Արքայազնը ու աղքատը, Մարկ Տվեն, թարգմանություն

պատմվածք

Գլուխ 1

Ամեն ինչ տեղի էր ունենում տասնվեցերորդ հազարամյակի երկրորդ կիսամյակում։

Մի աշնանային օր, Լոնդոնի մի հին քաղաքներից մեկում, Կենտի աղքատ ընտանիքում ծնվեց մի մանչուկ, ով այդ ընտանիքին ընդհանրապես պետք չէր։ Այդ նույն օրը Տյուդորների հարուստ ընտանիքում նույնպես ծնվեց մեկ այլ անգլիացի մանչուկ, ով ոչ միայն այդ ընտանիքին էր պետք, այ նաև ամբողջ Անգլիային։ Անգլիան շատ երկար ժամանակ էր երազում այդ տղայի մասին, մարդիկ սպասում էին և աղոթում այնքան, որ երբ այդ տղան ծնվեց, անգլիացիները քիչ էր մնում ուրախությունից խելագարվեին։ Մարդիկ, ովքեր անգամ իրար չէին ճանաչում, հանդիպում էին միմյանց հետ, գրկախառնվում, համբուրվում և լացում ուրախության արցունքներով։ Ոչմեկ չէր գնում աշխատանքի, բոլորը տոնում էին՝ աղքատներն ու հարուստները, հասարակ մարդիկ և ազնվականները, տոնում էին, պարում ու երգում էին, գինի էին հյուրասիրվում, և այդ խնջույքը շարունակվում էր միքանի օր ու գիշեր։ Ցերեկը, Լոնդոնում շատ գեղեցիկ պատկեր էր տիրում. ամեն պատշգամբում, ամեն կտուրում ծածանվում էին վառ դրոշները, փողոցներում ընդանում էին շքեղագույն երթեր։ Անգլիան ակտիվ էր անգամ գիշերով․ բոլոր խաչմերուկների վրա բոցավառվում էին հսկա խարույկներ, իսկ խարույկների շուրջը զվարճանում էին մարդկանց ամբոխներ։ Ամբողջ Անգլիայում խոսում էին միայն նորածին Էդուարդ Տյուդորի մասին, Ուելսի արքայազնի մասին, իսկ նա պարկած էր, բարուրված մետասներով և ատլասներով, անգամ չկասկածելով այս ամբողջ խառնաշփոթի մասին և չիմանալով, որ նրա դաստիարակներն են ազնվական տիկնայք և պարոնայք։ Նրան դա այդքան էլ չէր հետաքրքրում։ Բայց ոչ մի տեղ չէին լսվում խոսակցություններ մյուս մանչուկի՝ Թոմ Կենտիի մասին, ով բարուրված էր քռչոտ լաթերով։ Նրա մասին խոսում էին միայն այդ աղքատիկ ընտանիքում, որտեղ նրա ծնունդը շատ խնդիրներ էր առաջացնում։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы