新实用汉语课本翻译。Նոր գործնական չինարենի ուսուցման դասագրքից թարգմանություն

1․ Նամակի ուղարկում

Հայրիկը երկու նամակ էր գրել, ծրարներից մեկը մեծ էր, մեկը փոքր։ Նա ասաց իր տղային, որ գնա փոստ ու ուղարկի դրանք։ Մի փոքր ժամանակ անց, տղան վերադարձավ տուն։ Հայրիկը հարցրեց․<<Դու նամակները ուղարկեցի՞ր>>։ Տղան ասաց․<<Ուղարկեցի։ Հայրիկ, դուք նամականիշը սխալ էիք կպցրել։ Դեպի Սի Ան ուղարկվող նամակը փոքրն էր։ Դուք կպցրել էիք հինգ յուանի նամականիշը։ Դեպի Կանադա ուղարկվող նամակը մեծն էր։ Դուք կպցրել էիք ութ Մաո-ի նամականիշը>>։ Հայրիկը հարցրեց տղային․ <<Դու նամականիշը փոխեցի՞ր>>։ Տղան ասաց․<<Դուք արդեն կպցրել էիք, ես չէի կարող փոխել դրանք, ես ներսի նամակներն եմ փոխել>>։

2․ Ուղարկեք ինձ

Հայրիկը գնեց 1 փաթեթ երաժշտության սկավառակներ, եկավ տուն և ասաց․ <<Այս մի կոպլեկտ դիսկերը տուր տատիկիդ>>։ Նա փաթեթավորեց այդ սկավառակները , փակցրեց նամականիշները և տղայի հետ միասին գնացին փոստ, սկավառակները ուղարկեցին։ Անցավ երկու շաբաթ և տատիկը նամակ գրեց․ <<Թող իմ փոքրիկ թոռնիկը գա Շանհայ հաջորդ ամիս ժամանակ անց կացնել, ես շատ եմ կարոտել նրան>>:Հայրիկը միփոքր մտածեց, ասաց․<<Մյուս ամիս ես էլ, նրա մայրիկն էլ շատ զբաղված ենք, ո՞վ է քեզ ճանապարհելու>>։ Տղան ասաց․ <<Մի անհանգստացի, հայրիկ, դու ինձ վրա նամականիշ փակցրու ու ինձ փոստով ուղարկի։>>

3․ Հայրիկը ինձ չի օգնել

Տղան միշտ իր ամեն օրվա վարժությունները սխալ էր անում, բայց երեկվանը բոլորը ճիշտ էին։ Ուսուցիչը շատ ուրախ էր, նա հարցրեց տղային․<<Դու միշտ քո վարժությունները սխալ էիր անում, ինչո՞ւ էիր երեկվանները շատ լավ արել։ Քո հայրիկը երեկ քեզ հաստատ օգնել է>>։ Տղան ասաց․ <<Ոչ։ Ուսուցիչ, իմ հայրիկը երեկ երեկոյան տուն չի վերադարձել։ Ես մտածեցի ես պետք է ինքս անեմ այդ վարժությունները >>։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы