Բառակապակցություն և նախադասություն․ Գիտելիքների ստուգում

1. Փորձի՛ր տրված նախադասությունները լրացնել:

Սիրուն երազերեխայի ձայնաշնան քամի բառակապակցությունները, ըստ գերադաս անդամի խոսքիմասային պատկանելության, գոյականական են, ըստ կազմության՝ պարզ, ըստ բաղադրիչների կապակցելիության սերտության աստիճանի՝ ազատ: Ահա նմանատիպ ևս մի քանի բառակապակցություն՝ բարակ գիրք, արագավազ հովազ, հարուստ մարդ, մեծ սեղան:

Նախադասությունները, ըստ հաղորդակցման նպատակի, լինում են պատմողական, հարցական, հրամայական և բազականչական: Հիմա կներկայացնեմ երկուական օրինակ յուրաքանչյուր տեսակից.

Պատմողական – Նա երեկ չէր եկել տուն։ Առյուծը կենդանիների թագավորն է։
Հարցական – Այսօր դո՞ւ ես դասը պատմելու։ Վաղը ե՞րբ է ավարտվելու հանդիպումը։
Հրամայական – Գնա՛, դուռը փակի՛ր։ Տարածքը չաղտոտե՛լ։
Բացականչական – Այսօր ինչքա՜ն քիչ մարդ է եկել։ Ես շա՜տ ուրախ եմ, որ քեզ տեսա։

Նախադասությունները, ըստ կազմության, լինում են պարզ և բարդ: Այս երկու տեսակների տարբերությունն այն է, որ պարզ նախադասությունները ունեն մեկ ստորոգյալ, իսկ բարդերը՝ մեկից ավել: Տեսակներից յուրաքանչյուրն ունի իր ենթատեսակները:

Պարզ նախադասությունները լինում են համառոտ և ընդարձակ: Ահա մի քանի օրինակ յուրաքանչյուր տեսակից.
Համառոտ – Մեքենան կանգնեց։
Ընդարձակ – Թափը հավաքած մեքենան կանգնեց ժայռի ծայրում։

Բարդ նախադասությունները լինում են համադասական և ստորադասական: Ահա մի քանի օրինակ յուրաքանչյուր տեսակից.
Համադասական – Արևը թաքնվեց, դուրս եկավ լուսինը։
Ստորադասական
 – Ես նստեցի մի գնացք, որով տուն էին գնում շատ տուժվածներ։

Համադաս նախադասություններն ու նախադասության համադաս անդամները կարող են կապակցվել համադասական շաղկապներով: Օրինակ՝ Ես նրան շատ եմ հարգում, իսկ նա ինձ ատում է:

Երկրորդական նախադասությունները գլխավորի հետ կապվում են ստորադասական շաղկապներով կամ հարաբերական դերանուններով: Օրինակ՝ Դու սիրեցիր նրան այնպես, ինչպես չէր սիրել ոչ ոք:

2. Կետադրի՛ր տեքստը՝ ուղղելով նաև ուղղագրական սխալները:

Հովանեսի սիրելի առարկաններից են մաթեմատիկա, անգլերեն, ֆիզիկա: Քույրնել է սիրում սովորել ակընհայտորեն հետաքրքրվաց է օտար լեզուներով: Նրանք աննդատ մրցումեն ամեն արքաի մասին իրենց սովորածով որպեզի ցույց տան իրենց գիտելիքները ծնողներին: Հովանեսի գայլերի մասին կարթացաց գրքերը տատիկն էր գնել և հասել եին դրանք թոռնիկին հարեվանուհու միչոցով: Տատիկի համար սիրելի էր փաստը որ թոռնիկները ոչ թէ զբաղվում են անոքուտ խաղերով այլ լուրջ ուսումնասիրություներ են անում տարբեր բնագավառներից: Հետաքրքիր է այն որ ծնողների համար արթեն անհանգստության լուրջ առիթ է դա: Հայրիկի ուսուցիչներին ուղղված նամակներում կարևոր էր այդ հարցը: Երբ այլ ծնողնների երազանքը զավակների սերն էր կրթության հանդեպ Հովանեսի ու քրոչ դեպքում ամեն ինչ հակառակն էր անհանգստացնում էր նրանց սովորելը:

Հովհաննեսի սիրելի առարկաներից են՝ մաթեմատիկա, անգլերեն, ֆիզիկա: Քույրն էլ է սիրում սովորել, ակնհայտորեն հետաքրքրված է օտար լեզուներով: Նրանք անընդհատ մրցում են ամեն արքայի մասին իրենց սովորածով, որպեսզի ցույց տան իրենց գիտելիքները ծնողներին: Հովհաննեսի՝ գայլերի մասին կարդացած գրքերը տատիկն էր գնել, և հասել էին դրանք թոռնիկին հարևանուհու միջոցով: Տատիկի համար սիրելի էր փաստը, որ թոռնիկները ոչ թե զբաղվում են անօգուտ խաղերով, այլ լուրջ ուսումնասիրություններ են անում տարբեր բնագավառներից: Հետաքրքիր է այն, որ ծնողների համար արդեն անհանգստության լուրջ առիթ է դա: Հայրիկի՝ ուսուցիչներին ուղղված նամակներում կարևոր էր այդ հարցը: Երբ այլ ծնողնների երազանքը զավակների սերն էր կրթության հանդեպ, Հովհաննեսի ու քրոջ դեպքում ամեն ինչ հակառակն էր՝ անհանգստացնում էր նրանց սովորելը:

3. Մգեցնում ենք տեքստի բոլոր ենթակաները, շեղատառ ենք դարձնում բաղադրյալ ստորոգյալների ստորոգելիները:

Հովհաննեսի սիրելի առարկաներից են՝ մաթեմատիկաանգլերենֆիզիկաՔույրն էլ է սիրում սովորել, ակնհայտորեն հետաքրքրված է օտար լեզուներով: Նրանք անընդհատ մրցում են ամեն արքայի մասին իրենց սովորածով, որպեսզի ցույց տան իրենց գիտելիքները ծնողներին: Հովհաննեսի՝ գայլերի մասին կարդացած գրքերը տատիկն էր գնել, և հասել էին դրանք թոռնիկին հարևանուհու միջոցով: Տատիկի համար սիրելի էր փաստը, որ թոռնիկները ոչ թե զբաղվում են անօգուտ խաղերով, այլ լուրջ ուսումնասիրություններ են անում տարբեր բնագավառներից: Հետաքրքիր է այն, որ ծնողների համար արդեն անհանգստության լուրջ առիթ է դա: Հայրիկի՝ ուսուցիչներին ուղղված նամակներում կարևոր էր այդ հարցը: Երբ այլ ծնողնների երազանքը զավակների սերն էր կրթության հանդեպ, Հովհաննեսի ու քրոջ դեպքում ամեն ինչ հակառակն էր՝ անհանգստացնում էր նրանց սովորելը:

4. Կազմում ենք բառակապակցություններ, որոնք կլինեն.

պարզ, կայուն՝ վերաիմաստավորված, բայական
բախտի անիվը շրջել

բարդ, կայուն՝ ոչ վերաիմաստավորված, գոյականական
Արաբական Միացյալ Էմիրություններ

պարզ, ազատ, թվականական
համարյա հինգ

բարդ, ազատ, ածականական
այս աշխարհի ամենագեղեցիկ

5. Կազմում ենք նախադասություններ, որոնք կլինեն.

Պատմողական, պարզ, ընդարձակ, գոյական ստորոգելիով
Նրա հայրը շատ լավ հրշեջ է։

Հարցական, պարզ, համառոտ, դերանուն ստորոգելիով
Ասածդ սա՞ է։

Հրամայական, պարզ, ընդարձակ, սահմանական եղանակի պարզ ստորոգյալով
Դու երգելո՛ւ ես այս համերգին։

Պատմողական, բարդ, ստորադասական, առնվազն մեկ դերանուն-ենթակայով
Ես նստեցի աթոռի վրա, որը կոտրվեց։

Պատմողական բարդ, համադասական, առնվազն մեկ գոյական-ենթակայով
Այս բժիշկը շատ լավ մարդ է, բայց նրա որդին այդպիսին չէ։

Պատմողական, պարզ, ընդարձակ, դերբայ-ենթակայով և դերբայ-ստորոգելիով
Քեզ սա մեկ անգամ պատմելը նրան նույնը երեք անգամ բացատրելն է։

Նախադասությունների կետադրություն

Կետադրում ենք նախադասությունները, որոշում տեսակները, գլխավոր անդամները։

1. Նրա սիրելի գույներն են՝ կարմիր, դեղին, կանաչ։ (պարզ, պատմողական)
2. Լևոնի՝ լավ մասնագետ լինելը բոլորը գիտեին։ (բարդ, պատմողական)
3. Գրողի՝ հայրենի տուն վերադառնալը փոխեց ամեն ինչ… (բարդ, պատմողական)
4. Բարեկամիս՝ Լևոնի՝ ճամփորդության գնալն անսպասելի էր։ (բարդ, պատմողական)
5. Փոքրիկի՝ հավաքած ցախն այրելը փրկեց բոլորին։ (բարդ, պատմողական)
6. Սուրհանդակի գլուխ տալը տպավորեց իշխանին։ (պարզ, պատմողական)
7. … Հավաքեցինք իրերն ու գնացինք՝ հայրիկի՝ փայտից շինած տնակը վերջին անգամ տեսնելու։ (բարդ, պատմողական)
8. Քո ասած «Ինձ համար միևնույն է» խոսքն ինձ հիասթափեցրեց, որոշեցի հեռանալ։ (բարդ, պատմողական)
9. Նախագծին մասնակցել են՝ (պարզ, պատմողական)
Դ. Սարգսյանը
Վ. Սերոբյանը
Ն. Խաչատրյանը

Ենթակայի և ստորոգյալի համաձայնություն

Գրել պարզ նախադասություն․․․

որտեղ ենթական ու ստորոգյալը կունենան շրջուն շարադասություն։
Միայն ուսուցիչը չէր եկել։
Չէր եկել միայն ուսուցիչը։

որի ստորոգյալը կլինի բաղադրյալ ու կունենա ածականական ստորոգելի։
Այս գիրքը ամենահետաքրքիրն է։

որի ենթական կլինի փոխանուն թվական։
Ինը կենտ թիվ է։

որը կունենա բազմակի ենթականեր։
Իմ գլխարկն ու ձեռնոցները կորել են։

որի ենթական ու ստորգելին կլինեն դերբայներ։
Քեզ հետ խոսելը նրա հետ ծիծաղելն է։

Գորտերը

Այս պատմվածքում ներկայացված է մի լճակ, որտեղ շատ գորտեր կան։ Դրանցից մեկը ասում է, որ աշխարհը ստեղծված է իրենց՝ գորտերի համար։ Նա բերում է օրինակներ և բոլորը համաձայնվում են նրա հետ։ Հանկարծ օձ է գալիս և կուլ տալիս գորտին։ Մնացած գորտերը աղմուկ են բարձրացնում և սկսում բարձր կըռկըռալ։ Ապա սկսում են մտածել, որ եթե աշխարհը ստեղծված է նրանց համար, ապա օձն էլ պետք է համապատասխանի «օրենքին»։ Մտածում, մտածում են և կարողանում են կապել օձին այս «օրենքին»։

Որոշները կարող են մտածել, որ գորտերը շատ ինքնահավան և մեծամիտ են, բայց նրանք ուղղակի չեն տեսել այլ կյանք և չեն պատկերացնում այլ բաներ։ Գրոտերը ուշադիր լսում էին խոսող գորտին և համաձայնվում նրա ասածների հետ, քանի որ նրանց դուր էր գալիս, որ իր ցեղի մասին լավ բաներ են ասում։ Նրանց հետաքրքիր էր, թե վերջում ինչ կասի խոսող գորտը։ Բայց հայտնվեց օձը, որը կուլ տվեց գորտին, և նա չհասցրեց ավարտել։

Ամբողջ լճակը լիքն էր գորտերով, բայց ինչո՞ւ օձը կուլ տվեց հենց խոսող գորտին։ Հնարավոր է, որ հեղինակը դրանով ուզում էր ցույց տալ, որ գորտը սխալ էր անում, բայց ինձ թվում է կա ավելի լավ պատասխան այդ հարցին։

Վրջում մի տարեց գորտ բացատրեց, որ օձերնել գոյություն ունեն միայն գորտերի համար։ Նա ասաց, որ օձերը նրա համար են, որ գորտերը չբազմանան և լճակում տեղ մնա։ Դա սխալ է։ Իհարկե լավատես լինելը վատ չէ, բայց ամեն ինչ ունի իր չափն ու սահմանը։

Ռուսական կայսրության առաջացում

1682 թվականին Ռուսաստանի ցար դարձավ Պետրոս I-ի։ Իր գործունեության ընթացքում նա հասկացավ, որ Ռուսաստանին պետք է ելք դեպի ծով։ Հարմար ծով էր հանդիսանում Սև ծովը, բայց դրան հասնելու համար պետք էր գրավել Օսմանյան կայսրության մի մասը։

1697 թվականին Պետրոս I-ը շրջեց տարբեր Եվրոպական երկրներով, որ դաշնակիցներ գտնի Օսմանյան կայսրության դեմ պատերազմելու համար։ Բայց Եվրոպական երկրները այդ ժամանակ հետաքրքրված չէին Օսմանյան կայսրությամբ։ Նրանք ավելի շատ հետաքրքրված էին Շվեդիայով, որը XIII դարի սկզբում շատ էր հզորացել և դարձել աշխարհի ամենահզոր նավահանգիստներից մեկը։

Պետրոս I-ը որոշեց պատերազմել Շվեդիայի հետ, դրանում նրան օգնեցին մի քանի երկրներ։ Այդպես սկսվեց Շվեդիայի և Ռուսաստանի միջև Հյուսիսային պատերազմը։ Երբ այն ավարտվեց և Շվեդիան պարտություն կրեց, Պետրոս I-ը հռչակվեց Ռուսաստանի կայսը։ Այդպես 1721 թվականի հոկտեմբերի 22-ին առաջացավ Ռուսաստանի կայսրությունը։

Թրաֆիքինգ

Հիմա բավականին տարածված երևույթ է թրաֆիքինգը։ Թրաֆիքինգը մարդկանց հետ ստրկական վերաբերմունքն ու խաբեության միջոցով աշխատեցնելն է։ Այդ երևույթը արվում է մի քանի փուլով։ Ահա թե ինչպես է դա լինում։

Պատկերացնենք, որ մի մարդու համար պետք են աշխատողներ, որոնք մի գործ կանեն և իր համար գումար կվաստակեն։ Այդ մարդը իմանում է, օրինակ, քո մասին։ Նա ծանոթանում է քեզ հետ, փորձում մտերմանալ և վստահությունդ շահել։ Երբ դա ստացվի, նա սկսելու է հարցեր տալ քեզ։ Օրինակ՝ «Ի՞նչ է պատահել» «Ինչո՞ւ ես այսօր տխուր», «Կարո՞ղ եմ քեզ ինչ-որ բանով օգնել» և այլն։

Եվ դու արդեն վստահված մարդուն պատմում ես քո խնդրի մասին։ Օրինակ, որ քո մայրը հիվանդ է, իսկ բուժման համար գումար է հարկավոր։ Այդ մարդը առաջարկում է քեզ աշխատանք՝ ասելով, օրինակ, որ իր քեռին Ռուսաստանում բիզնես ունի և կընդունի քեզ աշխատանքի։ Դու համաձայնվում ես, քանի որ քեզ գումար շատ է պետք։

Մի քանի օր հետո այդ մարդը ասում է, որ ամեն ինչ կկազմակերպի, բայց քեզ Ռուսաստան ուղարելու համար պետք է անձնագիրդ։ Դու տալիս ես այն։ Իսկ հետո պարզվում է, որ իր առաջարկած աշխատանքը քեռու բիզնեսը չէր, որտեղ պետք էր զբաղվել, օրինակ, ծրագրավորմամբ, այլ պետք է մուրացկանություն անել և գումարը տալ այն մարդուն։

Դու այլևս չես ուզում այդպիսի աշխատանք, բայց այդ մարդը սկսում է քեզ շանտաժի ենթարկել՝ ասելով, որ մորդ բուժումը ոչ թե կարագացնի, այլ կդանդաղացնի կամ մի ուրիշ վատ բան կանի։ Դու չես էլ կարողանա դիմել ոստիկանության, քանի որ քո անձնագիրը այդ մարդու մոտ է։ Այսպես դու դառնում ես թրաֆիքինգի զոհ։

Որ այդպես չլինի, պետք է խնդիրներդ ու զգացմունքներդ քեզ մեջ պահես և չպատմես ուրիշներին։ Իսկ եթե նույնիսկ պատմել ես, չպետք է անձնագիրդ տաս նրան, կամ համաձայնվես ամեն ինչին։

Թրաֆիքինգի զոհ են դարձել շատ մարդիկ։ Ահա մի դեպք դրա մասին․

Մի կին շրջում էր քաղաքով գրկի քնած երեխայի հետ և մուրացկանություն անում։ Մի թաղամասում մարդիկ նկատեցին, որ երեխան մի քանի ժամ քնած է և չի պատրաստվում արթնանալ։ Նրանք ոստիկանություն զանգեցին և բացատրեցին իրենց մտավախությունները։ Ոստիկանությունը եկավ և տարավ կնոջն ու երեխային։ Ուսումնասիրելով երեխային, պարզեցին, որ նրա օրգանիզմում մեծ քանակությամբ քնաբեր կար։ Մայրը քնաբեր էր տվել երեխային, որ նա չխանգարի իր գործին։ Որոշ մարդիկ մտածեցին, որ մայրը իր երեխայի հետ այդպիսի բան չէր անի, և ամենայն հավանականությամբ կինը դարձել էր թրաֆիքինգի զոհ։

Ճապոնիա

1. Քարտեզի վրա նշել Ճապոնիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

2. Բնութագրեք Ճապոնիայի աշխարհագրական դիրքը:

Ճապոնիան ծովային պետություն է։ Այն ամբողջությամբ շրջապատված է ջրով։ Ճապոնիայի տարածքում կան շատ լեռներ և հրաբուծներ: Ճապոնիան գտնվում է երկրաշարժային ամենաակտիվ գոտում։

3. Ի՞նչ դեր ունի Ճապոնիան հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում:

4. Որո՞նք են Ճապոնիայի զարգացման նախադրյալները:

5. Որո՞նք են Ճապոնիայի տնտեսության առաջատար ճյուղերը:

Ճապոնիայի տնտեսության առաջատար ճյուղը արդյունաբերությունն է։ Նաև զարգացած է էներգիական արդյունաբերությունը։

Արևելյան Ասիա

1. Ի՞նչ առանձնահատկություններ ունի Արևելյան Ասիա տարածաշրջանը:

Արևելյան Ասիան Ասիայի ամենաընդարձակ տարածաշրջանն է։ Արևելյան Ասիայի տարածքը կազմում է 12 մլն կմ², դա Ասիայի տարածքի մոտավորապես 1/4 մասն է։ Արևելյան Ասիայում կան շատ լեռներ և սարահարթներ։ Տարածաշրջանի արևելյան մասում մակերևույթը հարթավայրային է։ Տարածաշրջանը հարուստ է քարածխի, երկաթի, անագի, նավթի, ցինկի, ալյումինի, ուրանի և մանգանի պաշարներով, որոնց մեծ մասը գտնվում է Չինաստանում։

2. Ի՞նչ դեր ունի Արևելյան Ասիան համաշխարհային տնտեսությունում:

3. Որո՞նք են Արևելյան Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը:

Արևելյան Ասիայում կան լավ պայմաններ և ռեսուրսներ արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման համար։ Կորեայի Հանրապետությունը, Թայվանը և Հոնկոնգը ավելի արագ են զարգացել։ Դրանք ունեն արդյունաբերական զարգացման բարձր մակարդակ, այդ պատճառով իրենց անվանում են «նոր արդյունաբերական երկրներ»։

4. Քարտեզի վրա նշել Արևելյան Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:

Արևելյան Ասիա

Լսողական վերլուծիչ

Լսողության շնորհիվ մենք ընկալում ենք տարբեր ձայներ, շփվում ենք, տեղեկություն ստանում և այլն։

Լսողական վերլուծիչի կառուցվածքը

Լսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը ականջներն են: Դրանք կազմված են երեք հիմնական բաժիններից՝ արտաքին ականջ, միջին ականջ և ներքին ականջ:

Արտաքին ականջը կազմված է ականջախեցուց և լսողության արտաքին անցուղուց: Ականջախեցին ականջի այն մասն է, որը մենք տեսնում ենք։ Դրան միացված է լսողության արտաքին անցուղին, որը ունի 3 սմ երկարություն։ Լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով։ Այն բաժանում է արտաքին և միջին ականջները։

Միջին ականջը իրենից ներկայացնում է օդով լցված փոքրիկ խոռոչ։ Դրա մեջ լսողական երեք հոդավորված ոսկրիկներ են՝ մուրճիկ, սալիկ և ասպանդակ: Միջին ականջի խոռոչը շարունակում է լսողական փողը։ Դրանով անցնող օդը ճնշումը հավասարակշռում է թմբկաթաղանթի երկու կողմերում: Միջին և ներքին ականջները բաժանում է ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթը:

Ներքին ականջը գտնվում է քունքոսկրի խորքում։ Այն հեղուկով լցված խոռոչների և գալարուն խողովակների համակարգ է։ Ներքին ականջը բաղկացած է անդաստակից, խխունջից և 2 պարկիկներով 3 կիսաշրջանաձև խողովակներից։ Խխունջը 2,5 պտույտով հեղուկով լցված ոսկրային խողովակ է, որը երկայնակի միջնորմով բաժանված է երկու հարկերի: Խխունջում տեղակայված են լսողական ընկալիչներ՝ մազանման էպիթելային բջիջներ։

Լսողական վերլուծիչի աշխատանքը

Ձայնային ալիքները հասնում են արտաքին ականջին, անցնում լսողական անցուղով և առաջացնում թմբկաթաղանթի տատանումներ։ Դրանց հաճախականությունը կախված է ձայնի ուժգնությունից։ Տատանումները փոխանցվում են միջին ականջ։ Այնտեղ լսողական ոսկրիկները 20 անգամ ուժեղացնում են տատանումները։ Հետո դրանք հաղորդվում են ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին։ Դրա տատանումները փոխանցվում են խխունջը լցնող հեղուկին, որը սկսում է նույն հաճախությամբ տատանվել։ Դրանից տատանվում են են նաև մազանման բջիջները։ Վերջինների տատանումները գրգռում են նյարդային վերջույթները, և նյարդային գրգիռը լսողական նյարդով հասնում է մեծ կիսագնդերի կեղևի քունքային բաժին։ Այնտեղ կատարվում է ձայնի բնույթի, ուժի, բարձրության վերջնական զանազանումը:

Ֆիլմ H2O

Կենսաբանության դասին ես դիտել եմ H2O ֆիլմը «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի կայքից։ H2O ֆիլմում ներկայացված է բնապահպանական խնդիր։ Ֆիլմում կա մի անտառ, որտեղ անցնում են կռիվներ և պատերազմներ։ Դրանց հետևանքով անտառում հրդեհներ են բռնկվում, որոնք հանգցնում են անձրևները։ Տարբեր բույսեր ու կենդանիներ խաղաղ բնակվում են այդ անտառում։

Բայց մի օր մարդիկ որոշում են քաղաք կառուցել, իսկ անտառը շատ լավ տարբերակ է հանդիսանում դրա համար։ Մարդիկ հատում են մեծ քանակությամբ ծառեր, ապա հանում կոճղերն, հարթեցնում հողն ու տներ կառուցում։ Ժամանակի ընթացքում տները վերածվում են տաճարների, ապա շենքերի։ Կառուցվում են ճանապարհներ և այլն։

Հանկարծ սկսում է անձրև գալ, բայց այն շատ ուժեղ է լինում։ Այնքան ուժեղ, որ ամբողջ քաղաքը ջրով է լցնում։ Մարդիկ փորձում են լողալ, բայց անօգուտ։

H2O ֆիլմում ցույց էր տրված բնության «հիշաչարությունը»։ Պետք չէ բնությունը ոչնչացնել, ինչպես անում են շատերը։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы