Մաշկի հիվանդություններ և հիգիենա

Թեքստի առանցքային կետեր․

  • Մաշկի ոչ պարբերական խնամքը կարող է պատճառ հանդիսանալ մաշկային մի շարք հիվանդությունների:
  • Կեղտոտ մաշկի վրա միկրոօրգանիզմները արագորեն բազմանում են, ուստի մաշկի մակերեսը պետք է պարբերաբար մաքրվի:
  • Մաշկի տեսակներն են՝ նորմալ, չոր, ճարպոտ, համակցված

Ինվազիա

Ինվազիան մարդկանց, կենդանիների և բույսերի կենդանական մակաբույծներով վարակումն է: Այդպիսի մակաբույծներ են՝ որդեր, տզեր, միջատներ և այլն: «Ինվազիա» բառը առաջացել է լատիներեն «invasio»-ից, որը նշանակում է հարձակում կամ ներխուժում: Ինվազիան լինում է ակտիվ և պասսիվ: Ակտիվ ինվազիայի դեպքում մակաբույծներն օրգանիզմ են անցնում մաշկի միջով, իսկ պասսիվի դեպքում՝ ջրի, սննդի միջով կամ այլ ճանապարհներով:

Մարսողական համակարգի նշանակությունը, կառուցվածքը և գործառույթները

Մարսողության նշանակությունը: Օրգանիզմի կենսագործունեության բնականոն ընթացքի և էներգիայի պաշարները լրացնելու համար անհրաժեշտ է ընդունել որոշակի քանակությամբ սննդանյութեր: Սննդամթերքի հիմնական բաղադրիչները՝ սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերն ու հանքային աղերն են: Դրանցից սպիտակուցները, ճարպերը և ածխաջրերի զգալի մասը բարդ օրգանական միացություններ են և ունեն խոշոր չափսեր, ինչի արդյունքում չեն կարող անցնել աղիների պատով և ներթափանցել արյան և ավշի մեջ: Այդ պատճառով այդ նյութերը պետք է նախապես ճեղքվեն՝ վերածվելով ջրում լուծելի մանր և պարզ միացությունների:

Սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի քայքայումն ավելի պարզ` ջրում լուծելի միացությունների, կատարվում է մարսողական համակարգում:

Մարսողության սկզբնական փուլում սննդանյութերը մանրացվում և խառնվում են մարսողական հյութերի հետ: Այնուհետև մարսողական հյութերի ազդեցության տակ խոշոր և բարդ օրգանական միացությունները քայքայվում են ավելի պարզ միացությունների և դառնում են լուծելի ու մատչելի ներծծման համար:

mars.jpg

Մարսողական համակարգի կառուցվածքը: Մարսողական համակարգը կազմված է մարսողական խողովակի օրգաններից և մարսողական գեղձերից:

Մարսողական օրգաններն են բերանի խոռոչը, ըմպանը, կերակրափողը, ստամոքսը, 12-մատնյա աղին, բարակ, հաստ աղիները, ուղիղ աղին և հետանցքը:

Մարսողական գեղձերն են թքագեղձերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, նաև ստամոքսի ու աղիների լորձաթաղանթում գտնվող հսկայական քանակությամբ մանր գեղձերը:

Արյան գործառույթն ու բաղադրամասերը

Արյան գործառույթները

Արյունը հեղուկ շարակցական հյուսվածք է: Այն օրգանիզմի բոլոր բջիջներին մատակարարում է թթվածին և սննդանյութեր, այնտեղից հեռացնում է ածխաթթու գազը և կենսագործունեության արգասիքները: Արյան մեջ են անցնում ներզատական գեղձերում մշակվող կենսաբանական ակտիվ նյութերը՝ հորմոնները: Բացի նշվածներից արյունը կատարում է նաև օրգանիզմի պաշտպանական դեր: Արյան մեջի սպիտակ գնդիկները վնասազերծում են օտարածին մարմինները և ապահովում օրգանիզմի անընկալունակությունը որոշակի հիվանդությունների նկատմամբ՝ իմունիտետը:

Արյան կազմը

Արյունը ունի կարմիր գունավորում: Արյան խտությունը մի քիչ ավել է ջրի խտությունից: Չափահաս մարդու արյան քանակը կազմում է մարմնի զանգվածի 7-8%-ը՝ 5−6,5 լ: Արյունը կազմված է միջբջջային նյութից՝ պլազմայից և ձևավոր տարրերից:

Արյան պլազմա

Արյան պլազման դեղին, կիսաթափանցիկ հեղուկ է: Նրա բաղադրության մեջ ջուրը կազմում է 90−92%-ը, իսկ մնացած 8−10%-ը օրգանական և անօրգանական նյութեր են: Օրգանական նյութերից են սպիտակուցները (7−8%), ածխաջրերը (0,08−0,12%) և ճարպերը (0,5−1%), իսկ անօրգանական նյութերից աղերը կազմում են (0,9)%:

Պլազմայում գտնվող որոշ սպիտակուցային նյութեր հակամարմիններ են: Այստեղ են գտնվում նաև պրոթրոմբին և ֆիբրինոգեն սպիտակուցները, որոնք կարևոր դեր են կատարում արյան մակարդման գործընթացում: Առանց ֆիբրինոգենի պլազման կոչվում է շիճուկ:

Արյան ձևավոր տարրեր

Արյան ձևավոր տարրերն են էրիթրոցիտները, լեյկոցիտները և թրոմբոցիտները:

Էրիթրոցիտներ

Էրիթրոցիտները արյան կարմիր ձևավոր տարրերն են: Էրիթրոցիտներն առաջանում են կարմիր ոսկրածուծում: Նրանք ունեն կորիզ, բայց արյան մեջ մտնելիս կորցնում են այն: Էրիթրոցիտների հիմնական գործառույթը թթվածնի և ածխաթթու գազի փոխադրումն է: Դրանք ունեն երկու կողմից ներհրված սկավառակի տեսք: Այդպիսի կառուցվածքը մեծացնում է նրանց շփման մակերեսն արյան մեջ ներթափանցած գազերի՝ O2-ի ու CO2-ի հետ և մեծացնում թթվածին տեղափոխելու գործակիցը: 1 մմ³ արյունը պարունակում է 4,5−5 մլն էրիթրոցիտ: Արյան մեջ էրիթրոցիտների քանակը կարող է ավելանալ մեծ բարձրությունների վրա՝ թթվածնի պակասի դեպքում, և մկանների աշխատանքի ժամանակ: Էրիթրոցիտների կյանքի տևողությունը 120−130 օր է: Նրանք քայքայվում են լյարդում, փայծաղում, իսկ հեմոգլոբինից առաջանում է լեղագունակ:

Լեյկոցիտներ

Լեյկոցիտները արյան սպիտակ գնդիկներն են՝ անգույն, կորիզավոր բջիջներ, չափսերով ավելի մեծ են, քան էրիթրոցիտները, բայց քանակով՝ ավելի քիչ: Դրանք մասնակցում են հակամարմինների առաջացմանը և պայմանավորում իմունիտետը: Արյան 1 մմ³-ում պարունակվում է 6000−8000 լեյկոցիտ: Դրանց քանակը կարող է ավելանալ սնունդ ընդունելուց, ծանր ֆիզիկական աշխատանքից հետո և հատկապես բորբոքային գործընթացների ժամանակ: Լեյկոցիտներն առաջանում են կարմիր ոսկրածուծում, փայծաղում, ուրցագեղձում և ավշային հանգույցներում, կյանքի տևողությունը 3−4 օր է:

Լեյկոցիտներն օրգանիզմը պաշտպանում են մանրէներից և օտարածին սպիտակուցներից: Բորբոքումից առաջացած թարախը պարունակում է մեծ քանակությամբ մեռած մանրէներ և լեյկոցիտներ: Լեյկոցիտները կարող են փոխել իրենց ձևը, ակտիվ տեղաշարժվել նույնիսկ արյան հոսքին հակառակ ուղղությամբ: Նրանք կարող են թափանցել միջբջջային տարածություն, այդ պատճառով հաճախ նրանց անվանում են «չող» բջիջներ:

Օտարածին նյութերի հետ շփվելիս լեյկոցիտները իրենց ֆերմենտների միջոցով քայքայում են դրանց: Նրանց կողմից մանրէների կլանման, մարսման պրոցեսը Ի. Ի. Մեչնիկովը անվանել է ֆագոցիտոզ: Մեկ լեյկոցիտը կարող է մեկ ժամում կլանել 20−30 մանրէ: Լեյկոցիտների տարատեսակներից են լիմֆոցիտները: Դրանք գնդաձև են, պատված թավիկներով, որոնց շնորհիվ նրանք փնտրում, գտնում են օտարածին սպիտակուցներին և ոչնչացնում նրանց:

Թրոմբոցիտներ

Թրոմբոցիտները մասնակցում են արյան մակարդման գործընթացին: Դրանք արյան ամենափոքր ձևավոր տարրերն են, առաջանում են կարմիր ոսկրածուծու: Ապրում են 5−7 օր, քայքայվում փայծաղում կամ անոթների վնասված պատերի հետ շփվելիս, չունեն կորիզ: 1 մմ³ արյան մեջ պարունակվում է 400000 թրոմբոցիտ: Սրանց քանակի պակասի դեպքում վնասված անոթից տեղի է ունենում երկարատև արյունահոսություն:

Հենաշարժիչ համակարգի հիգիենա

Հենաշարժիչ համակարգի բնականոն զարգացման համար կարևոր է լիարժեք սննդի ընդունումը, քանի որ հենաշարժիչ համակարգում պարտադիր է հանքային աղերի և վիտամինների առկայությունը: Կմախքի ճիշտ ձևավորումը կածված է մկանների լավ զարգացման հետ: Լավ զարգացած մկաններիը նպաստում են հենաշարժիչ համակարգի ճիշտ ձևավորմանը: Սխալ նստելն ու քայլելը նույնպես նպաստում են կմախքի խանգարումների ձևավորմանը:

Լավ կեցվածքի նշաններն են ուղիղ պարանոցը, ծավալուն կուրծքը, բարձր պահած գլուխը: Մարդու սխալ կեցվածքը, կախ ընկած ուսերը, ներս մտած կուրծքը և՛ փոխում են մարմնի ձևը, և՛ խանգարում ներքին օրգանների աշխատանքին:

Մարդու կմախքը և մկանները փոփոխվում են ամբողջ կյանքի ընթացքում: Հիմնական փոփոխությունները ավարտվում եմ կյանքի 25-րդ տարում: Երեխաների ոսկրերն առաձգական են և հեշտ ծռվում, այդ պատճառով կեցվածքը պետք է զարգացնել մանուկ հասակում:

Չի կարելի ուժի ներածից շատ ծանրություն կրել: Այդ ծանրությունը պետք է բաշխված լինի ամբողջ մարմնով: Օրինակ՝ ուսապարկ կրելուց այն պետք է լինի թեթև, պետք չէ այն մեկ ձեռքով տանել: Անհրաժեշտ է սեղանի մոտ ճիշտ և ուղիղ նստել: Նաև պետք է կանգնելիս և շարժվելիս մարմինն ուղիղ պահել և հավասարաչափ հենվել երկու ոտքերի վրա:

Մկանների կառուցվածքը և գործառույթը

Մկանները հենաշարժիչ համակարգի ակտիվ մասն են: Դրանք ապահովում են մարմնի շարժումների բազմազանությունը: Մկանների շնորհիվ մարմինը պահպանում է հավասարակշռությունը, տեղաշարժվում է տարածության մեջ, իրականացնում կրծքավանդակի ու ստոծանու շարժումները, կլլման ակտը, աչքի շարժումները և ներքին օրգանների աշխատանքը:

Մարդն ունի ավելի քան 600 մկան: Դրանք, կախված կառուցվածքից և գործառույթից լինում են հարթ (ոչ կամային կծկվող) և միջաձիգ զոլավոր (կամային կծկվող): Սրտի մկանը ըստ կառուցվածքի միջաձիգ զոլավոր է, սակայն կծկվում է ոչ կամային: Մկանները հարուստ են արյունատար անոթներով, որոնք ապահովում են նրանցում ընթացող նյութափոխանակությունը:

Չափահաս մարդու կմախքային մկանները կազմում են նրա մարմնի զանգվածի 1/3-ը, իսկ երեխաներինը՝ 1/4-ը: Ծեր հասակում մկանային զանգվածը փոքրանում է: Իսկ մարզիկների մոտ մկանները կազմում են մարմնի զանգվածի կեսը:

Կառուցվածք

Մկանաթելերը ունեն լայնակի շերտավոր կառուցվածք: Դա պայմանավորված է նրանց մեջ գտնվող հարյուրավոր սպիտակուցային թելերի՝ միոֆիբրիլների որոշակի դասավորությամբ: Մկանաթելերի խրցերում լայնակի շերտավորությունն ավելի է ընդգծվում, այդ պատճառով նրանք ստացել են միջաձիգ զոլավոր մկան անունը: Յուրաքանչյուր մկանին մոտենում են զգացող և շարժիչ նյարդաթելեր: Մկաններն իրենց ծայրերի ջլերով ամրանում են ոսկրերին: Որոշ դեպքերում ջլերը ներհյուսվում են մաշկի մեջ, օրինակ՝ դիմախաղի մկանները: Ջիլը կազմված է ներդակազմ շարակցական հյուսվածքից, այն չի կծկվում և դիմանում է մեծ ծանրության: Օրինակ՝ Աքիլեսյան ջիլը դիմանում է մինչև 400 կգ ծանրության:

Գործառույթ

Միջաձիգ զոլավոր մկանները օրգանիզմում կատարում են տարբեր գործառույթներ: Նրանք մասնակցում են մարմնի խոռոչների և օրգանների պատերի կազմությանը (կրծքի, որովայնի խոռոչ, ըմպան, կոկորդ) ապահովում են մարմնի կեցվածքը, հավասարակշռությունը, ձայնի առաջացումը: Միջաձիգ զոլավոր մկանները մասնակցում են շնչառական և կլլման շարժումներին, ձևավորում են դիմախաղը, ապահովում ակնաշարժ և ծամիչ ապարատի գործունեությունը: Նրանց կծկումը կմախքի հետ միասին ապահովում է մարմնի տեղափոխությունը տարածության մեջ և ջերմության առաջացումը:

Հիմնական խմբերը

Ըստ տեղադրվածության և ֆունկցիայի մեր մարմնի մկանները բաժանվում են մի քանի խմբերի՝ գլխի, մեջքի, կրծքի, որովայնի, վերջույթների:

Գլխի մկանները բաժանվում են երկու խմբի՝ դիմախաղի և ծամիչ: Դիմախաղի մկանների կծկումներով և թուլացումներով առաջանում են դեմքի արտահայտությունները՝ ուրախություն, տխրություն, վախ, զայրույթ և այլն: Այդ մկանները նաև մասնակցում են ակնակապիճի և քթի բացվածքների փոփոխությանը և իրականացնում այտերի, շրթունքների և բերանի շարժումները: Դիմախաղի մկանները մի ծայրով ամրանում են գանգոսկրերին, մյուս ծայրով՝ մաշկին: Իսկ ծամիչ մկաններն իրականացնում են ստորին ծնոտի շարժումները՝ վեր, վար, աջ, ձախ, առաջ և հետ:

Կրծքի մկանները մասնակցում են վերին վերջույթների և շնչառական շարժումներին: Օրինակ՝ կրծքի մեծ մկանները մասնակցում են վերին վերջույթների իջեցմանը և խոր շնչառությանը:

Մեջքի մկանները ստորին վերջույթների մկանների հետ ապահովում են մարմնի ուղղաձիգ դիրքը և իրանի շարժումները: Մեջքի երկարությամբ դասավորված մկանների կծկման շնորհիվ իրանը կարող է հետ կորանալ:

Որովայնի մկանները կատարում են տարբեր ֆունկցիաներ: Նրանք ապահովում են իրանի դեպի առաջ և կողքեր թեքվելը, աջ և ձախ շրջվելը, բնականոն դիրքում են պահում որովայնի օրգանները, պաշտպանում են որովայնի խոռոչի մկանները հարվածներից ու վնասվածքներից և հեշտացնում աղիների դատարկումն ու միզարձակումը:

Վերջույթների մկանները կարևոր դեր են խաղում տեղաշարժման ժամանակ և ֆիզիկական աշխատանք կատարելիս, քանի որ նրանք իրենց վրա են կրում մարմնի ամբողջ ծանրությունը: Այդ մկանները օգնում են կատարել շարժումներ, որոնք կարևոր են վազելիս կամ քայլելիս: Նաև ազդրի վրա տեղադրված է մարդու մարմնի ամենաերկար մկանը՝ դերձակամկանը, որը կարող է հասնել մինչև 50 սմ:

Լսողական վերլուծիչ

Լսողության շնորհիվ մենք ընկալում ենք տարբեր ձայներ, շփվում ենք, տեղեկություն ստանում և այլն։

Լսողական վերլուծիչի կառուցվածքը

Լսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը ականջներն են: Դրանք կազմված են երեք հիմնական բաժիններից՝ արտաքին ականջ, միջին ականջ և ներքին ականջ:

Արտաքին ականջը կազմված է ականջախեցուց և լսողության արտաքին անցուղուց: Ականջախեցին ականջի այն մասն է, որը մենք տեսնում ենք։ Դրան միացված է լսողության արտաքին անցուղին, որը ունի 3 սմ երկարություն։ Լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով։ Այն բաժանում է արտաքին և միջին ականջները։

Միջին ականջը իրենից ներկայացնում է օդով լցված փոքրիկ խոռոչ։ Դրա մեջ լսողական երեք հոդավորված ոսկրիկներ են՝ մուրճիկ, սալիկ և ասպանդակ: Միջին ականջի խոռոչը շարունակում է լսողական փողը։ Դրանով անցնող օդը ճնշումը հավասարակշռում է թմբկաթաղանթի երկու կողմերում: Միջին և ներքին ականջները բաժանում է ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթը:

Ներքին ականջը գտնվում է քունքոսկրի խորքում։ Այն հեղուկով լցված խոռոչների և գալարուն խողովակների համակարգ է։ Ներքին ականջը բաղկացած է անդաստակից, խխունջից և 2 պարկիկներով 3 կիսաշրջանաձև խողովակներից։ Խխունջը 2,5 պտույտով հեղուկով լցված ոսկրային խողովակ է, որը երկայնակի միջնորմով բաժանված է երկու հարկերի: Խխունջում տեղակայված են լսողական ընկալիչներ՝ մազանման էպիթելային բջիջներ։

Լսողական վերլուծիչի աշխատանքը

Ձայնային ալիքները հասնում են արտաքին ականջին, անցնում լսողական անցուղով և առաջացնում թմբկաթաղանթի տատանումներ։ Դրանց հաճախականությունը կախված է ձայնի ուժգնությունից։ Տատանումները փոխանցվում են միջին ականջ։ Այնտեղ լսողական ոսկրիկները 20 անգամ ուժեղացնում են տատանումները։ Հետո դրանք հաղորդվում են ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին։ Դրա տատանումները փոխանցվում են խխունջը լցնող հեղուկին, որը սկսում է նույն հաճախությամբ տատանվել։ Դրանից տատանվում են են նաև մազանման բջիջները։ Վերջինների տատանումները գրգռում են նյարդային վերջույթները, և նյարդային գրգիռը լսողական նյարդով հասնում է մեծ կիսագնդերի կեղևի քունքային բաժին։ Այնտեղ կատարվում է ձայնի բնույթի, ուժի, բարձրության վերջնական զանազանումը:

Ֆիլմ H2O

Կենսաբանության դասին ես դիտել եմ H2O ֆիլմը «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի կայքից։ H2O ֆիլմում ներկայացված է բնապահպանական խնդիր։ Ֆիլմում կա մի անտառ, որտեղ անցնում են կռիվներ և պատերազմներ։ Դրանց հետևանքով անտառում հրդեհներ են բռնկվում, որոնք հանգցնում են անձրևները։ Տարբեր բույսեր ու կենդանիներ խաղաղ բնակվում են այդ անտառում։

Բայց մի օր մարդիկ որոշում են քաղաք կառուցել, իսկ անտառը շատ լավ տարբերակ է հանդիսանում դրա համար։ Մարդիկ հատում են մեծ քանակությամբ ծառեր, ապա հանում կոճղերն, հարթեցնում հողն ու տներ կառուցում։ Ժամանակի ընթացքում տները վերածվում են տաճարների, ապա շենքերի։ Կառուցվում են ճանապարհներ և այլն։

Հանկարծ սկսում է անձրև գալ, բայց այն շատ ուժեղ է լինում։ Այնքան ուժեղ, որ ամբողջ քաղաքը ջրով է լցնում։ Մարդիկ փորձում են լողալ, բայց անօգուտ։

H2O ֆիլմում ցույց էր տրված բնության «հիշաչարությունը»։ Պետք չէ բնությունը ոչնչացնել, ինչպես անում են շատերը։

Տեսողական վերլուծիչ․ Աչքի կառուցվածք

Տեսողական վերլուծիչի միջոցով մենք կարողանում ենք տեսնել, տարբերել գույները, ճանաչել առարկաներն ու մարդկանց, հստակ տեսնել պատկերները և այլն: Տեսողական վերլուծիչի ծայրամասային մասը աչքերն են: Աչքերը գտնվում են գանգի ակնակապիճներում:

Աչքը կազմված է ակնագնդից, հոնքերից, կոպերից, թարթիչներից, շաղկապենուց, արցունքագեղձերից և ակնագունդը շարժող մկաններից: Բացի ակնագնդերից, մնացածը կոչվում են օժանդակ հարմարանքներ:

Օժանդակ հարմարանքներ

Հոնքերը, կոպերն ու թարթիչները աչքը պաշտպանում են ավելորդ փոշուց:
Շաղկապենին թաղանթ է, որը պատում է ակնագնդի մի մասը արտաքինից ու կոպերը ներսից:
Արցունքագեղձերը արցունք արտադրող գեղձեր են, որոնք գտնվում են աչքի արտաքին անկյունում: Արցունքագեղձերը միշտ արցունք են արտազատում, որի շնորհիվ ակնագնդի մակերևույթը խոնավանում, տաքանում, մանրէազերծվում ու փոշեզերծվում է:
Ակնագնդի մկանների միջոցով կարգավորվում է հայացքի ուղղության փոփոխությանը:

Ակնագունդ

Դդիմացից ակնագունդը պատված է լուսաթափանցիկ եղջերաթաղանթով և ծիածանաթաղանթով: Այն գտնվում է եղջերաթաղանթի տակ: Ծիածանաթաղանթը կարգավորում է աչքի գույնը:

Ծիածանաթաղանթի կենտրոնում գտնվում է բիբը: Դա ոչ մեծ անցք է, որը ռեֆլեքսորեն լայնանում և նեղանում է: Այդպես բիբը կարգավորում է թափանցող լույսի ճառագայթների քանակը: Բբի հետևում գտնվում է ակնաբյուրեղը: Դա երկուռուցիկ ոսպնյակ է:

Ծիածանաթաղանթի մոտ գտնվում է թարթիչավոր մարմինը: Դրա մկանները փոխում են ակնաբյուրեղի կորությունը: Երբ ակնաբյուրեղի կորությունը փոխվում է, տարբեր հեռավորությունից եկող ճառագայթներն ուղղում են ցանցաթաղանթի վրա: Այդ գործընթացը ձևավորում է առարկաների հստակ պատկերը:

Ակնագնդի պատը պատված է 3 թաղանթներով՝ սպիտակուցաթաղանթով, անոթաթաղանթով և ցանցաթաղանթով: Ցանցաթաղանթը ակնագնդի ներքին թաղանթն է: Այն ունի երկու տեսակի լուսընկալիչներ՝ ցուպիկներ և սրվակիկներ: Ցուպիկների քանակը կազմում է մոտ 130 մլն, իսկ սրվակներինը՝ մոտ 7 մլն: Ցուպիկները ունեն բարձր լուսազգայություն, թույլ կամ մթնշաղային լույսին գույները չեն տարբերում: Իսկ սրվակիկները, ընդհակառակը, վառ լուսավորության դեպքում ընկալում և տարբերում են գույները:

Սրվակիկների կուտակման տեղը ցանցաթաղանթի վրա կոչվում է դեղին բիծ: Դեղին բիծը ընկալում է բբի դիմաց գտնվող առարկաների հստակ պատկերը: Ցանցաթաղանթի այն մասը, որտեղից հեռանում է տեսողական նյարդը կոչվում է կույր բիծ, այն չունի ընկալիչներ: Ակնաբյուրեղի և ցանցաթաղանթի միջև ընկած տարածությունը լցված է թափանցիկ դոնդողանման նյութով, այն կոչվում է ապակենման մարմին:

Տեսողական վերլուծիչի աշխատանք

Առարկաներից արտացոլված ճառագայթները սկզբում անցնում են եղջերաթաղանթի, բբի, ոսպնյակի և ապակենման մարմնի միջով: Ապա ցանցաթաղանթի վրա ստացվում է առարկաների հստակ պատկերը, բայց այն փոքրացած ու շրջված է: Նյարդային գրգիռները տեսողական նյարդով այդ պատկերը հասցնում են գլխուղեղի մեծ կիսագնդերի տեսողական գոտի: Այնտեղ ձևավորվում է հստակ և ճիշտ պատկը: Այդպես մենք առարկաները տեսնում ենք իրենց բնական ձևով, դիրքով ու չափով:

Տեսողության խանգարումներ

Հաճախ հանդիպվող տեսողական խանգարումներն են կարճատեսությունն ու հեռատեսությունը: Ե՛վ կարճատեսությունը, և՛ հեռատեսությունը կարող են լինել ձեռքբերովի և բնածին:

Կարճատեսության ժամանակ մարդը հստակ կարողանում է տեսնել մոտիկ գտնվող առարկաները, իսկ հեռվինները տեսնում է շեղված և լղոզված: Կարճատեսության պատճառը ակնագունդի երկարավուն տեսքն է, կամ ակնաբյուրեղի կորությանը մեծացումը կյանքի ընթացքում: Դրա հետևանքով ճառագայթների հատման կետը ընկնում է ցանցաթաղանթից առաջ:

Հեռատեսության դեպքում մարդը հստակ կարողանում է տեսնել հեռվում գտնվող առարկաները, իսկ մոտիկները տեսնում է շեղված և լղոզված: Հեռատեսության պատճառը ակնաբյուրեղին աչքի հատակի մոտ լինելն է, կամ ակնաբյուրեղի առաձգականության թուլացքումն է: Ակնաբյուրեղին աչքի հատակի մոտ լինելու հետևանքով ակնագունդը կարճացած է: Իսկ ակնաբյուրեղի առաձգականության թուլացման հետևանքով լույսի ճառագայթները սկսում են թույլ բեկվել և դրանց հատման կետն ընկնում է ցանցաթաղանթի հետևում:

Գլխուղեղ

Գլխուղեղը պատասխանատու է մարդու վարքագիծի և գիտակցական գործունեության համար: Այն գտնվում է գանգի խոռոչում: Գլխուղեղը կազմված է մեծ կիսագնդներից, արջևի ուղեղից, միջին ուղեղից, միջանկյալ ուղեղից, երկարավուն ուղեղից, կամրջակից, և ուղեղիկից: Երկարավուն ուղեղը, կամուրջը, միջին ուղեղն ու միջանկյալ ուղեղը կազմում են ուղեղաբունը:

Երկարավուն ուղեղը կատարում է ռեֆլեքսային և հաղորդող գործառույթներ: Երկարավուն ուղեղի օգնությամբ աշխատու են մեծ կիսագնդերի կեղևն ու ողնուղեղը: Երկարավուն ուղեղով են անցնում գլխուղեղի մյուս բաժինները ողնուղեղի հետ միացնող վարընթաց և ողնուղեղից հաղորդվող վերընթաց ուղիները: Եթե չլիներ երկարավուն ուղեղը, մարդը չէր կարողանա ապրել:

Կամուրջը նյարդավորում է գլխի առջևի մասը, դեմքի մաշկը և ապահովում մարդու դիմախաղը: Կամրջով են անցնում առջևի ուղեղն ու միջին ուղեղը իրար հետ կապող ուղիները:

Միջին ուղեղը կազմված է քառաբլուրներից, որոնք ապահովում են տեսողության ու լսողության ռեակցիաները: Օրինակ՝ ձայնի կողմ թեքվելը: Միջին ուղեղով են անցնում ողնուղեղն ու մեծ կիսագնդերը իրար հետ կապող ուղիները: Եթե միջին ուղեղը վնասվի, ապա կնկատվեն դրա կողմից կարգավորվող մկանների կծկումներ և դող:

Միջանկյալ ուղեղը կազմված է երկու բաժիններից՝ տեսաթումբ ու ենթատեսաթումբ: Տեսաթումբն՝ մեծ կիսագնդերի կեղևի հետ ունեցած երկկողմանի կապերի շնորհիվ, մասնակցում է քնի ու արթունության հաջորդմանը, գիտակցության պահպանմանը և արգելակման զարգացմանը: Ենթատեսաթմբում են գտնվում նյութափոխանակությունը, մարմնի կայուն ջերմաստիճանը, քաղցի, հագեցման, ծարավի, սեռական վարքագծի, վախի, կատաղության, քնի ու արթունության հաջորդմանը կարգավորող կենտրոնները:

Ուղեղիկը կազմված է երկու կիսագնդերից ու դրանք միացնող որդից: Այն կարգավորում է շարժումները: Եթե ուղեղիկը վնասվի, ապա կնկատվեն ոչ համաձայնեցված, տատանողական շարժումներ և այլն: Ուղեղիկի վնասվելուց հետո նրա գործառույթները մասնակիորեն կատարում է մեծ կիսագնդերի կեղևը:

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы