Սիրադեղյանական օրեր․ նախագիծ․ Շատ չհամարվի․

աղբյուրը

վերլուծություն՝

Կարդալու ընթացքը ինձ շատ հետաքրքիր էր, շատ հետաքրքիր էին ստեղծագործության միջի մոր զգացումների նկարագրումը, թոռների նկարագրումը։

Ստեղծագործության անվանումը նույնպես իմաստ ունի։ Երբ նկարագրվում էր, թե ինչպես են մոր թոռները պարում, նա ասում է «Շատ չհամարվի»։ Այստեղ կանգ առա մի փոքր մտածելու հաճար։ Եզրակացության եկա, որ մայրն այդպես էր ասում, քանի որ բառացիորեն վայելում էր այդ պահը, իր ընտանիքի հետ, իր զավակների և թոռների հետ։ Այդպես ասելով նա դիմում էր Աստծուն՝ խնդրելով, որ նա չզրկի իրեն այդպիսի հաճելի հավաքույթներից։

Շատ սիրեցի այն միտքը ստեղծագործության վերջերում, որ ասվում էր «վաղը էլի շաղ են գալու Հայաստանով մեկ»։ Ցավոք, բայց իսկապես միշտ այդպես է լինում: Հավաքվում ենք, մեր մեծերին մանավանդ, հաճույք պատճառում մեր ներկայությամբ և հետո՝ կորում, լուր էլ չտալով մեր մասին։ «Աստված, մոր էս մի գիշերը շատ չհամարես»։

Ստեղծագործությունը շատ սիրեցի, բայց վստահ չեմ, որ Վանո Սիրադեղյանի գրելու կերպը հավանեցի։ Անձամբ ինձ համար մի փոքր խառն էր ստեղծագործությունը, մի թեմայից միանգամից անդրադառնում էր մեկ ուրիշի ու ես, անկեղծ ասած, ստիպված էի լինում մի քանի անգամ մեկ հատվածը կարդալու, որպեսզի հասկանայի կարդացածս։ Բայց դե, իհարկե, սա միայն իմ անձնական կարծիքն է։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы