Սիրադեղյանական օրեր․ նախագիծ․ Միփոքր Սիրադեղյանի մասին

Վանո Սիրադեղյանը ՀՀ պետական, կուսակցական, հասարակական, գրական գործիչ է։ 1988 թվականից անդամակցում է նորաստեղծ Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցությանը։ Նույն թվականին անդամագրվել է «Ղարաբաղ կոմիտեին»՝ աստիճանաբար դառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի ակտիվ դերակատարներից։ Նույն թվականի դեկտեմբերին խորհրդային իրավապահ մարմինների կողմից կոմիտեի մի շարք անդամների հետ ձերբակալվում և բանտարկվում է մինչև 1989 թվականի մայիսը։ 1990-1991 թվականներին աշխատել է որպես ՀՀ անտառտնտեսության վարչության պետ, գրեթե միաժամանակ՝ 1990-1992 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության գերագույն խորհրդի պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։ 1991-1992 թվականներին աշխատել է որպես Հայաստանի Հանրապետության նախագահի ներքին քաղաքականության և սոցիալական հարցերի խորհրդական։ 1992-1997 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարար, 1997-1998 թվականներին՝ Երևանի քաղաքապետ, գրեթե միաժամանակ՝ 1997-1999 թվականներին, ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։ 1999 թվականիի մայիսի 30-ին կրկին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր արդեն թիվ 75 ընտրատարածքից։ Հանդիսացել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

1998 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից և Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց հետո սկսվեց իշխանությունից Տեր-Պետրոսյանի թիմի որոշ առանցքային անդամների հեռացման գործընթացը։ Այս համատեքստում թիրախում հայտնվեց նաև Վանո Սիրադեղյանը։ 1999 թվականի փետրվարի 19-ին նա որպես մեղադրյալ է ներգրավվում և նույն օրն էլ նրա նկատմամբ հայտարարվում է հետախուզում։ Նա հայտնաբերվում և ձերբակալվում է 1999 թվականի մայիսի 3-ին։ 1999 թվականի մայիսի 7-ին նա ազատվում է կալանքից և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվում անձնական երաշխավորություն՝ մինչև 2000 թվականի ապրիլ ամիսը, երբ խորհրդարանը բավարարում է դատախազության միջնորդությունը և զրկում Վ. Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից։ ՀՀ Ազգային ժողովի որոշմանն անմիջապես հաջորդեց Վ. Սիրադեղյանի փախուստը, ով առայսօր գտնվում է հետախուզման մեջ։

«Հայկական ժամանակ» օրաթերթում Ավետիս Հարությունյան կեղծանունով հրապարակել է քաղաքական ու հրապարակախոսական հոդվածներ։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы