Թե ինչպես եղևնին դարձավ տոնածառ․ ուսումնական ձմեռ

աղբյուր

Այս պատմվածքը բարության և անկեղծության մասին։ Ինձ իրոք շատ դուր եկավ այն։ Այն այնպիսի ջերմություն է կրում իր մեջ։ Նոր Տարին իրոք հրաշքներով լի տեն է։ Չնայած նրան, որ Ձմեռ Պապ իրականում գոյություն չունի, բայց նա է այն հրաշքը, ով ջերմություն և կախարդական հմայք է նվիրում Նոր Տարվա տոնին։ Մենք բոլորս ամեն տարվա վերջ զարդարում ենք տոնածառը, իսկ այս ծառը որպես խորհրդանիշ ընտրվել է այն պատճառով, որ նա երբեք չի կորցնում իր տեսքը և նա մշտադալար կանաչ է։

Տոնական տրամադրությունը հայտնվում է այն բոլոր մարդկանց մոտ, ովքեր կզարդարեն տոնածառը։ Ինձ թվում է, որ Նոր Տարվա ամենահրաշալի և գեղեցիկ ավանդույթներից մեկը հենց դա է։

Ցանկանում եմ, որ բոլորիդ երջանկությունը լինի այնքան հավերժ, ինչպես տոնածառը կանաչ գույնը։ Ուրախ Նոր Տարի։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы