Ամերիկայի Միացյալ Նահանգներ

1. Բնութագրեք ԱՄՆ-ի աշխարհագրական դիրքը:

ԱՄՆ-ի աշխարհագրական դիրքը շատ բարենպաստ է: Երկիրը գտնվում է երկու օվկիանոսների միջև, դա կապում է նրան տարբեր աշխարհամասերի հետ: ԱՄՆ-ի տարածքում կան օգտակար հանածոներ՝ քարածուխ, նավթ, գազ, երկաթ, պղինձ, ցինկ, կապար, մոլիբդեն, ուրան, ոսկի, այլ մետաղներ: ԱՄՆ-ի արևելյան մասում շատ են գետերն ու խոշոր լճերը:

2. Որո՞նք են ԱՄՆ-ի զարգացման նախադրյալները:

Ինչպես նշված էր վերևում, ԱՄՆ-ի ափերը ողողում են երկու օվկիանոսներ, որոնք կապ են հաստատում Երկիր աշխարհամասերի հետ: Արդյունաբերության ճյուղերի զագացման նախադրյալներից մեկը բազմազան օգտակար հանածոների պաշարներն են: Կլիմայական շրջանները տարբեր են, որոշներում կան գյուղատնտեսության որոշ ճյուղերի զարգացման նախադրյալներ:

3. Որո՞նք են ԱՄՆ-ի խոշոր ագլոմերացիաները:

ԱՄՆ-ում ուրբանիզացիան շատ մեծ է՝ 82,8%: Երկրի քաղաքաբնակների մեծ մասը բնակվում է քաղաքային ալգոմերացիաներում: Քաղաքային ալգոմերացիաների միաձուլումից առաջանում են մեգալոպոլիսներ:

4. Ինչպե՞ս է ամենրիկացի ազգը:

ԱՄՆ-ի բնակչությունը արագ է աճում՝ ներգաղթի հաշվին: Ժամանակակաից ամերիկացի ազգը ձևավորվել է տարբեր ժողովուրդների, ռասաների և ազգերի միախանումից: Հիմա բնակչության 90%-ը ծնվել են ԱՄՆ-ում: Չնայած դրան, երկրում ապրում են 100-ից ավելի ժողովուրդներ:

Հնդկաստան

Դասի հղումը

1. Քարտեզի վրա նշել Հնդկաստանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

Հնդկաստանի հարևաններ

2. Բնութագրեք Հնդկաստանի աշխարհագրական դիրքը:

Հնդկաստանի հյուսիսում գտնվում են բարձր լեռնաշղթաներ: Տարածքը հարուստ է քրոմիտով, տիտանով, մղինձով, մանգանով, երկաթի հանքաքարով և բոքսիտով: Երկրի հյուսիս-արևելքում կան քարածխի մեծ պաշարներ: Տարածքի մեծ մասի կլիման մերձհասարակածային մուսսոնային է: Հնդկաստոնւմ շատ են տեղումները: Հարուստ է երկրի բուսական աշխարհը:

3. Ի՞նչ դեր ունի Հնդկաստանը հվ Ասիայում և ամբողջ աշխարհում:

Հնդկաստանի տարածքով ձգվում են օդային հաղորդակցության միջազգային ուղիներ: Հնդկաստանը տնտեսակն կապեր է հաստատել շատ երկրների հետ:

4. Որո՞նք են Հնդկաստանի զարգացման նախադրյալները:

Հնկաստանի տնտեսության համար մեծ դեր է խաղում ծովափը: Երկիրը ներկրում է նավթ, մեքենաներ, էլեկտրոնային սարքեր, պարարտանյութեր, պողպատ և այլն:

5. Որո՞նք են Հնդկաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:

Հնդկաստանի առաջատար ճյուղը ծառայություններն են, բայց գյուղատնտեսությունը ավելի զարգացած է: Զարգացած է էլեկտրաէներգայի արտադրությունը, սև մետաղաձուլությունը, քիմիական ու թեթև արդյունաբերությունը, մեքենաշինությունը:

Հարավ-Արևելյան Ասիա

 Քարտեզի վրա նշել Հարավարևելյան Ասիայի երկրները ու դրնաց ափերը ողողող ջրային ավազանները:

  1. Որոնք են Հարավարևելյան Ասիայի երկրների զարգացման նախադրյալները:

Հարավարևելյան ասիայի երկրները շատ զարգացած են և ունեն բազմաթիվ զարգացած տնտեսական ճյուղեր և եյ այնտեղ կզարգացնեի մեքենաշինությունը։

  1. Ինչ դեր ունի Հարավարևելյան Ասիան համաշխարհային տնտեսության մեջ: 

Այն աշխարհի առաջատար է բրինձի և կաուչուկի մատկարարմամբ, իսկ Սինգապուրը շատ զարգացած երկիր՝նա ունի ասիական մտածելակերպ, սակայն քանի որ զարգացած է կարում է հաղորդակցվել աշխարհի հետ։

Կենտրոնական Ասիա

1. Քարտեզի վրա նշել Կենտրոնական Ասիայի երկրները ու դրնաց ափերը ողողող ջրային ավազանները:

2. Որո՞նք են Կենտրոնկան Ասիայի երկրների զարգացման նախադրյալները:

Կենտրոնական Ասիան հարուստ է տարբեր հանքային ռեսուրսներով՝ նավթով, քարածխով, բնական գազով, երկաթով, մագանով, պղձնով, ոսկով, կապարով, ցինկով: Երկրենրի ափերը ողովում է միայն Կասծից ծովը, որը պարունակում է տարբեր աղերի ու ծծբի պաշարներ: Զարգացած է սև և գունավոր մետաղաձուլությունը: Ուզբեկստանում տարեկան ձուլվում է 80 տ ոսկի: Կենտրոնական Ասիայի գյուղատնտեսության զարգացած ճյուղը բուսաբուծությունն է:
3. Ի՞նչ դեր ունի Կենտրոնական Ասիան համաշխարհային տնտեսության մեջ:

Կենտրոնական Ասիան աշխահի նավթի և բնական գազի արդյունահանման նշանավոր շրջանն է: Հիմա տարեկան արդյունահանվում է 65 մլն տ նավթ, բայց կան այդ թիվը ավելացնելու հնարավորություններ: Ղազախստանի նավթի մի մասը արտահանվում է Չինաստան, որն աշխարհի ամենաշատ նավթ ներկրող երկիրն է: Բնական գազ արտահանում են Թուրքմենստանն ու Ուզբեկստանը: Ղազախստանը արտահանում է շատ ցորեն:

Թուրք-իրանական հարաբերություններ

Աշխարհագրական դիրքերի համեմատություն

Իրանի Իսլամական Հանրապետությունն ու Թուրքիայի Հանրապետությունը գտնվում են հարավ-արևմտյան Ասիայում, սակայն Թուրքիայի մի մասը գտնվում է Եվրոպայում: Իրանի տարածքը կազմում 1․648․195 կմ² է, իսկ Թուրքիայինը՝ 783.562 կմ²: Երկու երկրների տարածքների մակերևույթը լեռնային է: Թուրքիայից սկիզբ են առնում տարածաշրջանի խոշոր գետերը՝ Եփրատը, Տիբրիսը, Կուրն ու Արաքսը, իսկ Իրանում համարյա չկան գետեր: Իրանում շատ են չոր տափաստաններն ու անապատները:

Աշխարհագրական դիրքերի համեմատություն
Այս նյութը վերցված է Լիլիթ Ղազարյանի բլոգից:
Թուրքիայում կան ածխի պաշարներ, սև ու գունավոր մետաղների հանքեր, քիմիական հումքի հանույթ, իսկ Իրանում՝ օգտակար հանածոներ՝ նավթ, բնական գազ, մետաղներ, շինանյութեր և հնքային աղեր:

Թուրքիայում զարգացած է արդյունաբերությունը: Սակայն եկամտի գերակշռող մասը գյուղատնտեսությունն է, որը բավարարում է հիիմնական պահանջներին: Իրանի տնտեսությունը ունի բազմաթիվ ճյուղեր: Երկրին բնորոշ են հին ու նոր ճյուղերի զուգորդումն ու նորագույն ճյուղերի առաջընթացը: Իրանում տնտեսության առաջատար ճյուղը արդյունաբերությունն է:
Այս նյութը վերցված է Լիլիթ Ղազարյանի բլոգից:
Երկրների հարաբերությունները

Իրանը և Թուրքիան միմյանց համար կարևոր առևտրային գործընկերներ են: Երբեմն լինում են նրանց միջև հարաբերությունների լարումներ:

Վրաստան

Բնութագրեք Վրաստանի աշխարհագրական դիրքը:

Վրաստանը գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ կովկաս լեռնային համակարգի աևմտյան և կենտրոնական հատվածներում:Այն ունի սահմաններ՝ Հայաստանի հետ,Ադրբեջանի,Թուրքիայի և Ռուսաստանի հետ :Նաև ունի մուտք դեպի Սև ծով :

Ի՞նչ դեր ունի Վրաստանը հվ-արվ Ասիայում:
Վրաստանը տարածաշրջանում բավական ակտիվ դերակատարում ունեցող երկիր է։ Նա փորձում է մի կողմից զարգացնել իր հարաբերությունները իր հարևանների հետ, իսկ մյուս կողմից, արդյունավետորեն առաջ մղել իր շահերը տարածաշրջանում

Որո՞նք են Վաստանի զարգացման նախադրյալները:

Վրաստանը գտնվում է զարգացմն միջին շրջանում:Գլխավոր նախադրյալներից են ՝ տուրիզմը,ռեսուրսների բազմությունը,կլիման,գյուղատնտեսությունը :

Գնահատեք հայ-վրացական հարաբերությունները, ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ՀՀ-ի համար, ի՞նչ ուղղությամբ պետք է զարգանան այդ հարաբերությունները:

Հայ-վրացական հարաբերությունները այդքան էլ ջերմ չեն :Նախկինում մենք լավ հարաբերությունների մեջ եինք Վրաստանի հետ, բայց պատերազմի ընդացքում նրանք ակտիվ պաշտպանում էին մեր հակառակորդներին, և այդ իսկ պատճառով պատերազմի ընդացքում մեր հարաբերությունները շատ վատացան։

Իրանի Իսլամական Հանրապետություն

1. Քարտեզի վրա նշել Իրանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

2. Բնութագրեք Իրանյի աշխարհագրական դիրքը:

Իրանի տարածքը ընթարձակ է՝ 1,648,195 կմ²: Իրանը Կասպից ծովից ձգվում է մինչև Պարսից ու Օմանի ծոցերը: Տարածքի մակերևույթը լեռնային է: Երկիրը գտնվում է Ալպ-Հիմալայական գեոսինկլինային մարզում և ալպյան երիտասարդ լեռնային գոտու սահմաններում: Այդ պատճառով այստեղ շատ են երկրաշարժերը:

3. Ի՞նչ դեր ունի Իրանը հվ-արմ Ասիայում:

Իրանը գտնվումն է տարբեր երկրների օդային և ցամաքային ճանապարհների խաչմերուկին: Կարևոր ուղիները հատվում են Թեհրանում:

4. Որո՞նք են Իրանի զարգացման նախադրյալները:

Իրանը հարուստ է օգտակար հանածոներով՝ նավթով, բնական գազով, մետաղներով, շինանյութերով և հնքային աղերով: Իրանի տնտեսությունը ունի բազմազան ճյուղեր: Դրան բնորոշ են հին ու նոր ճյուղերի զուգորդումն ու նորագույ ճյուղերի առաջընթացը:

Թուրքիա

1. Քարտեզի վրա նշել Թուրքիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

2. Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը:

Երկիրը համարվում է հարավ-արևմտյան Ասիայի կազմում, սակայն իր մի մասը գտնվում է Եվրոպայում: Երկում շատ են լեռներն ու սարահարթերը: Կլիման մերձարևադարձային է, բայց բազմազան: Այդտեղից են սկիզբ առնում տարածաշրջանի խոշոր գետերը՝ Եփրատը, Տիբրիսը, Կուրն ու Արաքսը: Երկրով են անցնում տարբեր երկրների կարևոր օդային ուղղիները:

3. Ի՞նչ դեր ունի Թուրքիան հվ-արմ Ասիայում:

Թուրքիան ոչ շատ լավ հարաբերությունների մեջ է հարավ-արևմտյան Ասիայի այլ երկրների հետ: Տարածաշրջանի շատ պատերազմներ վարվել են Թուրքիայի դեմ կամ դրա աջակցությամբ:

4. Որո՞նք են Թուրքիայի զարգացման նախադրյալները:

Երկրում կան ածխի պաշարներ, սև ու գունավոր մետաղների հանքեր, քիմիական հումքի հանույթ: Բավականին զարգացած է արդյունաբերությունը՝ և՛ ավանդական, և ժամանականից ճյուղերը: Սակայն եկամտի գերակշռող մասը գյուղատնտեսությունն է: Այն բազմաճյուղ է և մթերքներով բավարարում է հիիմնական պահանջներին: Նաև այնտեղ կան զբոսաշրջությունը զարգացնելու հնարավորություններ:

Հարավ-արևմտյան Ասիա

1. Ուրվագծային քարտեզի վրա նշել Հարավ-արևմտյան Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:

46110174_283621265593627_6581576651388223488_n

2. Ինչպիսի՞ն է հարավ-արևմտյան Ասիայի աշխարհագրական դիրքը:

Հարավ-արևմտյան Ասիայի աշխարհագրական դիրքը բարենպաստ է: Երկրների ափերը ողողում են Միջերկրական, Սև, Կասպից, Արաբական ու Կարմիր ծովերը: Տարածաշրջանում են գտնվում Հայկական լեռնաշխարհը, Իրանական բարձրավանդակը, Միջագետքի դաշտավայրը, Արաբական և փոքրասիական թերակղզիները: Տարածաշրջանը հարուստ է բնական ռեսուրսներով:

3. Որո՞նք են հարավ-արևմտյան Ասիայի տնտեսական զարգացման խոչընդոտներն ու խթանիչները:

Հարավ-արևմտյան Ասիայի երկրները տարբեր են: Դրանք տարբերվում են պետական կարգով, կառավարման ձևով, տնտեսական զարգացման մակարդակով և այլն: Որոշ երկրներ պարբերաբար պատերազմում են: Նաև քանի որ հարավ-արևմտյան Ասիա ունի բարենպաստ աշխարհագրական դիրք և հարուստ է տարբեր բնական ռեսուրսներով, այնտեղ սուր ձևով բախվում են աշխարհի խոշորագույն պետությունների շահերը:

4. Ինչո՞վ է պայմանավորված հարավ-արևմտյան Ասիայի մի շարք երկրներում տղամարդկանց մեծ թիվը:

Տղամարդկանց մեծ թիվը պայմանավորված է երկրների ազգային ու կրոնական սովորույթներով և սոցիալ տնտեսական պայմաններով։

Չինաստան

1. Քարտեզի վրա նշել Չինաստանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

2. Բնութագրեք Չինաստանի աշխարհագրական դիրքը:

Չինաստանը շատ հեռու է եվրոպական երկրներից, ցամաքով դժվար անցանելի լեռներով ու անապատներով անջատված է Հնդկաստանից և Կենտրոնական Ասիայի երկրներից։ Ծովային դիրքը բավականին լավն է և նպաստավոր։

3. Ի՞նչ դեր ունի Չինաստանը հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում։

Չինաստանի բնակչության թիվը և դրա աճի տեմպը մեծ ազդեցություն ունեն աշխարհի տնտեսական և սոցիալական զարգացման ընթացքի վրա։

4. Որո՞նք են Չինաստանի զարգացման նախադրյալները:

Չինաստանի տնտեսական զարգացումը սկսեց  1949 թվականից՝ երկրի սոցիալական հեղափոխությունից հետո։ Չինաստանի զարգացման նախադրյալներից է այն, որ երկիրը հարուստ է օգտակար հանածոներով և գետերի ջրաէներգիական պաշարներով։ Չինաստանով են հոսում ջրառատ գետեր։

5. Որո՞նք են Չինաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:

Տնտեսության առաջատար ճյուղը արդյունաբերությունն է։ Արդյունաբերույթան հիմքը վառելիքաէներգետիկական արդյունաբերությունն է։ Արագ են զարգանում սև և գունավոր մետաղաձուլությունը, քիմիական արդյունաբերությունը, մեքենաշինությունը և այլ ճյուղերը

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы