Չինական Նոր Տարի․ հետազոտական աշխատանք․ ուսումնական ձմեռ。春节。

Ես որոշեցի կատարել հետազոտական աշխատանք Չինական Նոր Տարվա մասին, քանի որ համարում եմ, որ Նոր Տարին ամենագեղեցիկ տարբերակով նշվում է հենց այս երկրում։

աղբյուրներ 1 2 3

Նիեն հրեշի մասին

Չինարենում տարի բառի հիերոգլիֆը դա Նիեն-年 հիերոգլիֆն է։ Ըստ լեգենդի, շատ տարիներ առաջ գոյություն ուներ Նիեն անունով մի հրեշ, ով սովածանում էր 12 ամիսը 1 անգամ։

Այդ ժամանակ նա գալիս էր Չինաստան և հարցակվում մարդկանց վրա։ Այդ պատճառով էլ նրանք տարին կոչեցին նրա անունով։

Չինացիները հասկացան, թե ինչպես կարող են վախեցնել այդ հրեշին։ Նրանք հասկացան, որ հրեշը վախենում է կարմիր գույնից, կրակից և երաժշտությունից։ Նրանք 12 ամիսը մեկ հագնում էին կարմիր հագուստներ, այրում էին բամբուկ, երգում էին և պարում։ Այդպես, Նիենը վախենում էր և հեռանում Չինաստանից։ Այս ավանդույթները պահպանվել են մինչ օրս։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы