Սիրադեղյանական օրեր․ նախագիծ․ Սիրելու տարիք

աղբյուրը

Վերլուծություն՝

Այս բանաստեղծությունը կարդալից ինձ դուր եկավ, թե ինչքան նպատակասլաց ր տղան և ինչ վստահ իր որոշումների մեջ։ Նա ամեն կերպ պետք էր պոկել այդ մետաղը գետնից, պետք էր թարգել բանաստեղծություններ գրելը նրա աղջկա համար։ Նա ամեն ինչին պատրաստական էր։ Անգամ պատրաստակամ էր նրան, որ մենակ գնա կռիվ ամբողջ գյուղի դեմ։ Նա այնքան խիզախ էր, որ փոխարենը ունենար ընկերներ, ովքեր միշտ իր մեջքին կանգնած կլինեին, այլ հենց նա էր այն ընկերը, ով միշտ պատրաստ է կռվել հանուն իր ընկերների։

Սա իմ սիրելի հատվածն է՝

 Երկու ելք կար․ կամ պիտի ինքը երկաթին հլու՝ գետինը մտներ, կամ՝ երկաթը գետնից կտրեր։ Երրորդը չկար։ Թողնել գնալը բացառված էր։ Տղան ասում էր ինքն իրեն․ «Ես՝ չէ, երկաթն է ձեռս բռնել, մինչեւ գետնից չկտրվի՝ բաց չի թողնելու։ Պիտի կտրվի»։

Հենց այս հատվածում ես հպարտ էի տղայի համար, թե ինչ նպատակասլաց էր նա անգամ այսպիսի չնչին հարցում։ Շատերը, մի քանի փորձից հետո, կթողնեին այդ երկաթը և կմոռանաին նրա մասին, բայց տղան այնքան կամքով ուժեղ էր, որ նա 3րդ տարբերակի մասին անգամ չէր մտածում։ Կամ ինքը այդ երաթի կտորի հետ պետք է մտնի հոի մեջ, կամ նա իր գլխից վեր կբարձրացնի այն։

Նաև ինձ շատ դուր եկավ այն, թե ինչ զոհերի էր պատրաստ տղան հանուն իր աղջկա։ Նրա սերը այնքան ուժեղ էր, որ նա պատրատ էր զոհողությունների գնալ հանուն այդ աղջնակի։ Որպեսզի նրան մի վատ բան չասեն կամ չանեն։ Նա գուցե և կասկածում էր, բայց հաստատ կաներ ամեն ինչ, որ այդ աղջիկը միշտ իրեն լավ զգա։ Տղայի հոգին ջերմությամբ և կամքի ուժով էր լցվում, երբ հանկարծ նրա գլխի մեջ նորից նրա անունն էր հայտնվում։ Ես կարծում եմ, որ իսկական սերը պետք է լինի այսպիսին։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы