Սիրադեղյանական օրեր․ նախագիծ․ Անանձրև հուլիս

նախագիծը

Վանո Սիրադեղյանի «Անանձրև հուլիս» ստեղծագործությունը սրտիս հարազատ կամ առնչվող չէի համարի: Ստեղծագործությունն ընթերցելիս թվում է, թե նա զրուցում է ինքն իր, կամ տարիքով մեծ տղամարդու հետ: Սկիզբը գրված է մոտիվացնելու համար, իսկ շարունակությունը պարզապես դասեր են, խորհուրդներ ընտանիքի, երեխաների և կնոջ կամ ամուսնու հարաբերությունների հետ կապված: Նա գրում է՝ «Գերեզմանոցի կողքին ապրելուց օգուտդ քաղի»: Սա ընթերցելուց մտածեցի, որ ուզում է ասել, որ ուրիշի կորուստը տեսնելուց պետք է քո ունեցածը սկսես գնահատել: Կորցնելու վախը մարդկանց ստիպում է ավելի ուժեղ սիրել: Նա խորհուրդ է տալիս թարմացնել շրջապատը, միջավայրը, որպեսզի ուժ և հիմք ունենանք փոխվելու և կատարելագործվելու համար: «Թող թվա, թե անցած օրը իր աղբն ու հետքը տարել է հետը, այսօր էլ ապրիր երեխայի պես՝ օրը սկսիր որպես նոր կյանք»: Պետք է ճանապարհ տալ նոր հնարավորություններին, և ամեն օրվանից ակնկալել և տալ այն ամենը, ինչ հարկավոր է հնարավորությունից օգտվելու համար:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы