Ճամբարի օրվա հաշվետվություն։10․01

Այսօր ճամբարի առաջին օրն էր։ Ես որպես իմ ջոկատավար, ընտրել եմ Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի ընկեր Մերիին։ Ամենասկզբում նա նորեկների համար բացատրեց, թե ինչ է ճամբարը։ Հետո նա մեզ ծանոթացրեց ճամբարի ընդհանուր բովանդակության և այս օրվա օրակարգի հետ։ Այնուհետև մենք բաժանվեցինք խմբերի։ Ես ընտրեցի լրագրողների թիմը։ Մենք հիմնականում աշխատելու ենք տարրական դասարանի երեխաների հետ։ Կազմակերպելու ենք ինտելեկտուալ խաղ, բանավեճեր և այլն։ Այնուհետև մենք խմբով ընտրեցինք ավագին և որոշեցինք բանավեճի թեման։ Առաջին դասաժամը անցավ շատ լավ։ Հետո մենք գնացինք երգի ընկեր Աննայի մոտ։ Մենք երգում եինք հայկական ազգային երգեր։ Դրան հաջորդեց բանավեճը, որի թեման էր <<Գեղեցկություն և նրա չափանիշները>>։ Դրան հաջորդեց ֆիզկուլտուրան։ Ես ընտրել եմ բասկետբոլ, բայց շուտով փոխելու եմ հրաձգության։ Այնուհետև ներկայացման փորձեր էին, բայց քանի որ ես չեմ մասնակցում ներկայացմանը, ես գրեցի այս հաշվետվությունը։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы