Նյութի կառուցվածքի մասին վարկածի ստուգման փորձ 3

«Նյութը բաղկացած է փոքրագույն մասնկներից, որոնց միջև արանքներ կան»: Այդ ենթադրությունները գիտության մեջ անվանում են վարկածներ: Վարկածների իրավացիությունը ստուգվում է փորձերով:

Փորձ 3

Անհրածեշտ սարքեր և նյութեր

  • երեք սրվակ
  • սրվակների պատվանդան
  • ջուր
  • կալիումի պերմանգանատ

Ընթացքը

Երեք սրվակների մեջ լցրեցինք տարբեր քանակությամբ կալիումի պերմանգանատ: Ամեն երկրորդ ու երրորդ սրվակներում լցրեցինք որոշ քանակությամբ ջուր, մատով փակեցինք սրվակի բերանը, թափահարեցինք և ստացանք համասեռ լուծույթ: Փորձի նկարները՝ այստեղ:

Եզրակացություն

Տեսանք, որ յուրաքանչյուր սրվակներում գույները տարբեր են՝ հերթով գույները բացանում են: Դրանով ապացուցեցինք հետևյալ վարկածը․ «Նյութը բաղկացած է փոքրագույն մասնկներից, որոնց միջև արանքներ կան»:

Հարցեր

1. Համեմատիր առաջին, երկրորդ, երրորդ սրվակների ներկված լուծույթների գույները՝ ո՞ր սրվակում եղած լուծույթն է ավելի թույլ ներկված և ինչո՞ւ:

Յուրաքանչյուր սրվակներում գույները տարբեր են՝ հերթով գույները բացանում են: Ավելի բաց է այն սվակի լուծույթի գույնը, որում ավելի շատ ջուր կա:

2. Քո պատկերացմամբ ի՞նչ կառուցվածք ունեն այս նյութերը, ինչպե՞ս են կոչվում այդ փոքրագույն մասնիկները, որոնցից բաղկացած են այդ նյութերը:

Ամեն սրվակի միջի լուծույթում կան փոքրագույն մասնիկներ՝ կալիումի պերմանգանատի և ջրի մոլեկուլներ:

3. Կատարված փորձի դիտարկումներից ի՞նչ կարող ես ասել մոլեկուլների չափերի մասին և իրար նկատմամբ դասավորվածության մասին:

Մոլեկուլները շատ փոքր են, դրանք անընդհատ շարժվում են, այդ պատճառով միախառնվում:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы