կվաստակեն։ Այդ մարդը իմանում է, օրինակ, քո մասին։ Նա ծանոթանում է քեզ հետ, փորձում մտերմանալ և վստահությունդ շահել։ Երբ դա ստացվի, նա սկսելու է հարցեր տալ քեզ։ Օրինակ՝ «Ի՞նչ է պատահել» «Ինչո՞ւ ես այսօր տխուր», «Կարո՞ղ եմ քեզ ինչ-որ բանով օգնել» և այլն։

Եվ դու արդեն վստահված մարդուն պատմում ես քո խնդրի մասին։ Օրինակ, որ քո մայրը հիվանդ է, իսկ բուժման համար գումար է հարկավոր։ Այդ մարդը առաջարկում է քեզ աշխատանք՝ ասելով, օրինակ, որ իր քեռին Ռուսաստանում բիզնես ունի և կընդունի քեզ աշխատանքի։ Դու համաձայնվում ես, քանի որ քեզ գումար շատ է պետք։

Մի քանի օր հետո այդ մարդը ասում է, որ ամեն ինչ կկազմակերպի, բայց քեզ Ռուսաստան ուղարելու համար պետք է անձնագիրդ։ Դու տալիս ես այն։ Իսկ հետո պարզվում է, որ իր առաջարկած աշխատանքը քեռու բիզնեսը չէր, որտեղ պետք էր զբաղվել, օրինակ, ծրագրավորմամբ, այլ պետք է մուրացկանություն անել և գումարը տալ այն մարդուն։

Դու այլևս չես ուզում այդպիսի աշխատանք, բայց այդ մարդը սկսում է քեզ շանտաժի ենթարկել՝ ասելով, որ մորդ բուժումը ոչ թե կարագացնի, այլ կդանդաղացնի կամ մի ուրիշ վատ բան կանի։ Դու չես էլ կարողանա դիմել ոստիկանության, քանի որ քո անձնագիրը այդ մարդու մոտ է։ Այսպես դու դառնում ես թրաֆիքինգի զոհ։

Որ այդպես չլինի, պետք է խնդիրներդ ու զգացմունքներդ քեզ մեջ պահես և չպատմես ուրիշներին։ Իսկ եթե նույնիսկ պատմել ես, չպետք է անձնագիրդ տաս նրան, կամ համաձայնվես ամեն ինչին։

Թրաֆիքինգի զոհ են դարձել շատ մարդիկ։ Ահա մի դեպք դրա մասին․

Մի կին շրջում էր քաղաքով գրկի քնած երեխայի հետ և մուրացկանություն անում։ Մի թաղամասում մարդիկ նկատեցին, որ երեխան մի քանի ժամ քնած է և չի պատրաստվում արթնանալ։ Նրանք ոստիկանություն զանգեցին և բացատրեցին իրենց մտավախությունները։ Ոստիկանությունը եկավ և տարավ կնոջն ու երեխային։ Ուսումնասիրելով երեխային, պարզեցին, որ նրա օրգանիզմում մեծ քանակությամբ քնաբեր կար։ Մայրը քնաբեր էր տվել երեխային, որ նա չխանգարի իր գործին։ Որոշ մարդիկ մտածեցին, որ մայրը իր երեխայի հետ այդպիսի բան չէր անի, և ամենայն հավանականությամբ կինը դարձել էր թրաֆիքինգի զոհ։

Հասարակական հարաբերություններ, ընկերություն

1. Ձեր կարծիքով կարելի՞ է օգուտի վրա հիմնված ընկերությունը համարել իրական ընկերություն:

Ոչ, դա չի համարվի իրական ընկերություն, քանի որ իրական ընկերությունը հիմնված է ճշմարտության վրա:

2. Համաձա՞յն եք այն տեսակետի հետ, որ երեխաներն արագ են փոխում իրենց ընկերներին, ինչո՞ւ:

Այո, երեխաները փոխում են իրենց ընկերներին, իհարկե, ոչ շատ, բայց ինչ-որ չափով փոխում են: Մարդու փոխվելը կապված է իր շրջապատից: Նա կարող է սկսել ուրիշ հագուստ կրել, ուրիշ զբաղմունքներ ունենալ, ուրիշ ձևով խոսալ և այլն: Բայց ոչ միայն երեխաներն են փոխում իրենց ընկերներին: Ամեն մեկը ազդում է մյուսի վրա, կարող է փոխել, կարող է չփոխել: Դա լինում է անգիտակցաբար:

3. Զրուցեք Ձեր տատիկների, պապիկների կամ տարեց ազգականների հետ և դուրս գրեք նմանություններ և տարբերություններ Ձեր և իրենց մանկության միջև:

4. Արդյո՞ք մենք պատասխանատու ենք մեր ընկերների արարքների համար: Ինչո՞ւ:

Մենք պատասխանատվություն ենք կրում այն արարքների համար, որոց մեջ մենք ինչ-որ չափով մեղավոր ենք, օրինակ, երբ մենք ենք դրդել ընկերոջը այդ արարքը անել: Իսկ, եթե մենք մեղավոր չենք, ապա ստիպված չենք պատասխանատվություն կրել: Բայց միշտ կարելի է օգնել ընկերոջն ու նույնպես պատասխանատվու լինել իր արարքների համար:

5. Արդյո՞ք մենք պարտավոր ենք հետ պահել մեր ընկերներին սխալ արարքներից: Ինչո՞ւ:

Մենք պարտավոր չենք հետ պահել մեր ընկերներին սխալ արարքներից, բայց ընկերները միշտ պետք է խորհուրդներ տան իրար և լսեն մյուսի խորհուրդները: Իսկ իրական ընկերները իրենց պարտավոր կզգան դա անել:

Հասարակության սոցիալական կազմը

1. Ի՞նչ է հասարակությունը:

Հասարակությունը մի խումբ մարդկանց ամբողջությունն է, որոնք համակարծիք են ինչ-որ հարցի շուրջ: Հասարակությունը կարող է լինել տնտեսական, սոցիալական, արդյունաբերական կամ մշակութային ենթակառուցվածք, որը կազմված է տարբեր անհատներից:

2. Ի՞նչ եք կարծում, մարդկային հասարակությունն ինչով է տրբերվում կենդանիների միավորումներից:

Մարդկանց հասարակությունը ավելի զարգացած է կենդանիների միավորումից: Մարդիկ կորող են իրենց համար ստեղծել ապրելու և գոյատևելու պայմաններ, իսկ կենդանիները օգտվում են այն բաներից, ինչը շրջապատում է իրենց:

3. Ենթադրենք բարձրացել եք ավտոբուս և մաս կազմել ավտոբուսում եղած բազմության: Ի՞նչ եք կարծում, դա խո՞ւմբ է, ինչո՞ւ:

Իմ կարծիքով, դա խումբ է, քանի որ ավտոբուս են բարձրացել նույն նպատակ ունեցող մարդիկ՝ Ա կետից հասնել Բ կետ:

4. Մտածեք՝ ինչը կարող է տարբեր շերտերում բախումների պատճառ դառնալ:

Շերտերում բախումների պատճառ են հանդիսանում խմբերի տարբերությունները, օրինակ՝ տարբեր աշխարհահայացքը:

5. Մարդկանց միավորումների ի՞նչ տեսակներ գիտեք:

Մարդկանց միավորում են իրենց նմանությունները, օրինակ՝ նույն աշխարհահայացքը, նույն զբաղմունքը, նույն նպատակը և այլն:

6. Փողոցում հավաքված ամբոխը խումբ է թե ոչ:

Իմ կարծիքով, դա խումբ է, քանի որ այդ մարդիկ գտնվում են նույն տեղում և կազմում են ամբոխ, իսկ ամբոխը ունի նույն նպատակը:

7. Ի՞նչ է համայնքը, ովքեր են ղեկավարում ձեր համայնքը:

Համայնքը մարդկանց հասարակական միավորման ձև է, նաև քաղաքը կամ գյուղը բաժանող հատվածներ: Ես ապրում եմ Էրեբունի համայնքում: Այն ղեկավարում է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Բալայանը:

Մարդու պահանջմունքներ

Մարդը ապրել է Երկիր մոլորակի վրա հազարավոր տարիներ: Երկար ժամանակ մարդը չի մտածել անցյալի, ապագայի և իր պահանջմունքների մասին: Նա ապրել է միայն ներկայով: Բայց տարիներ հետո հասկացել է, որ նա ունի որոշ պահանջմունքներ:

Այդ պահանջմունքները լինում են երեք տեսակի՝ կենսական, նյութական և հոգևոր: Կենսական են այն պահանջմունքները, որոնց միջոցով մենք գոյատևում ենք և ապրում: Կենսական պահանջմունքներ են՝ սնունդը, ջուրը և այլն:

Նյութական են այն պահանջմունքները, որոնց մենք կարող ենք կպնել կամ վերցնել, այլ կերպ ասած՝ առարկաներ: Նյութական պահանջմունքներ են՝ տունը, մեքենան, հագուստը, հեռախոսը և այլն:

Հոգևոր են այն պահանջմունքները, որոնք մենք զգում ենք, բայց չենք կարող կպնել ու տեսնել: Հոգևոր են՝ սերը, խնամքը, պաշտպանության զգացումը, առողջությունը, հույսը, վստահությունը, ընկերությունը, կրթությունը, երջանկությունը և այլն:

Մեզ շրջապատող մարդիկ կարող են համարվել և՛ նյութական, և՛ հոգևոր պահանջմունք: Մեր ընկերենը, ընտանիքի անդամները և այլ մեզ մտերիմ մարդիկ, որոնք առաջացնում են հոգևոր պահանջմունքներ, համարվում են նույնպես հոգևոր: Իսկ անցորդները, անծանոդ մարդիկ և այլ մարդիկ, որոնք չեն առաջացնում հոգևոր պահանջվունքներ համարվում են նյութական:

Հասարակության սոցիալական կազմը, խմբեր, շերտեր, համայնքներ

Առաջադրանքներ՝

  • Ի՞նչ է հասարակությունը։
  • Մի խումբ մարդիկ, ովքեր ունեն նույն կարծիքը մի հարցի շուրջ։
  • Ի՞նչ եք կարծում, մարդկային հասարակությունն ինչով է տրբերվում կենդանիների միավորումներից։
  • որ մարդիկ կարող են մտածել։
  • Ենթադրենք բարձրացել եք ավտոբուս և մաս կազմել ավտոբուսում եղած բազմության։ Ի՞նչ եք կարծում, դա խո՞ւմբ է, ինչո՞ւ։
  • որովհետև ունենք նույն նպատակը, հասնել ինչ որ մի տեղ։
  • Մտածեք՝ ինչը կարող է տարբեր շերտերում բախումների պատճառ դառնալ։
  • սոցիալական,տարիքային տարբերությունը
  • Մարդկանց միավորումների ի՞նչ տեսակներ գիտեք։
  • դասարան, պարապմունք, տուն
  • Փողոցում հավաքված ամբոխը խումբ է թե ոչ։ կարող է, եթե բոլորը ունեն նույն նպատակը։ օրինակ խանութի հերթ։
  • Ինչ է համայնքը, ովքեր են ղեկավարում ձեր համայնքը։
  • ես բնակվում եմ կենտրոն համայնքում։ այդ համայնքը ղեկավարում է Ավետ Պողոսյանը։
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы