Հպարտություն և նախապաշարմունք․ Ջեյն Օստին

թարգմանական աշխատանք

Գլուխ XII

Ինչպես պայմանավորվել էին քույրերը, առավոտյան Էլիզաբետը նամակ գրեց մորը, որպեսզի հենց այդ օրը նրանց ետևից կառք ուղարկեն։ Չնայած դրան, Միսսիս Բեննետը հույս ուներ, որ նրա դստրերը կմնան Նեզերֆիլդում մինչ երեքշաբթի, որպեսզի Ջեյնը մնար այնտեղ ամբողջ շաբաթ, և հետևաբար նրան ոչ մի հաճույք չէր պատճառում այն փաստը, որ նրանք պատրաստվում են շուտ վերադառնալ։ Միսսիս Բենննետի պատասխան նամակը այդքան էլ հաճելի չէր Էլիզաբետի համար, ով այդքան շատ էր ուզում վերադառնալ։ Նամակում գրված էր, որ նա հազիվ թե կարողանա երեքշաբթիից շուտ ուղարկել կառքերը։ Նաև նամակի հետգրության մեջ գրված էր, որ եթե Միստեր Բինգլին և նրա քույրերը սկսեն համոզել քույրերին, որպեսզի նրանք միփոքր էլ երկար մնան, Միսսիս Բեննետը դեռ չունի ավագ դստրերի կարիքը, և դեռ երկար ժամանակ նրանց կարիքը չի ունենա։ Էլիզաբետը, սակայն, անգամ չէր էլ ուզում մտածել իրենց վերադարձի հետաձգման մասին։ Նա անգամ վստահ չէր նրանում, որ նրանց կփորձեն համոզել։ Ընդհակառակը, վախենալով, որ ուրիշները չկարծեին, որ նրանց այցը շատ երկարաձգվեց, նա խնդրեց Ջեյնին, որպեսզի Միստեր Բինգլիից կառք խնդրի։ Վերջի վերջո, նրանք որոշեցին հայտնել իրենց, մյուս առավոտյանը վերադառնալու ցանկության մասին և միառժամանակ կառք խնդրել։

Նրանց վերադարձի մասին լույսը հանգեցրեց համընդհանուր ափսոսանքի։ Մեկտեղ տանտերերը հայտնեցին կարծիք, որ Ջեյնի ամբողջովին առողջանալու համար անհրաժեշտ է գոնե մի օր էլ մնալ Նեզերֆիլդում։ Վերջում, քույրերը համաձայնվեցին մնալ ևս մեկ օր։ Միսս Բինգլին հետագայում սկսեց ափսոսալ, որ համոզեց քույրերին ևս մեկ օր մնալ, քանի որ խանդը և ատելությունը, որը նա զգում էր քույրերից մեկի նկատմամբ, շատ ավելի շատ էին, քան կապվածությունը մյուս քրոջ հանդեպ։

Տանտերը անկեղծորեն տխրել էր մոտալուտ բաժանման հանգամանքից և ակտիվորեն համոզում և ապացուցում էր Միսս Բեննետին, որ նա դեռ այդքան էլ չի վերականգնել իր առողջությունը վերադառնալու համար։ Բայց բոլոր փորձերը իզուր էին․ այն դեպում, երբ Ջեյնը վստահ էր իր որոշման մեջ, նա կարողանում էր ցույց տալ իր վստահությունը։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы